Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բանակում տիրող կացության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է

 

06 | 09 | 2011 | 18:40 | հայտարարություն

 

Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման ընթացքում, Արցախյան պատերազմի զինադադարի կնքումից հետո հայկական բանակն անցել է զարգացման դժվարին ուղի:  Այդուհանդերձ, չնայած որոշակի ձեռքբերումներին, բանակում իշխում է խորհրդային բանակից ժառանգած եւ այսօրվա օլիգարխիկ իշխանության արատներով պայմանավորված ոչ կանոնադրային քրեական հարաբերությունների մոդելը: Վերջինիս հետեւանքով բռնության, խոշտանգումների ու սպանության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ երիտասարդներ: Միայն 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994թ. թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:

 

Զինծառայողների մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննությունները մեծ մասամբ ընթանում են կոպիտ օրինախախտումներով, դրանց զգալի մասը տարիներով չի բացահայտվում, իսկ սպանությունները, որպես կանոն, որակվում են որպես ինքնասպանություն: Սպանված տղաների ծնողների իրավունքները հաճախ անտեսվում են, իսկ նրանք արժանանում են արհամարհական վերաբերմունքի պետական այրերի կողմից:

 

Բանակում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը եւ դրան հետեւող անպատժելիությունը հանգեցնում են հանցագործությունների թվի աճի եւ բնակչության լայն զանգվածների բարոյալքման: Նման իրավիճակը, մի կողմից, խթանում է կոռուպցիան, քանի որ զինակոչային տարիքի երիտասարդների ծնողները բազմաթիվ անօրինական ճանապարհներով փորձում են ազատել իրենց երեխաներին բանակում ծառայելու պարտավորությունից կամ զարտուղի ճանապարհներով ապահովել նրանց անվտանգությունը, մյուս կողմից` նպաստում է արտագաղթին:

 

Մենք, ներքոհիշյալ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս`

  արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը հայկական բանակում տիրող իրավիճակով եւ հիասթափությունը իշխանությունների անպատասխանատու վարքագծից.

  անընդունելի ենք համարում խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի նկատմամբ հոգեկան եւ ֆիզիկական բռնությունն ու խոշտանգումը եւ դրանք կոծկելու քաղաքականությունը` ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ` քննչական մարմինների եւ արդարադատության կառույցների կողմից.

  գնահատում ենք ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից նշված խնդրի վերաբերյալ հրապարակային դիրքորոշման բացակայությունը որպես գլխավոր գերագույն հրամանատարի սեփական դերի թյուր ըմբռնման, իրավիճակին չտիրապետելու, անտարբերության եւ/կամ հովանավորչության հետեւանք:

 

Պահանջում ենք ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարից անհապաղ ապահովել`

  1994 թվականից մինչեւ օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների եւ ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպումը` վեր հանելու նախաքննություն եւ դատաքննություն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բացթողումներն ու օրինախախտումները` ներգրավելով անկախ փորձագետների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների.

  երաշխիքներ` քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի եւ անօրինականությունների համար.

  զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները եւ անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը` հանդես գալով օրենսդրական առաջարկություններով եւ ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին.

  հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական եւ նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ եւ արժանապատիվ փոխհատուցումը:

 

Վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ` մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր եւ հովանավոր ենք համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին եւ պահանջում նրա հրաժարականը:

 

 

Ստորագրություններ

 

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

 

Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ

 

Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ ՀԿ

 

Ժաննա Ալեքսանյան, Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ

 

Սեդա Մելիքյան, Փաստաբանները հանուն մարդու իրավունքների ՀԿ

 

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ

 

Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

 

Իզաբելլա Սարգսյան, Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության ՀԿ

 

Լալա Ասլիկյան, Հույս ՀԿ

 

Լեւոն Ներսիսյան, Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 6-ին, ժամը 18:50:00-ին (GMT = 14:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter