Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վարչապետն ու մարզպետը Սարակապի նորաբաց դպրոցում թենիս խաղացին

 

02 | 09 | 2011 | 21:10 | ռեպորտաժ

 

Շիրակի մարզում սեպտեմբերի 2-ին եւս մեկ բարեկարգ դպրոց ավելացավ:

 

Շինաշխատանքներն իրականացվել են Լինսի հիմնադրամի Դպրոցաշինություն ծրագրի ֆինանսավորմամբ: 2,2 հեկտար տարածքում կառուցված երկհարկանի շինությունն իր հարկի տակ  216 աշակերտ ընդունելու հնարավորություն ունի: Այս ուսումնական տարում  առաջին դասարանցիներ թվի աճ է գրանցվել. այս տարի 14 առաջին դասարանցի կա գյուղում, մինչդեռ 2010-ին 11-ն էր: 

 

Շինարարության ընդհանուր արժեքը 537 մլն դրամ է: Այն իր մեջ ներառում է համաշինարարական աշխատանքների, կաթսայատան, օդափոխության, հակահրդեհային եւ տեսահսկման համակարգերի, գույքի եւ սարքավորումների տեղադրման, զբոսայգու, մարզական եւ մանկական  հրապարակների կառուցման, արտաքին լուսավորության, տարածքի բարեկարգման եւ կանաչապատման, ցանկապատման, ոռոգման եւ արտաքին ինժեներական ցանցերի իրականացման արժեքը: Շինության ընդհանուր մակերեսը 2.350 քմ է:

 

Դպրոցի բացմանը ժամանած վարչապետ Տ.Սարգսյանը տպավորվեց հատկապես քիմիայի  դասարանի հնարավորություններից. չնայած գյուղում առկա է խմելու ջրի խնդիր, սակայն դասասենյակի սեղաններին տեղադրված ծորակը բացում ես, ջուրը հոսում է:

 

Դպրոցն ունի նաեւ կոյուղաջրերի հեռացման համակարգ, որտեղ տեղակայված է նաեւ կեղտաջրերի մաքրման կայանը: Սա գյուղական համայքների դպրոցների համար աննախադեպ երեւույթ է: Գյուղում մարդիկ իրենց տներում երբեք խմելու ջուր չեն ունեցել, սարից հոսող մի աղբյուր կա, որտեղից էլ դույլերով ջուրը հասցնում են տուն: Նման խնդիր, սակայն, դպրոցը չունի: Կառուցվել է առանձին ջրամատակարարման համակարգ: 

 

Դպրոցի մարզասենյակում թենիս խաղացին վարչապետն ու Շիրակի մարզպետը:  Վարչապետի 3-րդ հարվածը, սակայն, եղավ անհաջող, գնդակը մարզպետի դաշտ չհասավ: Շախմատի ուսուցման համար եւս ամեն ինչ պատրաստ է: Դպրոցի մասնաշենքի մի հատվածն առանձնացվել է  նախակրթարանի համար: 24 երեխա է հաճախելու մանկապարտեզ:

 

Ըստ վարչապետի, դպրոց կառուցելուց հետո հերթն հասել է գյուղի վերարտադրողական տարիք ունեցողներին: Այս առումով Տիգրան Սարգսյանը համայնքապետին առաջարկ ուներ` միտված ծնելիության ցուցանիշի բարձրացմանը:

 

-Բերեք ծնողներին, ցույց տվեք դպրոցի եւ մանկապարտեզի ունեցած հնարավորությունները, թող իրենց աչքերով տեսնեն, գնան երեխաներ ունենան,-խորհուրդ տվեց վարչապետն ու մեկնեց Սարակապից:

 

Տոսյա Գրիգորյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 2-ին, ժամը 21:15:00-ին (GMT = 17:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter