Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մենախոսությունը լրագրություն չէ, լրագրողը քննադատելուց բացի հարցի լուծման ուղիներ պետք է ներկայացնի

 

03 | 09 | 2011 | 17:30 | հարցազրույց

 

Ի՞նչ վիճակում է այսօր մասնագիտական լրագրությունը եւ խոսքի ազատությունը մեր երկրում: Արդյո՞ք լրատվամիջոցներն ապահովում են բազմակարծություն: ԶԼՄ-ների դաշտում տիրող իրավիճակի հետ կապված զրուցեցինք Գոլոս Արմենի թերթի Գյումրու թղթակից Յուրի Հարությունյանի հետ:

 

-Պարոն Հարությունյան, արդյոք  գործող ԶԼՄ-ներն Հայաստանում ապահովու՞մ են բազմակարծության մթնոլորտ:

 

-Անշուշտ, մեր երկրում լրատվամիջոցները ապահովում են բազմակարծութուն, քանի որ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է մեկնաբանում այս կամ այն իրադարձությունը եւ փաստը: Օրինակ, երբ ես մասնակցում եմ Ասպարեզ ակումբում որեւէ հարցի քննարկմանը, յուրաքանչյուրն իր տեսակետն է արտահայտում, դա հենց բազմակարծության ձեւավորմանն է նպաստում:

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում 2010 թվականի մայիսի 18-ին ընդունված` զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը վերաբերող օրենսդրական փոփոխությանը, որի արդյունքում վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվեցին:

 

-Վերջին 20 տարիներին տարբեր լրատվամիջոցների լրագրողներ սկսեցին վիրավորական արտահայտություններ անել մեր նախագահի եւ այլ պաշտոնյաների հանդեպ, որն անթույլատրելի է: Նման դեպքերում ես կողմ եմ լրագրողին պատասխանատվության ենթարկելուն:  Լրագրողը պետք է պատասխանատվություն զգա իր արտահայտած մտքերի հանդեպ:

 

- Բայց խնդիրն այն է, թե ինչպե՞ս տարբերակել քննադատությունը, վիրավորանքը եւ զրպարտանքը:

 

-Քննադատությունը ինչ-որ մեկի կատարած գործերի քննադատությունն է, որի հիմքում ընկած է կոնկրետ փաստ, իսկ զրպարտանքն ու վիրավորանքը նույն բանն են, երբ մեկին անտեղի վիրավորում ես, առանց որեւէ հիմքի, տվյալ անձի հանդեպ քո ունեցած սեփական մոտեցումներից ու պատկերացումներից ելնելով կամ անձին վերագրում ես այն, ինչ ինքը չի արել ու տեղյակ չէ: Զրպարտանքն իր հերթին ապակողմնորոշում է առաջացնում մարդկանց շրջանում:

 

-Ի ՞նչ եք կարծում, մեր երկրում կա՞ն իշխանամետ եւ ընդդիմադիր թերթեր:

 

-Ես Գոլոս Արմենի թերթի թղթակիցն եմ եւ թյուր կարծիք կա, որ մեր թերթն իշխանամետ է, բայց իմ կարծիքով, այն ո՛չ իշխանամետ է, ո՛չ էլ ընդդիմադիր եւ չեզոք դիրքորոշում ունի ամենատարբեր հարցերի հանդեպ: Ընդդիմադիր է Իրավունք թերթը: Կան ընդդիմադիր այլ թերթեր եւս, բայց լավագույն տարբերակը չեզոք լինելն է, երբ ոչ կառավարության ընդունած որոշումներն ես լրիվ սխալ համարում, ոչ էլ լիովին պաշտպանում ես  կառավարությանը, այլ օբյեկտիվորեն ես վերլուծում ստեղծված իրավիճակը:

 

-2010 թվականին Ազգային Ժողովի ընդունած որոշմամբ, տեղական հեռարձակողները պետք է անցնեն թվային հեռարձակման: Ի՞նչ է տալու այն մեզ:

 

-Կարծում եմ, առանձնապես ոչ մի բան: Թվայնացումը կհանգեցնի նրան, որ թերթերը կարող են վերանալ, այսինքն տպագիր մամուլ կարող է չլինի, քանի որ մարդիկ ավելի շատ կնախընտրեն ինտերնետից իրենց ուզած նորությունը նայել, քան  թերթ կարդալ:

 

-2015 թվականից հետո Հայաստանի մարզերից յուրաքանչյուրում մեկից ավելի հեռուստաընկերություն այլեւս չի գործելու: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

 

-Դա սխալ քաղաքականություն է, քանի որ կհանգեցնի նրան, որ միայն կառավարամետ հեռուստաընկերությունները կգործեն: Բացի այդ, մեծ թվով հեռուստաընկերությունների առկայությունը կնպաստի բազմակարծության ձեւավորմանը: Թող հեռուստադիտողն ինքը որոշի, թե ինչ նայի ու իր կարծիքը հայտնի:

 

 -Ինչպե՞ս եք վերաբերվում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված լիցենզավորման մրցույթի արդյունքում ԱԼՄ ՀԸ-ին լիցենզիա չտրամադրելու փաստին:

 

-Եթե մեր երկրում որեւէ լրատվամիջոց հակակառավարական քարոզչություն է ծավալում, այդպիսի լրատվամիջոց ավելի լավ է չունենանք, քանի որ մեր պետությունը երիտասարդ է եւ կայանալու կարիք ունի: Երեւի այդ պատճառով էլ ԱԼՄ-ին լիցենզիա չտրամադրվեց իր հետագա գործունեության համար: ԱԼՄ-ի եթերում Տիգրան Կարապետյանը զբաղված էր մենախոսությամբ, իսկ մենախոսությունը լրագրություն չէ:  Ո՛չ մեր կառավարությունը, ո՛չ էլ Ազգային ժողովը կատարյալ չեն, այդ թվում` նրանց ընդունած օրենքները: Քննադատելը ճիշտ բան է, բայց լրագրողը նաեւ այս կամ այն քննադատությունը անելուց հետո պետք է հարցի լուծման ուղիներ առաջադրի, այլապես քննադատությունը չարախոսության նման բան կստացվի:

 

- Ըստ Ձեզ, ինչպիսի՞ խոչընդոտներ կան մեր երկրում նոր բացվող եւ լույս ընծայվող թերթերի համար:

 

-Թերթը եւ հեռուստատեսությունը բավականին թանկ հաճույք են: Նախ ֆինանսական միջոցներ պետք է ունենալ` լավ տպարան ունենալու եւ լրագրողներ պահելու համար: Շատ կարեւոր է լավ լրագրողներ ունենալը, լրագրողը չպետք է ստրկամիտ մտածելակերպ ունենա եւ ամեն ինչի մասին պետք է արտահայտի իր տեսակետը:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 3-ին, ժամը 17:35:00-ին (GMT = 13:35:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter