Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Անօթեւան ու միայնակ կինն ապրում է դրսում

 

06 | 09 | 2011 | 18:45 | դիմանկար 

 

-Սաղ ձմեռ կնստեի էս քարին, կհենվեի պատինողնաշարս արդեն կցավար Գիշերը քամին կոռնար, թիփին տարբեր կողմերից կուգար, երեսիս կզարգեր, ադիալով կփաթթվեի, օր չմրսեի: Կրակի մոտը կնստեի, բայց քամուց կրակն էլ  կմարիր.ու ըդոր հետ նաեւ մենակությունսՇատ դաժան էր, սարսափելի օրեր էին, ահավոր էր

 

Այսպես է այս տարի ձմեռել 62-ամյա Եղտիարյան Սուսաննան, դրսում` ի տես բոլորի ու բոլորից անտեսված: Դրսում հայտնվել է դեռեւս 2010 թվականի հոկտեմբերի 11-ից, երբ հարազատ քույրերից մեկը, գաղտնի սեփականաշնորհելով հայրական տունը, նրան դուրս է արել այնտեղից: Դրանից հետո կնոջ համար սկսվեց թափառումների երկարուձիգ շրջանը.

 

-Գիշերները վագզալներում կքնեի, բայց ոստիկանները չթողեցին, հետո շենքերի պադեզդները կերթայ: Ըստեղ էլ մարդիկ բողոքեցին, չէին ուզե օր մնայի, կմտածեին` շպիոն եմ, իրանց շենքը բդի տրաքցնեմ:

 

Ապաստան փնտրելու երկար որոնումներից հետո Ռուսաստանում բնակվող բարեկամներից մեկը մեծահոգաբար նրան է տրամադրում կիսաշեն, առանց դուռ ու լուսամուտ կառույցը: Ու Սուսաննան տուն ու տեղ է դրել այդ կիսակառույցում` հարեւաններից ստացած հագուստ-կոշիկներով, այս ու այն կողմից հավաքած պլաստմասե շշերով, ստվարաթղթե արկղերով ու մետաղյա վառարանով: Տան միակ ճախությունն էլ հարեւանի տված հին բազմոցն է, որի վրա այսուհետ կքնի` քարին ապավինելու փոխարեն: Միայնությունն էլ փորձում են լրացնել թաղի սոված ու թափռող շները, որոնք, առանց թույլտվության, հաճախ են գիշերում նրա տանը:

 

Օգնության ակնկալիքով պաշտոնական շատ դռներ է բախել. մարդու իրավունքների պաշտպանին, Սահմանադրական դատարանի նախագահին, Ազգային ժողովին, գլխավոր դատախազին, անգամ երկրի նախագահինբայց իզուր: Բոլոր դեպքերում պատասխանը նույնն է`Դա մեր խնդիրը չէ:

 

Խնդիրը բարեկամական մակարդակից դատական ատյաննների է հասել, բայց այս դեպքում էլ անիմաստ ու ապարդյուն:

 

88 աղետից անօթեւան կինը կորցրել էր երկսենյականոց բնակարանը, ուր ապրել էր որդու եւ մյուս քրոջ հետ: Որդին տարիներ առաջ դժբախտ պատահարի զոհ է դարձել, մի քանի տարի առաջ էլ քույրը աշխատանքի փնտրտուքով գնացել է Ղազախստան ու անհայտ կորել է: Այժմ Սուսաննան հերթագրված է մեկ սենյականոց բնակարանների հերթացուցակում:

 

Պոլիտեխնիկ ինստիտուտի նախկին շրջանավարտն  արդեն մի տարի դրսում է ապրում, չի ստանում թոշակ ու սոցիալական նպաստ: Գոյատեւում է հարեւանների օգնությամբ ու բարեգործական ճաշարաններում սնվելով: Իսկ լողանում է նույն այս պալատում, ինչպես ինքն է ասում: Դրա համար շատ բան պետք չէ` միայն ծածկոց, որ փակի կառույցի մի անկյունը, ու պլաստմասե շշեր` արեւի տակ տաքացած ջրերով:

 

-Երեկվանից բարեգործական ճաշարանը բացվել է, արդեն ընտեղ կերթամ: 11-րդ դպրոցի մոտն է: Նոր եմ եկել, ըդոր համար էլ հոգնած եմ.Ոտքով գուկամ,- շտապեց ավելացնել նա:

 

Սուսաննան չի կորցնում հույսը, որ օրերից մի օր ինքն էլ բնակարան կստանա, ու շարունակում է ապավինել բարեգութ մարդկանց օգնությանն ու հրաշքների գոյությանը:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 6-ին, ժամը 18:50:00-ին (GMT = 14:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter