Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Այս հարցում կարող է օգնել քահանան, եթե արտակարգ պատահարի ժամանակ նա էլ փրկարարների հետ դեպքի վայրում լինի

 

07 | 09 | 2011 | 20:00 | ռեպորտաժ

 

Երեւանում արդեն գործում է 911 հերթապահ փրկարարական ծառայությունը, այն Գյումրիում դեռ չի գործում, բայց տեսլականը կա: Այս մասին սեպտեմբերի 7-ին Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:

 

-Հանդիպման մտահղացումը վաղուց կար եւ ահա` արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ շնորհավորելը հարմար առիթ հանդիսացավ այս հրավերի համար,-ողջունելով փրկարարական վարչության եւ հիդրոմետ ծառայության աշխատակիցներին, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Հանդիպման նպատակը, ինչպես նշեց սրբազանը, վարչության աշխատակիցների կատարած աշխատանքը գնահատելը, կարեւորելը եւ դրա համար շնորհակալություն հայտնելն էր:

 

Կարեւորելով փրկարարական վարչության գործունեությունը` Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ մենք տուժել ենք այսպիսի ծառայություն չունենալու պատճառով, հատկապես երկրաշարժի ժամանակ: Իսկ ներկայում մեր մարզում գործում է 2 հրշեջ-փրկարարական ջոկատ: Բացի դա, համայնքներում ստեղծվել են փրկարարական խմբեր:

 

-Շիրակի մարզի 9-ը համայնքներում` Առափի, Բենիամին, Ազատան, Փանիկ, Նոր Կյանք, Անուշավան, Մեծ Մանթաշ, Պեմզաշեն, Սառնաղբյուր, գործում են 20 հոգանոց փրկարարական խմբեր: Փրկարարական վարչությունը բանակցում է դանիական Կարմիր Խաչի կազմակերպության հետ, որ ծրագիրը կրի շարունակական բնույթ եւ Արթիկում ու Աշոցքում եւս նման խմբեր ստեղծվեն,-ասաց  Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Յեղշադյանը:

 

Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն էլ անդրադառնալով տեխնիկական հագեցվածությանը` նշեց.

 

-Տեխնկական հագեցվածությունը նորմալ է, չնայած մեքենաները հին են, բայց շնորհիվ մեր տղաների կարգին վիճակում են, ունենք նաեւ նոր մեքենա:

 

Այս տարի մարզում ջրահեղձության 5 դեպք է տեղի ունեցել: Մ.Սարիբեկյանը նշեց, որ 2-ի դին մեր մարզի ջրասուզակն է հանել, 3-ինը` Երեւանից ժամանած ջրասուզակները: Մարզի փրկարարները մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով Երեւանի փրկարարների հետ համատեղ վարժանքներ են կատարում: Դրանք անցկացվում են ոչ միայն լողավազաններում, այլ նաեւ լճերում: Ջրահեղձության դեպքերից խուսապելու նկատառումով նաեւ լճերի անթույլատրելի հատվածներում փշալարեր են անցկացվել:

 

-Համայնքները իրենք էլ պետք է այս խնդրով զբաղվեն, ցուցանակներ փակցնեն,-ասաց Մ.Սարիբեկյանը,-100-ից մեկի վրա էլ որ ազդեցություն ունենա` լավ է:

 

Իր հերթին սրբազանն ավելացրեց, որ 100-ից մեկի մահն էլ է ողբերգություն, ապա ավելացրեց, որ այս ջրահեղձությունների պատճառով ստիպված է Մարմաշենի վանք գնացող ուխտավորներին չքաջալերել` դժբախտ դեպքերից խուսափելու համար:

 

Փրկարարական վարչությունը նաեւ համագործակցում է հասարակական տարբեր կազմակերպությունների հետ: Կազմակերպվում են դասընթացներ մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում:

 

-Այս դասընթացների արդյունքից բերեմ մի ցայտուն օրինակ. աշակերտներից մեկը կազմակերպված դասընթացից հետո` դպրոցից տուն գնալով, ընտանիքի անդամներին ստիպել է տան կահույքը տեղափոխել, տեղադրել այնպես, որ երկրաշարժի դեպքում ավելորդ անհարմարություններ չլինեն,- պատմեց  վարչության պետը:

 

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը համագործակցելու առաջարկ ներկայացրեց փրկարարական վարչությանը:

 

-Դուք մարմինն եք փրկում, մենք էլ հոգին պետք է փրկենք, երբ որեւէ վթար կամ պատահար է տեղի ունեցել, լավ կլինի, որ հոգեւորականն էլ  իր ծառայությունները մատուցի. տուժածին օգնի իր աղոթքով, եթե մահամերձ է` մխիթարի նրան, նախապատրաստի Աստծո հետ հանդիպմանը: Մահվան հետ հանդիպումը անխուսափելի է, բայց անհրաժեշտ է մտածել հոգու փրկության համար: Այս հարցում կարող է օգնել քահանան, եթե արտակարգ պատահարի ժամանակ նա էլ փրկարարների հետ դեպքի վայրում լինի:

 

Մ.Սարիբեկյանը համաձայնեց այս առաջարկին, նաեւ նշեց, որ անհրաժեշտության դեպքում փոխադրամիջոց կտրամադրեն: Համագործակցության ուղիները կմշակվեն առաջիկա օրերին:

 

Թեմի առաջնորդն անդրադառնալով հանրությանը ներկայացվող վիճակագրություններին` նշեց, որ միշտ միայն բացասականն է ներկայացվում. ինչքան պատահար է եղել, ինչքան զոհեր կան: Բայց չի նշվում, թե քանիսն են փրկվել փրկրարների գործունեության շնորհիվ:

 

Կրկին արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան վերադառնալով սրբազանը նշեց.

 

-Սա այն ծառայությունն է, երբ պետք է անգործություն ցանկանանք, բայց եթե լինեն արտակարգ պատահարներ, իսկ դրանց չլինելը անխուսափելի է, բարձր մակարդակով կյանքեր փրկեք:

 

Թեմի առաջնորդը հանդիպման ավարտին ներկաներին նվիրեց խաչեր` որպես փոքրիկ հիշատակ Երուսաղեմից:

 

Ալիսա Հակոբյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 7-ին, ժամը 20:05:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter