Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Փրկարարները գնահատում են իրենց անցած ուղին

 

02 | 09 | 2011 | 21:00 | ասուլիս

 

Սեպտեմբերի 4-ը Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրն է, ինչի կապակցությամբ Երեւանում սեպտեմբերի 5-ին մեծ շքերթ կանցկացվի ՀՀ նախագահի, վարչապետի, օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ:  

 

Իրենց տոնին ընդառաջ` սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի փրկարարները մամլո ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ անդրադարձան կառույցի անցած ուղուն, ոլորտում առկա խնդիրներն ու կատարած աշխատանքներին: ՇՄ փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Էմմա Ներսիսյանն ասաց, որ 1961 թվականից Հայաստանում գործել է քաղաքացիական պաշտպանության շտաբը, սակայն 1988 թվականի երկրաշարժը բացահայտեց այն բացթողումները, որ կային քաղպաշտպանության ոլորտում:

 

Նրա խոսքերով, այդ ժամանակ ստեղծվել էր արտակարգ իրավիճակ, բայց բնակչության պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները ցածր մակարդակի վրա էին, ինչն էլ հիմք հանդիսացավ Արտակարգ իրավիճակների վարչության ձեւավորման: Այն ստեղծվեց 1991 թվականին, իսկ 2005-ին վերանվանվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգում գործող փրկարար ծառայության:

 

Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի ջոկի հրամանատար Սերգեյ Դավոյանի խոսքերով, 1988-ի երկրաշարժի ժամանակ իրենք չունեին մասնագետներ, գույք եւ հանդերձանք փրկարարական աշխատանքներ կազմակերպելու համար եւ իրենց օգնության եկան այլ երկրների ներկայացուցիչներ, որոնցից էլ  սովորեցին փրկարարական աշխատանքների իրականացումը:

 

Ս.Դավոյանը պատմեց, որ երկրաշարժից հետո մի խումբ լեռնագնացների մտահաղացմամբ ստեղծվեց մի խումբ եւ որոշվեց, որ դա պետք է լինի փրկարարական ջոկատ: 1990 թվականին ստեղծվեց Գյումրի ջոկատ ՀԿ-ն, որն աջակցել է Գյումրու փրկարարական ծառայությանը եւ համատեղ աշխատանքի շնորհիվ 1997 թվականի հոկտեմբերի 1-ին նույն կազմակերպության հիմքի վրա ձեւավորվեց արագ արձագանքնման փրկարարական ջոկատը` կազմված 101 հոգուց:

 

-2008 թվականին ՀՀ նախագահի հրամանով ստեղծվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի կազմում էլ այժմ գործում է  փրկարար ծառայությունը: Այն պետական մարմին է, որն իրականացնում է փրկարարական, վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների կանխման, բնակչության քաղպաշտպանության հարցում 20 տարիների ընթացքում մենք մեծ ձեռքբերումներ ենք ունեցել,-ասաց Է.Ներսիսյանը:

 

Փրկարարական աշխատանքների արդյունավետ իրականացման համար Ճգնաժամային կառավարման ակադեմիայում վերապատրաստվում են մասնագետներ մարզի ղեկավար կազմից` մարզպետարաններից, քաղաքային, գյուղական համայնքներից, քաղպաշտպանության կազմավորումների հրամանատարներից:

 

Ըստ Է.Ներսիսյանի, Հայաստանում իրականացվում է Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ հարավային Կովկասում ծրագիրը, որի նպատակը բնակչության քաղպաշտպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելն է: Ծրագիրն իրականացվել է մեր մարզի 9 համայնքներում::

 

Խոսելով ՇՄ փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածության մասին, Ս.Դավոյանն այն բավարար համարեց: 1997 թվականին ՇՄ-ին տրամադրվել է Մերսեդես հատուկ փրկարարական մեքենան,  2010 թվականին` ՈՒԱԶ ռուսական արտադրության մեքենան, որն օգտագործվում է փոքր պատահարների ժամանակ:

 

-Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին նվիրաբերել է 20 նոր`Իսուզու տիպի մեքենաներ, որոնք հատկացվել են Երեւանին: Դրանց շնորհիվ  ակտիվացել են հրդեհաշիջման աշխատանքները: Այդ տիպի մեքենաներ ՇՄ-ին անհրաժեշտ չեն, քանի որ մեր տեղանքի համար ավելի արդյունավետ են աշխատում Կամազ մակնիշի մեքենաները,-ասաց Ս.Դավոյանը:

 

ՇՄ փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի տեղեկացմամբ էլ, մարզն արդեն 100 տոկոսով ապահովված է ջրասուզակներով, որոնցով կարելի է սուզվել մինչեւ 40 մ խորությամբ:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 2-ին, ժամը 21:15:00-ին (GMT = 17:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter