Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վնասատուները պետք է գտնվեն ոչ թե իշխանության մեջ, այլ բոլորովին այլ տեղ

 

05 | 09 | 2011 | 22:30 | մեկնաբանություն

 

Իշխանության ներկայացուցիչները, եւ ոչ միայն նրանք, մի հետաքրքիր ձեւ են գտել հակադարձելու իրենց քննադատողներին, հատկապես, երբ վերջիններս հանդես են գալիս իշխանափոխության միջոցով գործող վարչակազմից ազատվելու կոչերով: Իշխանություններն այս դեպքում անմիջապես մի 15-20 տարով ետ են գնում ու հիշում Լեւոնի ցուրտ ու մութ տարիները, Վանոյի քաջագործությունները, ՀՀՇ-ական գործիչների կառուցած առանձնատներն ու ձեռք բերած բիզնեսները, եւ այլն, եւ այլն...

 

Այսինքն` այսօրվա իշխանավորները ոչ թե ասում են, թե իրենք կառավարում ու իշխում են Սահմանադրությանն ու օրենքի տառին հավատարիմ, այլ` մատնանշում են նախկինների կատարած անօրինականությունները, դրանք համեմատում իրենց արածների հետ ու հանգիստ շունչ քաշում. Տեսնու՞մ եք, այդ ամենը մեզնից չի սկսվել, բացի այդ, մեր արածը ինչ մի մեծ բան է նրանց արածի համեմատ:

 

Ուրեմն, իշխանության ներկայացուցիչները չեն ժխտում, որ այսօր իրենց մեջ կան բազմաթիվ օրինախախտ, անարժան ու ժողովրդին, մեղմ ասած, կեղեքող մարդիկ: Զորօրինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ով մեկ-մեկ ազնիվ պոռթկումներ է ունենում ճշմարտությունն ասելու, սեպտեմբերի 5-ին հայտարարել է, թե չի բացառում, որ իշխանության մեջ էլ կարող են լինել մարդիկ, որոնք երկրին վնաս տված լինեն: Սակայն սրան զուգահեռ, անմիջապես ավելացրել է. Էդ ո՞վ է խոսում ունեւորությունից, լեգիտիմությունից: Հարթակում կանգնած կան մարդիկ, որոնց էսօր իշխանության մեջ եղած շատ մարդկանցից իրանց անցած ուղիով շատ ավելի բացասական կարելի է գնահատել` թալանի, առաջին միլիոնը ձեռք բերելու համար: Փաստորեն սրանով Լեռնիկ Ալեքսանյանն ուզում է ասել, թե ժողովուրդ ջան, այո, մենք վատն ենք, բայց հիշեք, սրանք մեզանից ինչքան վատն են եղել, դե, ուրեմն, հանդուրժեք մեզ:

 

Մի բանում Լեռնիկ Ալեքսանյանը հարյուր տոկոսով ճիշտ է. նախկիններն ու ներկաները իրենց արած-չարածով, իրոք, անհամեմատելի են. եթե նախկինները, ՀՀԿ-ական պատգամավորի բառապաշարով ասած`ասաբնյակներ են կառուցել ու այնտեղ են ապրում, ապա ներկաների դղյակներին ու պալատներին հատ ու հաշիվ չկա: Եթե նախկինները շրջում են շքեղ ու թանկարժեք մեքենաներով, ապա ներկաների գերշքեղ ու գերթանկարժեք մեքենաներն ամեն օր աչքներիս առաջ է: Այս եթե-ներն ու ապա-ները կարելի է անվերջ շարունակել, ու համեմատությունը, համեստության առումով, բնավ ներկաների օգտին չի լինի:

 

Բայց տվյալ դեպքում կաեւորն այս չէ: Ի սկզբանե սխալ է դրված իշխանություններին ու նրանց գործունեությունը գնահատելու եւ համեմատականներ անցկացնելու սկզբունքը: Եթե իշխանության ներկայացուցիչը շատ հանգիստ խոստովանում է, որ իրենց մեջ կան բացասական մարդիկ ու վնասատուներ, ապա դրանից (ոչ թե հայտարարությունից, այլ նրա մատնանշած երեւույթից) քրեական հանցագործության հոտ է փչում. ի՞նչ գործ ունեն վնասատուները իշխանության մեջ: Նրանց համար առանձնացված է բոլորովին այլ վայր, ուր, որպես կանոն, հավաքում են բոլոր տեսակի վնասատուներին: Մեր մեջ ասած, այնպես է ստացվել, որ մեզանում նման վայր է դարձել իշխանական ապարատը:

  

Համլետ Կիրակոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 5-ին, ժամը 22:40:00-ին (GMT = 18:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter