Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բանաստեղծուհին այցելել էր իր մանկության ու որբության քաղաքը

 

07 | 09 | 2011 | 20:00 | լուր

 

Գյումրու Գեղագիտական կենտրոնի հարկի տակ սեպտեմբերի 7-ին հավաքվել էին գրքի ու գրականության նվիրյալները: Պատճառը ծնունդով շիրակցի բանաստեղծուհու` Մետաքսեի Մենք ենք ու մենք խորագրով գրքի շնորհանդեսն էր: Միջոցառումը Գյումրիում անցկացնելու նախաձեռնությունը Գեղագիտական կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանինն էր, ում հրավերով էլ Մետաքսեն Գյումրիում էր:

 

-Թեեւ Արեւշատում եմ ծնվել, բայց իմ մանկության ու որբության տարիներն անցել են հենց այս քաղաքում,-շնորհանդեսը Գյումրիում անցկացնելն այսպես է մեկնաբանում  բանաստեղծուհին:

 

 Գիրքը լույս է տեսել պետպատվերով: Այն բանաստեղծուհու 50 տարիների գրական վաստակի ընտրանին է, որին ավելացել են նաեւ վերջին տարիների ստեղծագործությունները:

 

Բանաստեղծուհու եւ ընթերցողի հետ անմիջական ու կենդանի հաղորդակցում ապահովված էր ներկաների տարաբնույթ հարցերով, շնորհավորանքի ու գնահատանքի խոսքերով, որ զուգակցվում էր Մետաքսեի նոր ստեղծագործությունների ընթերցմամբ:

 

-Մետաքսեն մեր ժամանակի լավագույն բանաստեղծուհիներից է եւ ճիշտ կլինի, որ Գյումրու գրասեր հասարակությունը ծանոթանա նրա վերջին շրջանի ստեղծագործություններին,-ասում է Գրողների միության Շիրակի բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը:

 

-Գրողը պիտի նման լինի իր ստեղծագործությանը, եւ եթե բացարձակ է նմանությունը, ուրեմն նա իսկական գրող է, իսկ եթե այդ նմանությունը մոտավոր է, ապա ինքն ընդհանարապես կապ չունի գրականության հետ: Տիկին Մետաքսեի դեպքում այդ նմանությունը բացարձակ է: Իր գիրը, իր ապրած կյանքը, իր ոգին բացարձակ են եւ նույնացված: Այդ պատճառով էլ ինքն ամենակենդանագիր բանաստեղծն է,-գրչակից ընկերոջը գնահատում է բանաստեղծ Արա Արթյանը:

 

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ Մետաքսեի դուստրը` բանաստեղծական 5 գրքերի հեղինակ Լիլիթը:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 7-ին, ժամը 20:05:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter