Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Դպրոցներում ներառական կրթություն իրականացնելը պահանջում է ֆինանսավորում

 

05 | 09 | 2011 | 22:30 | ակնարկ

 

2010 թվականից ԿԳ նախարարի հրամանով Հայաստանում գործում է 60 ներառական դպրոց. դրանցից  4-ը` թիվ 1. 7. 11 եւ 40 դպրոցները  Գյումրիում են, որտեղ սովորում են  կրթական հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ընտրությունը, ըստ Շիրակի մարզի կրթության վարչության առաջատար մասնագետ Ջեմմա Ավետիսյանի, պայմանավորված է  տվյալ դպրոցում հատուկ կարիք ունեցող երեխաների թվով:

 

Հատուկ կարիք ունեցող երեխաների ընդգրկումը հանրակրթական դպրոցներ նպատակ ունի ինտեգրելու նրանց իրենց հասակակիցների շրջանում ու ապացուցել, որ առանձնացման ու պաշտպանության կարիք չունեն:

 

Ներառական  կրթությունը դա երեխայի կրթությունն է իր համայնքի սովորական դպրոցում, այն պիտի կառուցված լինի թիմային աշխատանքի վրա: Այդ դպրոցներում ու դասարաններում պետք է ապահովել համապատասխան պայմաններ նրանց համար, ստեղծել իրավահավասարություն:

 

2005-ի սեպտեմբերի 1-ին ուժի մեջ է մտել Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքը, սակայն Հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունից պահանջվել է հինգ տարի այն մի քանի դպրոցներում իրականացնելու ու որպես հաջողված փորձ ներկայացնելու  կառավարությանը:

 

-Ծրագրի արդյունավետ լինել-չլինելու մասին դեռ շատերը լռում են, ասելով` սպասում ենք ծրագրի  պաշտոնական իրականացմանը. այն կհաստատվի 2012 թվի հունվարին. մենք առայժմ ոչ մի ֆինանսավորում չենք ստացել.-հավաստիացնում  են որոշ դպրոցների տնօրեններ:

 

Գյումրու թիվ 40 դպրոցում երկու հատուկ կարիք ունեցող երեխա ստանում է տնային ուսուցում:

 

-Իսկ 10-12-ը գտնվում է բժշկական հսկողության տակ.-ասում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ալեքսանյանը:

 

Թիվ 11 հիմնական ու թիվ 1 ավագ դպրոցներում հատուկ պայմաններով սովորում է 16-ական երեխա, իսկ թիվ 7 հիմնական դպրոցում սովորում է հատուկ կարիք ունեցող 27 երեխա: Նրանցից 3-ն այս տարի է դիմել դպրոց:

 

-Դեռ վաղուց էինք մենք իրականացնում ներառական կրթություն,-հիշում է դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն Մարինե Գեւորգյանն ու ավելացնում,-հիմա նրանք, ովքեր ընդգրկված են եղել կրթության այդ ծրագրում, ավարտել են դպրոցն ու աշխատում են:

 

Հիշյալ դպրոցում այսօր կա համապատասխան աշխատասենյակ, ուր  դասերից հետո հատուկ կարիք ունեցող երեխաների հետ արտահերթ կազմակերպվում են պարապմունքներ, որոնք իրականացնում են սոցիոլոգներն ու հոգեբանները:

 

Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը ներառական  դպրոցներին է տրամադրել Երեւանի զարգացման մակարդակի գնահատման մեթոդիկա, Հատուկ կրթության գիտամեթոդական տեղեկատու գրքերը: Ի դեպ, կենտրոնն  իրականացնում է  բուժզննում ու տալիս համապատասխան թույլտվություն հատուկ կարիքավոր երեխային սովորական հանրակրթական դպրոցում սովորելու համար:

 

-Հավասարություն ու ոչ մի խղճահարություն թույլ երեխայի հանդեպ, քանզի դա կտապալի շատ բան: Շատ հաճախ ընկերների օգնությունը. բայց ոչ կարեկցանքը. հպարտության զգացողություն է առաջացնում նրանց մոտ,-ասում են մանկավարժները:

 

Իսկ Մ. Գեւորգյանն ավելացնում է.-Դասավանդելիս ուսուցիչը պարտավոր է անհատական մոտեցում ցուցաբերել, երբեք նրանց չառանձնացնել:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 5-ին, ժամը 22:40:00-ին (GMT = 18:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter