Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրեցիները աջակցեցին անապահով դպրոցականներին

 

07 | 09 | 2011 | 14:50 | ռեպորտաժ

 

Սոցիալապես անապահով երեխաների դպրոց գնալը խրախուսելու եւ դպրոցականների կրթական մակարդակը բարձրացելու նպատակով սեպտեմբերի 6-ին Նոր Սերունդ ՀԿ-ի երիտասարդների նախաձեռնությամբ շուրջ 41 սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցականներ ստացան պայուսակներ եւ գրենական պիտույքներ:

 

Ունեցե´ք ձեր ներդրումը երեխաների կրթության գործում ակցիան մեկնարկել էր դեռեւս օգոստոսի 22-ից: ՀԿ-ի երիտասարդական եւ մանակապատանեկան ակումբի կամավորները քաղաքի գրենական պիտույքների ավելի քան 8 վաճառակետերում տեղադրել էին հանգանակության արկղեր ու առաջարկել գնորդներին հանգանակաություններ կատարել: Ակցիան շարունակվեց մինչեւ սեպտեմբերի 2-ը: Արդյունքը սպասվածից ավելին էր. հավաքավել էր 80.000 դրամ ու խանութների նվիրատվությունները` գրենական պիտույքների ու պայուսակների տեսքով:

 

-Մենք պայուսակները նախատեսել էինք 41 երեխաների համար, բայց ակցիան շարունակական է, քանի որ կարողացանք ավելի շատ պայուսակներ ու գրենական պիտույքներ գնել: Մենք նորից պաշտոնապես  կդիմենք ոստիկանության բաժնին անապահով երեխաների ցուցակն ավելացնելու համար,-նշում է Նոր Սերունդ ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:

 

Պայուսակները եւ դրանցում եղած գրենական պիտույքները դասակարգվել են ու բաշխվել ըստ երեխաների սեռի եւ տարիքային խմբերի: Իսկ ընտանիքների ընտրությունը կատարվել է ոստիկանության բաժնի տրամադրած ցուցակների հիման վրա` նախապատվությունը տալով առավել կարիքավորներին, որոնք որեւէ կերպ չէին օգտվել տարբեր դպրոցներում իրականացվող բարեգործական ակցիաներից:

 

Խոսելով նմանատիպ նախաձեռնությունների կարեւորության մասին` ՀԿ-ի նախագահ Ս.Գաբրիելյանն ավելացրեց.

 

-Եթե մտածում ենք, որ մենք են հայրենիքի ապագան, ուրեմն մենք էլ պիտի պատրաստակամ լինենք մեր ներդրումն ունենալ այդ հայրենիքի կառուցման գործընթացում, ոչ թե միայն բողոքական կեցվածք ունենանք:

 

ՀԿ-ի երիտասարդների նախաձեռնությամբ անապահով ընտանիքներին օգնելու բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սական մինչ այս դրանք եղել են արտերկրի հայրենակիցների օգնությամբ: Այս ակցիան ոչ միայն առաջինն էր իր տեսակի մեջ, այլեւ դրանում իրենց ներդրումն են ունեցել հենց Գյումրու բնակիչները:

 

Ակցիայի վերջում ներդրումներ ունեցած կազմակերպություններին ու անհատներին հանձնվեցին շնորհակալագրեր:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 7-ին, ժամը 14:55:00-ին (GMT = 10:55:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter