Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու մշեցիները չեն դադարում դժգոհել իրենց բնակարանների վիճակից

 

02 | 09 | 2011 | 20:50 | ակնարկ

  

22 տարի սրտի  թրթիռով նոր բնակարանի սպասող Ստեփան պապը 2010 թվականի հուլիսի 9-ին Գյումրու Մուշ-2 թաղամասում շահագործման հանձնված 1056 բնակարանի սեփականատերերից մեկը դարձավ:  Շահագործման հանձնվելուց երկու օր հետո արդեն նա տեղափոխվեց իր նոր բնակարանը`17 շենք, 38 բնակարան:

 

Մեկ սենյականոց բնակարանում բնակվող Ստեփան Մովսիսյանը միայնակ թոշակառու է, ստանում է ընդամենը 24.000 դրամ թոշակ, չի աշխատում, կողմնակի եկամուտ եւ որեւէ օգնող չունի: Տեղափոխման հենց առաջին օրից բնակարանում ի հայտ են եկել շինարարական թերություններ: Ստեփան պապի խոսքերով, իր թոշակով ինքը վիճակի չէ վերացնել այդ թերությունները, հազիվ հասցնում է կոմունալ վճարները վճարել եւ իր օրվա սնունդը ապահովել:

 

Ստեփան Մինասյանը պատմում է, որ բազմաթիվ անգամներ է դիմել տարբեր կառույցների բնակարանի թերությունների խնդրով: Սկզբից տան ներքին հարդարման համար է բողոքել, ինչը արված չի եղել: Գլենդել Հիլզ-ից եկել են եւ վերանորոգել: Հետո բնակարանում առաջ են եկել այլ խնդիրներ` միջանցքի լամինատե հատակի ուռչածություն, հյուրասենյակի պատերին` տեղ-տեղ ճաքեր, խոհանոցի որոշակի վերանորոգման անհրաժեշտություն, թերություններ մուտքի դռան պատին:  Այս խնդրով 2011թ. ապրիլի 10-ն նա դիմում-բողոք է ուղարկել քաղաքաշինության նախարարություն, այդ դիմումն ուղարկվել է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նամակին կից: Ապրիլի 21-ին նախարարությանը համապատասխան գրություն է ուղարկել նաեւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը:

 

Նախարարության համակարգում գործող քաղաքաշինության պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի կողմից ուսումնասիրվել է բնակարանի վիճակը եւ պարզվել է, որ բնակարանում կան որոշակի թերություններ: Տեսչությունը բնակչին եւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանին տեղյակ է պահել, որ Գլենդել Հիլզ ՓԲԸ-ին առաջարկել են սեղմ ժամկետներում վերացնել հայտնաբերված թերությունները:

 

-Մենք միայն ուսումնասիրությունն ենք իրականացրել եւ արդյունքները ներկայացրել Գլենդել Հիլզ-ին, մնացածը արդեն մեր գործը չէ, իրենք պետք է բնակարանում աշխատանքներ իրականացնեին եւ միայն իրենք կարող են տեղեկություններ տալ կատարված աշխատանքների մասին,-մեզ հետ զրույցում ասաց տեսչության Շիրակի տարածքային բաժնի պետ Ժորա Միքայելյանը:

 

Ստեփան պապը չժխտեց, որ Գլենդել Հիլզ կազմակերպությունից եկել ու որոշակի աշխատանքներ իրականացրել են: Հյուրասենյակի ուռչած լամինատե հատակը պոկել են ու նորից կպցրել, մուտքի դռան պատը սոսնձաներկել են, միայն հյուրասենյակի մազաճաքերը չեն վերացրել:

 

-Չեմ ուրանա, չեմ ասի` չեն եկել, մոտ երկու ամիս առաջ եկան, բայց ինչ օգուտ` ուռած ու փտած լամինատե հատակը պոկեցին ու նորից կպցրեցին, մուտքի դռան մոտ եղած թերությունները վերացրեցին, բայց հյուրասենյակիս պատերին ձեռք չտվեցին, ասեցին` դա էլ դու արա: Մի բան էլ վրաս գոռում էին ու ասում` էս էլ է շատ քեզի, շատ բողոքավոր ես: Ես էլ իրենց ասեցի`չբղավեք, նորմալ սարքեիք, չբողոքեի,-պատմում է Ստեփան պապը:

                                              

Ինչպես տեղեկացանք Գլենդել Հիլզ ՓԲԸ-ի հանրության հետ կապերի եւ տեղեկատվության պատասխանատու Արմինե Ուդումյանից, տվյալ բնակարանում եղած թերությունները իրենց կազմակերպությունը վերացրել է, իսկ բնակիչ Ստեփան Մովսիսյանը, բնակարանում կատարված աշխատանքների ավարտից հետո, գրություն է ուղարկել Գլենդել Հիլզ ՓԲԸ Գյումրիի գրասենյակի պատասխանատուին եւ  հայտնել է, որ ընկերության աշխատակիցների կողմից բոլոր թերությունները վերացվել են եւ ինքն արդեն բողոք-դիմում չունի:

 

Մինչդեռ մեզ հետ զրույցում Ստեփան պապն ասում է.

 

-Իրոք հիասթափված եմ, չեմ ուզում այստեղ ապրեմ, ծխատարերի չգործելու պատճառով ջեռուցման կաթսայի տեղը փոխելու ժամանակ տեսա, որ հիմնական պատերը դատարկ են, երկու տակ պատ են շարել, իսկ մեջտեղը դատարկ թողել, դրա պատճառով էլ ամբողջ ձմեռ պատուհանները ներսի կողմից սառույցով են պատվում: Բայց թե սա է իմ բնակարանը, ուր գնամ, ուզեմ, թե չուզեմ, այստեղ եմ ապրելու:

 

Մեզ ճանապարհելուց Ստեփան պապն ավելացնում է, որ հարեւանները բողոքում են, թե Մուշ-2-ի գրեթե բոլոր բնակարաններն են այս վիճակում:

 

Սոնա Առաքելյան  


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 2-ին, ժամը 21:15:00-ին (GMT = 17:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter