Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Իշխանությունը նորից թոզ է փչում

 

02 | 09 | 2011 | 21:10 | մեկնաբանություն

 

Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունը ինչքան էլ վերաբերի զուտ իրավական դաշտին, այնուամենայնիվ իր հիմքում ունի նաեւ ներքաղաքական ենթատեքստ: Չի կարելի բացառել նաեւ ներխմբային շահերի գործոնը: Որպես կանոն, մեզանում կամ խոշոր շնաձկերը ավելի խոշորներին կուլ են գնում կամ էլ այդ շնաձուկը ինչ-որ բան սխալ է արել, ու ախպերությունը հիմա պատժում է նրան:  Թե որ հնարավոր տարբերակն է Մարգար Օհանյանի դեպքում դարձել առաջնային, առայժմ դժվար է ասել: Հնարավոր է, դա ընդհանրապես այդպես էլ անհայտ մնա, քանի որ նման բաները Հայաստանի տիպի փակ համակարգերում երբեւէ ջրի երես դուրս չեն գալիս:


Հասկանալի, որ իշխանությունն այդ փաստը կօգտագործի որպես PR  ակցիա, իբր, տեսեք-տեսեք, պայքարում ենք կոռուպցիայի դեմ եւ չենք խնայում անգամ մեր յուրայինին, ով նաեւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է: Սակայն հանրությանը կոռուպցիայի դեմ պայքարելու նման երգերով այլեւս չես զարմացնի: Ավելի շուտ` հանրությունն այլեւս չի հավատում նման երգերին: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ողջ պետական համակարգը թաթախված է կոռուպցիայի մեջ, ավելին` իշխանությունը նստած է այդ կոռուպցիոն համակարգի վրա ու պահվում է դրա միջոցով:


Եթե անգամ գնանք ֆանտաստիկայի ոլորտ ու հիփոթետիկ ենթադրություն անենք, թե հայրենի իշխանությունները կամք ու ցանկություն ունեն անձնվիրաբար պայքարել կոռուպցիայի դեմ, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես են դա անելու. բռնելու ու դատելու են բոլոր կոռուպցիոներների՞ն ու կաշառակերների՞ն. այդ դեպքում պետական ապարատում շատ քիչ մարդ կմնա, քանի որ կոռուպցիան դարձել է այդ ապարատի շարժիչ ուժը: Կամ էլ համակարգը բարեփոխելով ու հասարակական մտածողության մեջ փոփոխություններ կատարելով` արմատախիլ են անելու՞ կոռուպցիան: Այդ դեպքում կոռուպցիայի դեմ հերոսաբար մարտնչող Սերժ, Տիգրան ու Ալիկ Սարգսյանները, Աղվան Հովսեփյանը եւ մյուս ազգային ջոջերը պետք է սկսեն իրենցից. նախեւառաջ պիտի փոխեն իրենց գործելակերպն ու մտածողությունը, հետո նոր դա պահանջեն հասարակությունից, ինչպես դա անում է մեր փառապանծ վարչապետը:

 

Հիշու՞մ եք մեկ-երկու տարի առաջ ինչպես էր Տ. Սարգսյանը մեղադրում հասարակությանը` հայտարարելով, որ եթե երկրում կոռուպցիա կա, ապա դրանում մեղավոր է հասարակությունն իր վատ մտածելակերպով: Սա այլ բան չէ, քան պարզ դեմագոգիա:  Իսկ դրանից առաջ թերեւս վարչապետն ավելի անկեղծ էր իր այն հայտարարության մեջ, ըստ որի, երկրում կոռուպցիա չի լինի, եթե տվյալ երկրի առաջին 3-4 դեմքերը կոռումպացված չլինեն: Սա ճշգրիտ բանաձեւ է` համարժեք ժողովրդի ասած ձուկը գլխից է հոտած ճշմարտությանը: Այս հայտարարությունը Տ.Սարգսյանն արել էր իր պաշտոնավարման սկզբնական շրջանում, երբ կառավարության նիստերի ժամանակ զբաղված էր բարոյախրատական բնույթի դասախոսություններ կարդալով: Երեւի վարչապետն այդ անկեղծությունն իրեն թույլ էր տվել միամտաբար`չգիտակցելով, որ այն հետո ուղղվելու է իր դեմ:

 

Այսօր անգամ իշխանությունը չի ժխտում, որ Հայաստանում կա մեծ չափերի հասնող կոռուպցիա: Սրանից հետեւում է, որ վարչապետի նշած առաջին 3-4 դեմքերը շարունակում են մնալ կոռումպացված: Այլ հետեւություններ անել ուղղակի դժվար է:

 

Ինչ վերաբերում է կոնկրետ Մարգար Օհանյան օպերացիային, ապա միանշանակ կարելի է ասել, որ իշխանությունն այդ օպերացիան մշակել է` ելնելով նախընտրական տարվա տրամաբանությունից: Ի վերջո, պետք է, չէ՞, ընտրողի աչքին թոզ փչել...

 

 

Համլետ Կիրակոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 2-ին, ժամը 21:15:00-ին (GMT = 17:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter