Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Անօթեւանությունն ու արտագաղթը Գյումրիում շարունակում են մնալ լուրջ հիմնախնդիրներ

 

06 | 09 | 2011 | 18:40 | Ասուլիս

 

Սեպտեմբերի 6-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում անցկացված ասուլիսում Շիրակ կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ներկայացրեց կենտրոնի վերջին երկու տարիների կատարած աշխատանքները, որոնք առնչվում են Գյումրիում առկա անօթեւանության, բնակարանային իրավունքի պաշտպանվածության, բնակբաշխման խնդիրներին:  

 

-Հիմնականում անցած տարի Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած բնակիչների բնակարանների սեփականաշնորհման հարցերով ենք զբաղվում, որով պետք է զբաղվեր այս կամ այն պետական կառույցը: Ներկայումս կենտրոնը դուրս է եկել ՀԿ-ի գործունեության սահմաններից եւ կարծես միջգերատեսչական կառույցի դեր է կատարում,-ասաց Վ. Թումասյանը:

 

Ընթացիկ տարում Գյումրիում  շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, բայց քաղաքում կա 2500 հավակնորդ ընտանիք, նրանցից մոտ 750-ը այս տարի էլ չեն տոնելու բնակարանամուտ: Ըստ Վ.Թումասյանի, կառավարությունն այդ ընտանիքներին հնարավոր է հաջորդ տարի տրամադրի բնակարանների գնման վկայագրեր, ինչը սակայն իրեն չի արդարացնելու, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ տրված գումարը չի բավականացնի բնակարանի գնման համար:

 

Ըստ Վահան Թումասյանի, ներկայումս Գյումրիում կան 7000-7500 տնակ, 3500 անօթեւան ընտանիք, որոնք պետության կողմից փոխհատուցման ենթակա չեն եւ նրանց ճակատագրերն էլ անորոշ է: Քաղաքում կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք նույնիսկ տնակ չունեն եւ երազում են անգամ ժամանակավոր կացարան ունենալու մասին: Նման ընտանիքներ ապրում են մեր շրջապատում, եւ հասարակությունը կարծես անտարբեր է նրանց հանդեպ: Իշխանությունների վերաբերմունքի մասին Վ. Թումասյանը նշեց.

 

-Հայաստանում ստեղծել են այնպիսի մի իրավիճակ, որից ավելի վատը հնարավոր չէ ստեղծել: Ներկայումս ունենք մի համակարգ, որտեղ մարդը ահավոր անպաշտպան է, նա փողոց է նետված եւ ոչ ոք իրենով չի հետաքրքրվում: Իշխանությունների մասին խոսելու համար ո´չ ցանկություն, ո´չ էլ ժամանակ եմ ուզում տրամադրել: Դա չեմ ասում ատելությունից, այլ պարզապես անիմաստ եմ համարում, որովհետեւ առանց հասարակական պահանջի ու ըմբոստության հնարավոր չէ իշխանությունների ուշադրությունը որեւէ խնդրի վրա բեւեռել:

 

Վահան Թումասյանի կարծիքով, Հայաստանում ինչ-որ բան կարող են փոխել միայն մի քանի ՀԿ-ներն ու լրագրողները:

 

-Մեկ նյութի, մեկ խնդրի մասին պետք է 10-15 անգամ գրվի, որ որեւէ բան փոխվի, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի,-ասաց Վ. Թումասյանը:

 

Բնակարանների բաշխման գործընթացը Վ.Թումասյանին թափանցիկության առումով, ի տարբերություն նախորդ տարիների, առանձնակի դժգոհության առիթ չի տալիս: Միայն դժգոհեց այն հանգամանքից, որ գործող օրենսդրության համաձայն, բնակարանները բաշխվում են ըստ նախօրոք կազմված հերթացուցակի եւ կարող է ստացվել այնպես, որ արտերկրում ժամանակավորապես բնակվող անձը, ով, միգուցեեւ չունի բնակարանի կարիք, գա եւ ստանա բնակարան, իսկ ծայրահեղ պայմաններում ապրող գյումրեցին շարունակի ապրել տնակում:

 

-Այժմ համաձայնություն է ձեռք բերվել եւ քաղաքաշինության նախարարությունը համաձայնել է, որ ամբողջ գործընթացը տեսաձայնագրվի, բայց թե ինչքանով կհաջողվի ամբողջովին վերահսկել ու թափանցիկ դարձնել այն, դժվար է ասել,-նշեց Վ. Թումասյանը:

 

Բնակարաննների բաշխման վիճակահանությունը նախատեսված է նոյեմբեր-դեկտեմբերին: Այն հարցին, թե իր դիտարկմամբ ինչքանով է օբյեկտիվ կազմված հերթացուցակները, Վ.Թումասյանը պատասխանեց, որ իրենք երբեմն հայտնաբերում ու գրանցում են խախտումներ, բայց դրանց մասին շատ հաճախ չեն կարողանում բարձրաձայնել`անվտանգության եւ իրենց կառույցի հետագա գործունեությունը չվտանգելու նկատառումով:

Անօթեւանությունից զատ Գյումրու ամենացավալի եւ ամենակարեւոր հիմնախնդիրներից է նաեւ արտագաղթը, որն հսկայական ծավալների է հասել: Ինչպես նշեց Վ.Թումասյանը, իշխանությունների եւ հասարակության ամբողջ ներուժը պետք է ուղղված լինի արտագաղթի կանխման ու դրա դրդապատճառների վերացմանը:

 

-Գյումրիում հիմնականում երկու պատճառ կա արտագաղթի. գործազրկություն եւ անօթեւանության խնդիրներ,- եզրափակեց Վ.Թումասյանը:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 6-ին, ժամը 18:50:00-ին (GMT = 14:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter