Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՅԴ-ն վերից վար պետք է տուն ուղարկի  ժողովրդին կեղեքող իշխանությանը

 

05 | 09 | 2011 | 22:30 | ռեպորտաժ

 

Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման Քվեն ուժ է նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 3ին ՀՅԴ Գյումրու կոմիտեն հանրահավաք էր կազմակերպել Թատերական հրապարակում: Հանրահավաքի մասնակիցները, որոնց թիվը, ըստ տարբեր տվյալների, տատանվում էր 300-500-ի սահմաններում, հրապարակ էին բերել Դաշնակցության քվեն ուժ է, Այլեւս այսպես ապրել չի կարելի, Քո քվեն երեխայիդ ապագան է եւ այլ կարգախոսներով պաստառներ:

 

Հանրահավաքի կազմակերպիչների խոսքերով, իրենց նպատակը ժողովդին հասկացնելն է, որ իրենց քվեն ուժ ունի եւ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին պետք չէ սեփական ձայնը վաճառել չնչին գումարի դիմաց, քանզի այն վճռորոշ նշանակություն ունի մեր երեխաների ապագայի համար: Հանդես գալով Մեր նպատակն ամբողջական իշխանափոխությունն է կարգախոսով, կազմակերպիչներն հայտարարեցին, թե իրենք սկսում են հանրահավաքների շարք եւ հույս ունեն, որ մասնակիցների թիվը հետագայում կավելանա: ՀՅԴ Գյումրու կոմիտեի անդամ Արամ Մանուկյանի խոսքերով, իրենք հարկ են համարել հանրահավաքների անցկացումը սկսել հանրապետության ամենաաղքատ մարզի ամենաաղքատ քաղաքից` Գյումրուց, եւ դրանք շարունակվելու են մինչեւ իրենց ծրագրերի իրականացումը:

 

Ըստ ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի, 2011 թվականի մայիսին ՀՅԴ-ն նախաձեռնեց կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց, որը ձախողվեց Ազգային ժողովում կուսակցության ունեցած քիչ թվով մանդատների պատճառով: 131 պատգամավորից 80-90-ը, ովքեր ներկայացնում էին իշխանությունը, դեմ քվեարկեցին կառավարության հրաժարականի առաջարկին` չնայած քաջ գիտակցում էին, որ կառավարությունը չի կարողացել լուծել ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրները:

 

Անդրադառնալով երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակին` Ա.Մինասյանը նշեց, որ մեր երկրում խորացել է աղքատությունը:

 

-2008 թվականին գործող կառավարությունը ստանձնեց մի երկրի կառավարումը,  որտեղ աղքատության մակարդակը 23 տոկոս էր եւ այդ ցուցանիշը նրանց շնորհիվ, ըստ պաշտոնական վիճակագրության, 2,5 տարվա ընթացքում հասավ 35 տոկոսի: Ոչ պաշտոնական վիճակագրությամբ այդ ցուցանիշը կազմում է 60 տոկոս,-ասաց Ա.Մինասյանը:    

 

Նշենք որ մեր երկրում նվազագույն աշխատավարձի չափն այսօր 32000 դրամ է կազմում, իսկ ըստ Ա.Մինասյանի, ապանքների մոլեգնող գնաճի պայմաններում 2011 թվականի սկզբում նվազագույն կենսապահովման զամբյուղը կազմել է 52000 դրամ, իսկ երկրորդ եռամսյակի վերջին` 65000 դրամ:

 

Խոսելով արտագաղթի ու  ազգային պարտքի մասին, բանախոսը նշեց, որ 2010 թվականի համեմատ այս տարի երկրից մեկնողների թիվը 10000-ով ավելացել է եւ եթե 2008-2011 թվականներին մոտ 78000 մարդ է լքել Հայաստանը, ապա 2011 թվականի 7 ամսվա ընթացքում երկրից 75000 հազար մարդկանց հեռանալը վկայում է արտագաղթի ահագնացող տեմպերի մասին: Ա.Մինասյանի խոսքերով, չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամը մեր երկրին 1,5 մլրդ դոլարի վնաս է հասցրել, բայց մեր իշխանությունները շատ ավելի մեծ չափով` 2,5 մլրդ դոլարի արտաքին պարտք են վերցրել, որը մեր սերունդներն են փակելու:

 

Նշենք, որ ըստ Սիվիլիթաս հիմնադրամի տվյալների, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի բյուջեները միասին վերցրած մոտ 3 մլրդ դոլար է կազմում, իսկ Հայաստանի արտաքին պարտքը, մեր հաշվարկներով, կազմում է բյուջեի ընդհանուր գումարի 83,3 տոկոսը:

Ավարտելով իր խոսքը, Ա.Մինասյանն ասաց, որ հայրենիքից հեռանալը մեր երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման լավագուն տարբերակը չէ  եւ պետք է միասնականորեն պայքարել դժվարությունների դեմ:

 

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի խոսքերով, իրենք փորձել են համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ` երկրում տիրող իրավիճակը փոխելու համար, սակայն արդյունքի չեն հասել, ուստի ողջ իշխանական բուրգը պետք է հրաժարական տա: Մեր պետության ղեկավարները, ըստ Վ.Հ.ովհաննիսյանի, կառավարել չգիտեն, քանի որ չեն կարող եւ հեղինակություն չունեն: Հայաստանի թուլացումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենա մեզ համար, ինչից էլ կօգտվեն մեր արտաքին թշնամիները, ասաց  նա:  

 

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձավ իշխանափոխության իրականացման համար իրենց ծրագրած քայլերին` նշելով, որ կանեն իրենցից կախված ամեն ինչ, որ կանխեն այս իշխանությունների`առաջիկա ընտրութունների միջոցով հետագա վերարտադրումը:

 

-Հանրապետության 2000-3000 տեղամասերում պետք է ավելացվեն մեր մարդկանց թիվը` ընտրական գործընթացի հանդեպ վերահսկողության գործընթացն ուժեղացնելու համար: Եթե այդ դեպքում եւս ընտրությունները կեղծվեն` հետընտրական գործընթացում առաջացած ընդվզումը իրավական հիմք կունենա,-հայտարարեց նա:

 

Ըստ Ա.Ռուստամյանի, իշխանափոխություն իրականացնելու համար ժողովուրդը պետք է համախմբվի Քվեն ուժ է գաղափարի շուրջ, իսկ մարդիկ պետք է հասկանան, որ 5 տարի շարունակ իրենց քվեն օգտագործվել է մի իշխանության կողմից, որը կեղեքել ու թալանել է իրեն:

 

Բանախոսի կարծիքով, երկրում պետք է իրականացվի կուսակցություն, իշխանություն, պետություն տարանջատումը, որը մեզ մոտ չկա, ինչի արդյունքում էլ ստեղծվում է մի պետություն, որը խմբակային շահերի է ծառայում, իսկ ժողովուրդը բախտի քմահաճույքին է հանձնված: Նախագահական համակարգի փոխարեն պետք է ձեւավորվի խոհրդարանական համակարգ,  պատգամավորը պետք է զրկվի անձեռնմխելիությունից, որպեսզի հանցագործություն իրականացնելու դեպքում պատասխանատվության ենթարկվի:

 

-Այսօր մեր պատգամավորների 80 տոկոսը սեփական բիզնես ունի: Ստացվում է, որ փողը բերում է իշխանություն, իշխանությունը` հավելյալ փող,-ասաց Ա.Ռուստամյանը:

 

Ըստ  բանախոսի, եթե իշխանություններն ազնիվ են երկրում կոռուպցիայի վերացման հարցում, պետք է թույլ տան ընդդիմադիրներին վերահսկելու իրենց գործունեությունը: Այդ նպատակով ընդդիմությունը պետք է նաեւ քվոտա ունենա վերահսկիչ պալատում:

 

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ Գյումրու կոմիտեի անդամ Արամ Հակոբյանը, ասելով, որ 10 օր առաջ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը դաժանաբար ծեծի է ենթարկել Սասուն գյուղի բնակիչ, 7 երեխաների հայր Ժորա Ղազարյանին եւ փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Ա.Հակոբյանը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզպետի եղբոր հետ նույն կերպ կվարվի, ինչ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ:

 

Հանրահավաքը տեւեց մեկուկես ժամ, իսկ մասնակիցների թիվն ընթացքում չփոխվեց` մոտ 500 մարդ:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 5-ին, ժամը 22:40:00-ին (GMT = 18:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter