Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրիում աղբահանությունը ցանկալիից ցածր մակարդակի վրա է

 

05 | 09 | 2011 | 22:30 | ակնարկ

  

Ներկայումս, ինչպես պնդում են քաղաքային իշխանությունները, աղբահանության խնդիրը Գյումրիում կարգավորել են, ամեն օր վաղ առավոտյան համապատասխան կազմակերպությունները դատարկում են քաղաքի բոլոր աղբամանները, իսկ հարկ եղած դեպքում էլ օրը երկու անգամ են դրանք դատարկվում:

 

Մինչդեռ որոշ օրերի ու որոշակի տարածքներում կարելի է հանդիպել հակառակ պատկերի: Աղբամանները բերնիբերան լցված են, դրանց շուրջ վխտում են իրենց համար սնունդ հայթայթող կատաղած ու թափառող շները, որոնք հատկապես երեկոյան ժամերին վտանգավոր են դառնում անցորդների համար: Շների առկայությունը տարածքի բնակիչներին թույլ չի տալիս անգամ մոտենալ աղբամաններին ու աղբը նետել այնտեղ:

 

Ինչպես բնակիչներն են նշում, աղբամանները, իհարկե, դատարկվում են, բայց դրանց մեծ մասը մաքուր է մնում մինչեւ օրվա երկրորդ կեսը: Երեկոյան արդեն ամբողջությամբ լցված են լինում աղբով:

 

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը ներկայացվող հիգենիկ պահանջներ-ի, արգելվում է աղբարկղերի տեղադրումը քաղաքի գլխավոր փողոցների մայթերի եւ սիզամարգերի վրա: Տվյալ վայրերում դրանք թույլատրվում են միայն հատուկ հարթակի առկայության, ամենօրյա աղբահանության եւ աղբարկղերը կափարիչներով պարտադիր ապահովելու պայմաններում: Ըստ այդ պահանջների, աղբարկղերը պետք է տեղադրվեն բնակելի եւ հասարակական շենքերից, սպորտային հրապարակներից ոչ պակաս, քան 15մ եւ ոչ ավելի, քան 100մ հեռավորության վրա:

 

Մինչդեռ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում` Գորկու փողոցում նման աղբարկղեր տեղադրված են, իսկ վերջին երկու-երեք օրերին`սեպտեմբերի 2-ից մինչեւ 5-ի կեսօր, այնտեղ սարսափելի վիճակ էր տիրում: Արմենտելի գյխավոր մասնաշենքի դիմացի մայթի աղբամանները լիքն էին, բացի այդ  դրանց շուրջ թափված էր մեծ քանակությամբ աղբ: 

 

Սա չժխտեցին նաեւ քաղաքապետարանից: Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի մամլո պատասխանատու Լիլիթ Աղեկյանից, իրենք տեղյակ են տվյալ փողոցի վիճակից: Նա նաեւ նշեց, որ այդ տարածքում աղբահանություն կատարող կազմակերպության մեքենաները նշված օրերին խնդիրներ են ունեցել, բայց դրանք արդեն վերացվել են ու այսօր եւեթ այդ հարցը կարգավորելու են:

 

Բնակիչների խոսքերով, նախորդ տարիների համեմատությամբ վերջին մեկ-երկու տարիներին աղբահանությունն ավելի լավ է կազմակերպվում, ամեն օր աղբամանները դատարկվում են, միայն թե դրանք քիչ են ու շատ հին  եւ դրանցից առաջացած գարշահոտն անտանելի է: Իսկ աղբամանների շուրջ թափված աղբի համար բնակիչները ե´ւ ընդունում են իրենց մեղքը, ե´ւ ոչ:

 

-Քանի որ աղբամանները գրեթե միշտ լինք են եւ աղբամաններում ու դրանց շուրջ շները շատ են, ստիպված աղբը տոպրակներով հեռվից նետում եմ աղբամանը, ընկավ` ընկավ, չէ, մոտ էլ չեմ գնում: Մի քանի օր առաջ աղբը թափելու ժամանակ հարեւանուհուս շները գզել էին, ես էլ եմ արդեն վախենում, -ասաց Գորկու փողոցի բնակչուհիներից  մեկը:

 

Բնակիչները դժգոհում են նաեւ, որ աղբահավաք մեքենաները շատ դեպքերում չեն համապատասխանում գործող նորմերին, աշխատողները աղբամանները նախ դատարկում են գետնին, հետո բահերով աղբը լցնում մեքենան: Արդյունքում` հարակից տարածքներում գարշահոտ ու կեղտոտություն է տարածվում:

 

Չնայած բնակիչների դժգոհություններին` արդեն ժամը 12:30-ի սահմաններում Գորկի փողոցի աղբարկղներն արդեն դատարկվում էին, իսկ  տարածքը մաքրվում աղբակույտից:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 5-ին, ժամը 22:40:00-ին (GMT = 18:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter