Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ոստիկաններին սովորեցնում են ինչպես կանխարգելել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածումը

 

06 | 09 | 2011 | 22:50 | լուր

 

Սեպտեմբերի 6-ին Նոր Սերունդ ՀԿ գրասենյակում գործող Սեռական առողջության տեղեկատվական կենտրոն-ը կազմակերպել էր ՄԻԱՎ-ԴԻԱՀ-ի կանխարգելումը հասարակության շրջանում թեմայով սեմինար-դասընթաց, որը շարունակվելու է նաեւ սեպտեմբերի 7-ին:

 

Սեմինարը նախատեսված էր Գյումրու Ոստիկանության անչափահասների գծով բաժանմունքի 7 ծառայողների համար` նպատակ ունենալով բարձրացնել ոստիկանության ներկայացուցիչների գիտելիքների մակարդակը սեռավարակների եւ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Հաղորդվող գիտելիքները նպաստելու են ոստիկանությունում գրանցված անձանց հետ առավել արդյունավետ աշխատելուն` ցուցաբերելով հանդուրժողականություն նման մարդկանց հանդեպ:

 

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ խնամքի գծով վերապատրաստված մասնագետ Սերգեյ Գաբրիելյանի խոսքերով, իրենց կենտրոնը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով խորհրդատվություն է տրամադրում մարդկանց, բայց դեռ բուժում չի իրականացնում:

 

Նրա խոսքերով, իրենք հուշագիր են ստորագրել Գյումրու Մաշկավեներաբանական կոսմետոլոգիական կենտրոնի հետ, որպեսզի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով իրենց դիմած քաղաքացիներին գործուղեն այնտեղ` ստուգումներ անցկացնելու համար:

 

Ըստ Ս.Գաբրիելյանի, հարցաթերթիկի միջոցով իրենք պարզում են, թե տվյալ անձը ՄԻԱՎ-ով վարակվելու ինչ ռիսկային խմբում է գտնվում: Կենտրոնի կողմից տրամադրվում են պահպանակներ, քսանյութեր, իսկ Առաքելություն Արեւելք կազմակերպությունը, որը ֆինանսավորում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագիրը, ֆինանսներ է տրամադրելու նաեւ բուժում իրականացնելու համար:

 

Կենտրոնի մասնագետ Կամո Դավթյանի խոսքերով, մարդու իմունային անբավարարությունը` ՄԻԱՎ-ը, ախտահարում է  արյան կարմիր գնդիկները` զրկելով մարդուն պաշտպանական համակարգից, իսկ ՁԻԱՀ-ի` ձեռքբերովի իմունային անբավարարության դեպքում, մարդու իմունային համակարգն ախտահարվում է եւ ընկալունակ դառնում ցանկացած հիվանդության հանդեպ:

 

1988 թվականին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվելու առաջին դեպքը, 1989-ին` առաջին մահվան դեպքը, 1990-ին` գրանցվել է առաջին դեպքը, երբ թմրանյութերի միջոցով է մարդը վարակվել, 1996-ին կանանց մոտ ՄԻԱՎ-ով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել, 2000-ին`հոմոսեքսուալ ճանապարհով է առաջին դեպքը գրանցվել, 2001-ին առաջին երեխան է վարակվել ՄԻԱՎ-ով, ով 2001-ին մահացել է:

 

ՁԻԱՀ-ի ազգային կանխարգելման կենտրոնի տվյալներով, 1988-2011 թվականներին Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվելու 1040 դեպք է գրանցվել, նրանցից մոտ 740-ը տղամարդիկ են: Այլ վիճակագրական տվյալներով այդ թիվը 1900 է: Իրականում, ըստ մասնագետների, այդ թիվը 10-15 անգամ մեծ է:

 

Ըստ բանախոսների, ՄԻԱՎ-ի փուլը 10-15 տարի է տեւում եւ մարդու մոտ կարող է որեւէ ձեւով չարտահայտվել, քանի որ ախտանիշներ չեն լինում: Հետերոսեքսուալ ճանապարհով 52 տոկոս է կազմում վարակվածությունը, թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով` 39 տոկոս, ծնողից երեխային փոխանցվելու դեպքում` 1,9 տոկոս, հոմոսեքսուալ փոխանցման ուղին` 1,6 տոկոս, արյան միջոցով` 0,3 տոկոս:

 

Ըստ Ս.Գաբրիելյանի, վարակի փոխանցման ուղիներից են սեռական ճանապարհը, մայրական կաթը, երբ պտուկների շրջանում առաջացած պատռվածքների պատճառով արյան արտահոսք կարող է լինել եւ վարակել երեխային: Վարակը կարող է փոխանցվել արյան միջոցով` արյան ներարկում եւ փոխներարկում: Օդակաթիլային ճանապարհով վիրուսի տարածումը բացառվում է եւ այն արագորեն ոչնչանում է արեւի ճառագայթների ազդեցության տակ: Նույն սպասքից օգտվելուց, ձեռքսեղմումից այն եւս չի տարածվում:  

 

Ըստ բանախոսների, ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը հատկապես շատ է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ արտաքին գործոնը եւս մեծ նշանակություն ունի մեր երկրում ՄԻԱՎ-ով վարակվածների թվի աճի հարցում: Շատ հայ տղամարդիկ մեկնելով արտերկիր գումար վաստակելու` սեռական հարաբերություններ են ունենում այլ կանանց հետ, չգիտակցելով դրա հետեւանքների մասին:

 

Ըստ մասնագետների, հակառետրովիրուսային դեղորայքի միջոցով ՄԻԱՎ-ով վարակված մարդու կյանքը 40 տարով կարելի է երկարացնել:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 6-ին, ժամը 22:50:00-ին (GMT = 18:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter