Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԿԳ փոխնախարար. ոչ մի արտառոց բան չկա երբ մեկ թեկնածու է ընտրություններում, որովհետեւ մենք փոքր ազգ ենք

 

03 | 09 | 2011 | 17:30 | ռեպորտաժ

 

Սեպտեմբերի 3-ին ԳՊՄԻ-ում տեղի ունեցավ ռեկտորի ընտրությունը: Նիստը նախագահող Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որ նաեւ մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահն է, նախ շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` չմոռանալով շնորհավորել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ անկախության 20-ամյակները:

 

2011-ի հունիսի 20-ին  ԿԳՆ կողմից մրցույթ էր հայտարարվել ԳՊՄԻ ռեկտորի թափուր տեղի համար: Ըստ մրցույթի պահանջների` 2011-ի հունիսի 25-ից մինչեւ օգոստոսի 25-ը ցանկացողները պետք է հայտ ներկայացնեին` ռեկտորի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար: Ինստիտուտի ռեկտորի պաշտոնում ընտրվելու համար հայտ էր ներկայացրել մանկավարժական ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Վարդեւան Գրիգորյանը:

 

Նա նախ հանդես եկավ զեկուցումով`  խորհրդին ներկայացնելով առաջիկա 4-5 տարիներին բուհական կրթության բնագավառում մանկավարժականի անելիքներն ու նոր կրթական համակարգին ինտեգրվելու համար անհրաժեշտ նախապայմաններն ու չափորոշիչները, այլ կերպ ասած` բուհի ռազմավարական ծրագիրը:  

 

Մանկավարժական ինստիտուտի առաքելությունն է` ստեղծված ավանդույթների պահպանումն ու կրթական ծառայությունների մատուցման գործընթացի արդիականացումը՝ առաջնորդվելով փոփոխվող արտաքին միջավայրի եւ աշխատանքի շուկայի պահանջներով: Մեր նպատակն է դառնալ մրցունակ ուսումնական, գիտահետազոտական ու մարզամշակութային հաստատություն,- նշեց Վարդեւան Գրիգորյանը:

 

Ռեկտորի թեկնածուն իր խոսքում կարեւորեց նաեւ բուհում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու մանկավարժականի շրջանավարտներին աշխատանքով ապահովելու խնդիրը, ինչպես նաեւ հանրապետության եւ արտասահմանյան բուհերի հետ համագործակցության անհրաժեշտությունը:  

 

Ի դեպ` շրջանավարտների աշխատանք ունենալ-չունենալու հարցը հետաքրքրում էր նաեւ Աշոտ Գիզիրյանին: Նրա այն հարցին, թե մանկավարժականի տարեկան մոտ 1000 շրջանավարտից քանի՞սն են աշխատում  իրենց մասնագիտությամբ եւ արդյո՞ք կան շրջանավարտներ, որոնք մանկավարժական ինստիտուտում աշխատելու առաջարկ են ստանում, Վ.Գրիգորյանը պատասխանեց, որ մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների 99 տոկոսը համալրվում է մանկավարժականի շրջանավարտներով, իսկ բուհի  լավագույն շրջանավարտներից  ամեն տարի աշխատանքի հրավեր է ստանում գոնե 5-6ը:

 

Օրակարգի երկրորդ հարցի` ընթացիկ խնդիրների քննարկումից հետո, քվեարկությունը կազմակերպելու համար խորհրդի հինգ անդամներից կազմվեց հաշվիչ հանձնաժողով: Գյումրու պետական մակավարժական ինստիտուտի խորհրդի 24 անդամներից քվեարկությանը մասնակցած  21-ի փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ռեկտորի պաշտոնում վերընտրվեց միակ թեկնածու Վարդեվան Գրիգորյանը՝  ձայների 21 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ:

 

ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե լա՞վ է, թե՞ վատ, որ վերջին շրջանում ռեկտորների ընտրությունները  անցնում են մեկ թեկնածուով, ասաց. Ինձ թվում է, որ դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, որովհետեւ նախ մենք փոքր ազգ ենք, հետո նրանք, ովքեր հայտ են ներկայացնում, որպես կանոն, իրար շատ լավ գիտեն եւ կարողանում են իրենց ներսում գնահատել սեփական հնարավորություններն ու ընդհանուր իրադրությունը, եւ որոշում են մասնակցել, թե ոչ: Սա ոչ թե վատ, այլ լավ երեւույթ է:

 

Ոչ մեկին չի պարտադրվել չմասնակցել մրցույթին, դա յուրաքանչյուրի իրավունքն է: Եթե չեն մասնակցել մրցույթին, իմ մեղքը չէ: Ես մրցույթին մասնակցելու հայտ եմ ներկայացրել օգոստոսի 23-ին, այն դեպքում, երբ վերջնաժամկետը օգոստոսի 25-ն էր: Խոստանում եմ` իմ պարտավորությունների սահմանում ամեն ինչ անել մանկավարժականում որակյալ կրթություն ապահովելու համար.-մանկավարժականի ռեկտորի պաշտոնում վերընտրվելուց հետո նշեց Վարդեւան Գրիգորյանը:

 

Լիլիթ Թովմասյան  


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 3-ին, ժամը 17:35:00-ին (GMT = 13:35:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter