Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Ուսանողներն ակնկալում են գործարարների օգնությունը

 

07 | 09 | 2011 | 14:00 | ռեպորտաժ

 

Չնայած այն բանին, որ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ուսման վարձերի թանկացում չի լինի ոչ այս, ոչ էլ հաջորդ տարիներին, վարձավճարների չափերը հասարկությունն ու հատկապես ուսանողները շարունակում են գնահատել «թանկ» բառով:

 

Հատկապես վերջին տարիներին ուսանողներից շատերն են օգտվում զանազան զեղչային համակարգերից կամ բարեգործական հիմնադրամներից` ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար: Սակայն այդ ծառայությունները ոչ բոլոր ուսանողների համար են եւ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար տարեկան ամենաքիչը 180.000, իսկ ամենաշատը 350.000 դրամ վճարելը, իրոք, բարդ է:

 

ԳՊՄԻ ուսանողական խորհուրդն այս ուսումնական տարում նախաձեռնել է մի ակցիա, որի նպատակն է  օգնել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին` ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար: Այդ նպատակով ուսանողական խորհրդին է տրամադրվել  բուհի` «Արդշինինվեստբանկ»-ում բացված հաշվեհամարներից մեկը («ԱՇԻԲ» հհ 247260146243), որտեղ իրենց փոխանցումները կարող են կատարել բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան իրենց ներդրումն ունենալ այս գործում:

 

«Մեր ուսանող ընկերներին օգնելու համար ենք կազմակերպել ակցիան: Մեր մարզում ու քաղաքում սոցիալական վիճակը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, ելնելով սրանից` համոզված ենք, որ սրա կարիքը շատերն ունեն: Մնում է միայն ստացվի»,-նշեց ԳՊՄԻ ՈւԽ-ի նախագահ Ռուստամ Պետրոսյանը:

 

Սեպտեմբերի 6-ին նախաձեռնության հեղինակ երիտասարդները Գյումրու Սայաթ-Նովա փողոցից սկսեցին իրենց շրջայցը` դրամահավաքին մասնակցության կոչ անելով հատկապես հարկատու կազմակերպությունների ղեկավարներին: «Կմտնենք խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, վարսավիրանոցներ, բանկեր, կլինենք բոլոր այն մարդկանց մոտ, որոնք, հնարավոր է, օգնեն մեզ,-ասում էին երիտասարդները,-կիսատ հաստատ չենք թողնի»:

 

Չնայած մեր համաքաղաքացիներից ոմանց անբայրացկամ ու անբարեհամբույր վերբերմունքին` ակցիայի կազմակերպիչները եղան Սայաթ-Նովա փողոցում գործող գրեթե բոլոր կառույցներում. հերթը քաղաքի մյուս թաղամասերինն է, որտեղ ուսանողները կլինեն առաջիկա օրերի ընթացքում:

 

Հավաքված գումարը տնօրինվելու է ուսանողական խորհրդի կողմից, բայց չի տրամադրվելու խորհրդի կազմի եւ ոչ մի ուսանողի:  «Ի սկզբանե մեր ընկերների համար ենք կազմակերպել,-բացատրեցին ուսանողները,-ուրեմն իրենց էլ ծառայելու է: Սա ընդամենը բարի կամքի դրսեւորում է»:

 

Ի դեպ` «GAME Production»-ը, որ Գյումրիում կազմակերպում է «Մաֆիա» ինտելեկտուալ խաղի առաջնություններ, մանկավարժականցիներին առաջարկեց մասնակցել իրենց խաղերին, որից առաջացած հասույթն էլ իրենք սիրով կփոխանցեն նշված հաշվեհամարին: Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախօրոք ու վճարել 1000 դրամ: 

 

Լիլիթ Թովմասյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 7-ին, ժամը 14:00:00-ին (GMT = 10:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter