Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ձեռքերդ հեռու բանակից, այ հաստավիզներ

 

07 | 09 | 2011 | 14:50 | մեկնաբանություն

 

Հայոց բանակում կատարվողը այլ բան չես անվանի, քան ազգային աղետ: Որքան էլ չարագուշակ թվա այս արտահայտությունը, այլ կերպ չի կարելի բնութագրել խաղաղ պայմաններում հայ զինվորների սպանություններն ու ինքնասպանությունները, խոշտանգումներն ու ստորացումները: Եւ այս ամենը հայ մարդու ձեռքով:

 

Ինչպես ամեն մի ոլորտ ու կառույց, հայոց բանակն էլ ճշգրտորեն արտացոլում է մեր պետության ու հասարակության մեջ տիրող բարոյահոգեբանական վիճակն ու բարքերը, մարդկային հարաբերություններն ու խաղի կանոնները: Այդ բարքերի արմատավորման ու խաղի կանոնների հաստատման հիմնական պատասխանատուն իշխող ռեժիմը եւ դրա պարագլուխներն են, որոնց թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ են ձեւավորվել այն վայրենի հարաբերությունները, որոնք այսօր տոն են տալիս բանակում ու հասարակական կյանքում: Էլ չենք խոսում իշխանական ու քաղաքական համակարգում տիրող բարքերի մասին:

 

Իշխանության ծնած բոլոր արատները` իրենց տարատեսակ դրսեւորումներով, չգրված կանոնակարգ են դարձել բանակում. կաշառակերություն, այլասերվածություն, զոռբայություն, հաստավիզների իշխանություն, ուժի դիրքերից հարցերի լուծում, թույլի ճնշում,  չենթարկվողին խեղճացնելու փորձեր. ահա մեր բանակային առօրյայի ոչ լրիվ ցանկը:

 

Երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու բոլոր ցավող մարդիկ բարձրաձայնում են այս մասին, սուտի պետականամետներն ու բաժակի հայրենասերները, ինչպես ամեն մի քննադատության ու ռեժիմը փոխելու կոչերի մեջ, այստեղ էլ են տեսնում մութ ուժերի կողմից նյութվող դավադրություններ, որոնք իբր ուղղված են պետականության ու բանակի դեմ: Կեղտոտ շորերը դուրս չհանելու օսկանյանական տեսությամբ առաջնորդվողները երեւի չեն էլ հասկանում, որ հենց կեղտոտ շորերը ներսում պահելուց է ապականվում շուրջբոլորը: Եթե այդ ապականությունն ու դրանից տարածվող հոտը Օսկանյանի այդ աշակերտներին չի հասնում, ապա դա իրենց խնդիրն է: Նրանք բնավ իրավունք չունեն բարոյախրատական դասեր տալ այդ ապականության դեմ բողոքողներին, որոնց հիմնական նպատակն ու ցանկությունն է մեր երկիրը, բանակն ու նոր սերնդին զերծ պահել ոհմակային մտածողությամբ օժտված մարդկանց կողմից տարածված ապականությունից:

 

Ավելի լավ է այդ հայրենասերներն ու բարոյախոսները մտածեն այն թվերի մասին, որոնք հրապարակել են Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները: Միայն 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994թ. թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:

 

Ահա թե ինչից պետք է մտահոգվի հայկական բանակի մասին մտածող, դրա ամրությամբ ու հզորությամբ հպարտացող ցանկացած հայ մարդ:

 

Համլետ Կիրակոսյան

 

 

 

 

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 7-ին, ժամը 14:55:00-ին (GMT = 10:55:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter