Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սերժ Սարգսյանը ժողովրդին մրից հանում, մրջուրն է քցում

 

06 | 09 | 2011 | 18:45 | մեկնաբանություն

 

Գործարարները տեղ չպետք է ունենան խորհրդարանում: Այս արտահայտությունը վերջին շրջանում առավել հաճախակի է հնչում Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Ընդ որում, հատկանշական է, որ դա հնչեցնում են ոչ միայն ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլեւ իշխանությունները:

 

Հայ ազգային կոնգրեսը հաշվել է, որ այսօր խորհրդարանում 70-ից ավելի պատգամավոր զբաղվում է բիզնեսով, ինչը օրենքի խախտում է: Դաշնակցությունը էլ ավելի առաջ է գնում ու հայտարարում 100-ից ավելի բիզնեսմեն պատգամավորի մասին (ըստ ՀՅԴ-ի` Ազգային Ժողովի 80 տոկոսը զբաղվում է գործարարությամբ): Այս վերջին դեպքում ուղղակի հետաքրքիր է, թե հին ընկերները ինչու՞ են միայն հիմա բարձրաձայնում այս մասին. կոալիցիայի մեջ գտնվելու ժամանակ չգիտեի՞ն, թե ինչով են զբաղվում իրենց կոալիցիոն գործընկերները: Երեւի հին ընկերները չեն դավաճանում կարգախոսը վերաբերում է միայն կուշտ ու փափուկ կյանքի պահերին...

 

Դժվար չէ պատկերացնել, թե գործարար պատգամավորները ինչ որակի օրենսդրական գործունեություն կարող են ծավալել Ազգային Ժողովում: Մենք դրա փորձն ունենք, իսկ հետեւանքները բազմաթիվ անգամներ զգացել ենք մեր մաշկի վրա: Խոսքը ոչ միայն վերաբերում է այդ մարդկանց ինտելեկտուալ եւ ընդհանրապես կրթական մակարդակին (ավելի ճիշտ կլիներ խոսել կրթական անմակարդակության մասին, ինչով հայտնի են մեր պատգամավորներից շատերը), այլեւ այն սուբյեկտիվ մոտեցմանը, որ նրանք կարող են դրսեւորել հատկապես տնտեսական բնույթի օրինագծերի հանդեպ: Ցանկացած գործարար պատգամավոր այդ օրինագծերը փորձում է հարմարեցնել իր բիզնեսի շահերին, եւ քանի որ այդ պատգամավորները ոչ թե սովորական գործարար են, այլ խոշոր օլիգարխ-գործարարներ, ապա պարզ է դառնում, թե ինչու են ամեն քայլափոխի պետական մակարդակով ոտնահարվում փոքր ու միջին բիզնեսի շահերը:

 

Հատկանշական է, որ գործարար պատգամավորներ ունենալու անթույլատրելիության մասին այսօր խոսում են նաեւ իշխանության ներկայացուցիչները` նշելով, թե հնարավորինս նրանք պետք է քիչ լինեն հաջորդ խորհրդարանում: Այսինքն` նրանք գտնում են, որ ժամանակին սխալ է եղել, երբ այդ մարդիկ բոլ-բոլ մուտք են գործել Ազգային Ժողով: Այսպես այսօր են ասում, այնինչ ժամանակին բոլորովին ուրիշ երգ էին երգում: Այդ ժամանակը 2007 թվականն էր, երբ տեղի ունեցան խորհրդարանական հերթական ընտրությունները: Հիշենք, որ 2007-ին բացահայտ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն (Անդրանիկ Մարգարյանն արդեն մահացել էր...):

 

Վերջին մի քանի տարիների քաղաքական կյանքի կառուցվածքն ու մեխանիզմը ձեւավորվեց հենց այդ ընտրությունների արդյունքում: Ոսկերչական ճշգրտությամբ բեմականացված այդ ընտրություններում քաղաքական գաղափարախոսությունն ու քաղաքական գործչի կերպարը վերջնական պարտություն կրեցին քրեաօլիգարխիկ եւ գործարար տարրերից: Հենց վերջիններս մեծամասնական ընտրակարգով ու կուսակցական ցուցակներով մուտք գործեցին խորհրդարան: Եւ այդ ժամանակ իշխող վերնախավը (նույն այսօրվա հանրապետականները իրենց գալուստ-մալուստներով) այդ երեւույթը խիստ բնական համարեց` հայտարարելով, թե հրապարակային քաղաքական գործիչների ժամանակն անցել է, եւ ժողովուրդն այլեւս վստահում ու իր ապագան կապում է գործարարների հետ: Ահա այդ ժամանակ էլ ավարտին հասավ Քոչարյանի ձեռամբ սկսված ու Սերժ Սարգսյանի կողմից շարունակված քրեաօլիգարխիկ համակարգի վերջնական ձեւավորումը:

 

Այսօր արդեն Սերժ Սարգսյանը փորձում է, ինչպես երեւում է, փոխել իր քաղաքական հենարանը`խոշոր գործարարների փոխարեն առաջ մղելով բազեական տիպի երիտասարդ կարիերիստների: Մի խումբ գործարարներ, ովքեր գերադասել են առայժմ անանուն մնալ, սեպտեմբերի 5-ին Ա1+-ի միջոցով փակ նամակ են հղել Սերժ Սարգսյանին (http://www.a1plus.am/am/politics/2011/09/05/wikileaks), ուր իրենց ափսոսանքն են հայտնել, որ ժամանակին սատարել են նրան...

 

Նման հեռանկարը ժողովրդի ու երկրի համար այլ բան չի նշանակում, քան մրից ելնել`մրջուրն ընկնել:

  

Համլետ Կիրակոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 6-ին, ժամը 18:50:00-ին (GMT = 14:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter