Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մասիսը, հայկական շուրջպարը, զարդանախշերը, նուռը, խաղողը հյուրընկալվել են Շիրակի մարզում

 

08 | 09 | 2011 | 20:15 | ռեպորտաժ

 

Հայաստանի մարզերը` յուրաքանչյուրը 9 տաղավարով Գյումրիում այսօր անցկացված Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսին ներկայանում էին արվեստի ու արհեստի իրենց նմուշներով` անհատական ու կոլեկտիվ աշխատանքներով:

 

Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում  Ֆրունզիկ Մկրտչյանը` տարբեր կերպարներով,  թախծոտ ժպտում էր մի քանի տաղավարներից: -Ա~խ, գյումրեցի եք, շատ եք նայում այդ գործերին, բայց իմացե´ք, նա բոլորինս է,-մատնանշելով մեծանուն դերասանի նկարները, փայտե փորագրությունները` ասում էին մշակույթի ու արվեստի ներկայացուցիչները, ցուցահանդեսի այցելուները:

 

52-ամյա Մովսես Բրուտյանը Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքից է եկել. ներկայանում է փայտամշակման իր գործերով: -Ֆրունզիկի ամբողջական կերպարը փայտով փորագրելու համար պահանջվել է 2 ամիս,-ժպտալով ասում է նա ու բացատրում մյուս գործերը,-սիրո սիմֆոնիա` նրբություն, քնքշություն, մարդկային ներկա իրավիճակ` բոբիկ ենք, բայց ծիծաղում  ենք, իշխանության արդի դրություն` ոչ տեսնում են, ոչ լսում

 

Այս գործերի դիմաց հայ մեծ երգահան Կոմիտասի գոբելեն դիմանկարն է; Այն Կոտայքի Քանաքեռավանի արվեստի դպրոցի շրջանավարտի աշխատանքն է, կողքին խճանկարներ են ու կավե կաթսաներ:

 

Աշխատանքներով հետաքրքրվում են տեղացի հայերն ու գնում են միայն արտասահման տեղափոխելու նպատակով: Անժելան նվեր  գնելու եւ այն Ֆրանսիա ուղարկելու համար երկար պիտի սպասի, մինչեւ ավարտվի ցուցահանդեսը, լինի մրցանակաբաշխություն, հետո նոր գնի: Ընտրություն էլ արդեն  կատարել է` կոլաժներ: Սրանց հեղինակը Լոռու մարզը ներկայացնող ստեփանավանցի 34-ամյա Անի Սուքիասյանն է: Ոչ մի տեղ չի սովորել, սակայն կոլաժների հանդեպ հետաքրքրասիրություն ունեցել է դեռեւս փոքրուց: Մարդկային վիճակներ, բնական երեւույթներ` քամուն ընդառաջ, վերընձյուղում, խոհ, սպասում, մշտարթուն սեր, խոնավ բուրմունք:

 

-Աշխատանքները ներկայացված են յուղի կափարիչների վրա, ծովային քարերով ու նուրբ, չոր  բույսերով,-ասում է Անին ու ավելացնում,-կախված տրամադրությունից, ստեղծագործական մոտեցումից`  սրանք կարելի է ստեղծել 1 օրում, նաեւ մեկ ամսում:

 

Բոլորի ուշադրությանն արժանացավ Տավուշի մարզը ներկայացնող Մխիթար Մխիթարյանի ձեռքով պատրաստված փայտե ժամացույցը: -Անցյալը տխուր է, ներկան` կայուն, իսկ ապագան` պայծառ,- ասում է  լավատեսությամբ եզակի զրուցակիցս: Հինգ տարի զբաղվելով նույն գործով` Մ.Մխիթարյանը պատմում է, որ մեր երկրում այս արվեստով զբաղվողները սակավ են ու փայտամշակման ու փայտագործության զարգացման ծայրը դեռ չի երեւում.-Իսկ իմ գործում պատուհանից նայում ենք դուրս, դրսում մեր նոր զարգացող երկիրն է, ժամացույցն էլ աշխատում է մեր օգտին, ժամանակն առաջ է ընկնում, ամեն ինչ կարգավորվում:

 

Կից տաղավարում 29-ամյա նկարիչ-դիզայներ Գոռ Ֆրանգուլյանը հպարտ է. մետաղից պատրաստված միայնակ վարդը շատերին է հետաքրքրում, անգամ ուզում են գնել մարդիկ: -Միայն թե  վարդը կարմիր չէ, իսկ փշերը քիչ են,-բացատրում է դիլիջանցի հյուր Գոռը: Նրա արվեստը նոր է, աշխատանքը բարդ:  Դիլիջանում նմանը չկա, սա քանդակ է մետաղով: Նրան է մոտենում է ինչ-որ մեկն ու այցեքարտ խնդրում` ասելով.-Գիտեք, արտասահմանում հետաքրքրքրվում են ձեր արվեստով: Զրույցը աստիճանաբար դառնում է ավելի հետաքրքիր, ու այցեքարտ խնդրողին մոտենում են նաեւ այլ արվեստագետներ ու արհեստագործներ:

 

Հակառակ ուղղության վրա` Լոռվա տաղավարում նստած է Գիքորը: Նա տխուր է ու հոգնած, ոչխարի մորթուց կարած գլխարկն էլ դնում է միայն նկարվելու ժամանակ: Իսկ մարդկային կույտերի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում ոչ թե Գիքորն է` 14-ամյա Դավիթ Աբրահամյանը, այլ նրա կողքին դրված Լոռվա բարիքներով փոքրիկ սեղանը` խմորեղեն` ագդակ, թանրով սպաս, գաթա, կարտոֆիլով, ձավարով տոլմա, տանձից ու սալորից պատրաստված օղի: Այստեղ հյուրասիրությունը կարճատեւ էր. սեղանն անմիջապես արագ փակվեց  սփռոցով:

 

Սյունիքի մարզը ներկայանում էր եզակի գործերով` ցուլի գլխով պաշտամունքային եռոտանի անոթը (ք.ա. 7-6-րդ դարեր) հայտնաբերվել է Սյունիքի մարզի Շիկահող գյուղում, ցուլը խորհրդանշում է լուսնի պաշտամունք` միաժամանակ դրսեւորելով բեղմնավորում: Կուռքի մարդակերպ խեցանոթը  (ք.ա. 8-7-րդ դարեր) հայտնաբերվել է Կապանի տարածքում, կոշկաձեւ անոթը (12-11-րդ դարեր)` Սյունիքի մարզի Տանձավետ գյուղում: Սա  կապված է անդրշիրիմյան կյանքի հավատալիքների հետ:

 

-Գերեզմանում դնում էին մահացածների հետ, որպեսզի նրանք հանգիստ լինեին հաջորդ կյանքում,- պատմում է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը: Այս գործերին լրացնում էին Վայոց ձորից բերված այնպիսի գործեր, ինչպիսիք էին տրեխը` հայտնաբերված 17-րդ դարի անանուն քարանձավից, մ.թ.ա 19-17-րդ դարերի թվագրություն ունեցող կարասը` Մոզ գյուղից, կճուճը` Եղեգնաձորից (մ.թ.ա.10-8-րդ դդ), ծխանոթ արջը Ազատեկ գյուղից:

 

Իսկ Գեղարքունիքի մարզի Մարտունու երկրագիտական թանգարանը ներկայացնում էր 150-200 տարվա պատմություն ունեցող հայկական քեչան` թաղիքը ոչխարի գունավոր բրդից, հայտնաբերված փոցխ-եղան բրիչը, արդուկը, կավե ու պղնձյա կաթսաները:

 

Մասիսը, հայկական շուրջպարը, զարդանախշերը, նուռը, խաղողը հյուրընկալվել են Շիրակի մարզում: Իսկ Շիրակի մարզը ներկայացնող թանգարանային, արվեստի դպրոցների գործերը ներկայացնող տաղավարների մոտ, այնուամենայնիվ, մարդկային հոծ բազմություն չկար:  Մարալիկի արվեստի դպրոցի տնօրեն Սոֆի Հակոբյանը պատմում ու ներկայացնում է սաների ասեղնագործությունները.

 

-Մարաշինը դա խաչքարերի, իսկ այնթափինը կենցաղային  ասեղնագործություններ են, սրանք զարգացած ճյուղեր են, դրանց ձեւավորման ու զարգացման պատմությունը մեզնից է  սկսվել, տեսեք, թե որքան հարուստ է Շիրակը:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 8-ին, ժամը 20:20:00-ին (GMT = 16:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter