Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



2013-ին Գյումրին առաջադրվելու է որպես նախկին ԽՍՀՄ մշակութային մայրաքաղաք, առանց Մինասի որմնանկարների ...

 

08 | 09 | 2011 | 22:00 | ռեպորտաժ

 

Դեռեւս 2011-ի հունիսին էին մեկնարկել ՀՀ տարածքային կառավարման եւ մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ իրականացվող Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդես (մարզային «ArtExspo») եւ մրցույթ-փառատոնի նախապատ-րաստական աշխատանքները: Եռօրյա միջոցառումը նվիրված է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, քանի որ 15 տարի առաջ բազմաթիվ մշակութային օջախներ հանձնվել են համայքնային կառավարմանը, եւ միջոցառումը կազմակերպիչները գնահատում են որպես յուրատեսակ հանրային հաշվետվություն:

 

Եռօրյա միջոցառման մեկնարկը տրվեց սեպտեմբերի 8-ին` Գյումրիում: «Մշակութային հատվածը տեղափոխվել է Գյումրի, որովհետեւ Գյումրին ունի մշակութային հարուստ ավանդույթներ ու ակտիվ կյանք, բացի այդ 2013-ին առաջարկվելու է  Գյումրին նախկին խորհրդային երկրների համար մշակութային մայրաքաղաք դարձնել: Մենք կարծես նախապատրաստվում ենք այդ աշխատանքներին: Իսկ «ArtExspo»-ին  մասնակցում են բոլոր մարզերը, բացի Երեւան քաղաքից, որովհետեւ մայրաքաղաքն, ունենալով մշակութային մեծ ներուժ, կխանգարեր արդարացի մրցակցությանը»,-նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն եւ միջոցառման կազմակերպչական խմբի ղեկավար Գագիկ  Մանասյանը:  

 

Սեպտեմբերի 8-10-ը իրենց մշակութային ժառանգությունը «ArtExspo» ցուցահանդեսին ամենատարբեր ձեւերով ներկայացնելու հնարավորություն ունեն հանրապետության բոլոր մարզերը: «Մշակութային լավագույն քաղաքային համայնք», «Մշակութային լավագույն գյուղական համայնք», «Լավագույն մշակույթի տուն», «Լավագույն դպրոց (մշակութային կրթության ոլորտ)», «Լավագույն գրադարան», «Լավագույն թանգարան (պատկերասրահ, ցուցասրահ)», «Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող», «Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտ», «Պատմամշակութային ժառանգության պահպանման եւ օգտագործման  լավագույն օրինակ». այս 9 անվանակարգերում եւ ըստ մարզերի բաժանված 90 միանման ձեւավորված տաղավարներում, Գյումրու Վարդանանց հրապարակում ավելի քան 100 քաղաքային եւ գյուղական համայնքներ պայքարում են իրենց անվանակարգում հաղթելու համար:  Ընդ որում, յուրաքանչյուր մարզից գոնե 3 գյուղական համայնք ներկայացնելը մրցույթի պարտադիր պայման էր:   

 

Արարատի մարզը «Լավագույն թանգարան» անվանակարգում ներկայացրել է  Շահումյան գյուղի բանակիչ Գրիգոր Ասլանյանի հիմանդրած եւ բաց երկնքի տակ գործող  թանգարանը, որտեղ ազգային մշակույթը ներկայանում է յուրօրինակ լուծումներով: «Փորձել  ենք ստեղծել հնամյա բնակավայրի պատկեր, որտեղ յուրաքանչյուր այցելու ակամայից կորցնում է ժամանակի զգացողությունը»,-տաղավարը ներկայացնելիս նշեց Շահումյանի արվեստի դպրոցի տնօրեն Քրիստինե Հարությունյանը:

 

Շախմատի ֆիգուրները, հասարակ գյուղացու կերպարներն ու նույնիսկ Թալեաթ փաշան տանձենու, ընկուզենու եւ բարդու փայտերից քանդակել ու ցուցահանդեսին ներկայացրել է 74-ամյա Ալբերտ Պողոսյանը` Արարատի մարզից: Ասում է` չնայած տարիքին, ուրախանում է նման նախաձեռնություններից, առաջիններից մեկը հայտնում մասնակցության ցանկություն ու հաղթողի ոգով` սպասում արդյունքներին:

 

 Գեղարքունիքի մարզը «Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող» անվանակարգում ներկայացնում է Սպարտակ Հայրապետյանը: «Առաջին անգամ աշխարհում քարաքոսներից  ամենատարբեր նկարներ ես եմ ստացել, սպասում եմ` աշխարհին ներկայանալու իմ հնարավորությանն ու առաջինը լինելու` միջազգային ճանաչմանը»,-նշեց հեղինակը:

 

«Ցավ ու դարդ չունենաս». անկախության 20 ամյակին  նվիրված կենաց ծառը զարդարող եւ  Բայազետի բարբառով գրված բարեմաղթանքներից մեկն է կարդում Գեղարքունիքի տաղավարը ներկայացնող Ժաննա Ղուլոյանը, իսկ տաղավարն հավակնում է հաղթել «Լավագույն գրադարան» անվանակարգում:

 

Թութ, թեղի, ծիրան, սալորենի. հայկան ծառերը ոչ թե բնության, այլ կավե ամանների մեջ ներկայացնում է Սերոբ Սարգսյանը: «Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտ»-ում հաղթանակն այնքան էլ կարեւոր չէ, բայց, որ ծառերի «մանրակերտերը» շատերին են գրավել`  հեղինակին ուրախացնում է:

 

Մարզային «ArtExspo» ցուցահանդեսի մեկնարկից 4, իսկ խոստացված ժամանակից երկու ժամ ուշացումով հանրապետության նախագահի փոխարեն Գյումրի ժամանեց Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, մշակույթի նախարարի, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ: Հյուրերը նախ շրջեցին տաղավարներով, ծանոթացան մշակութային առավել հետաքրքիր ցուցադրություններին, մասնակցելով նաեւ ամենաիսկական գյումրիական հյուրասիրությանը:

 

Մինչեւ նրանց այցելությունը մարզերից ժամանած ավելի քան 500 հյուրերին եւ գյումրեցիներին մեկ ժամ շարունակ թռուցիկներ բաժանեցին Մինաս Ավետիսյանի 4 որմնանկարներ Գյումրի վերադարձնելու նախաձեռնող խմբի անդամները: Հասմիկ Մելքոնյանի, Վահան Թումասյանի եւ Լեւոն Բարսեղյանի տարածած թռուցիկների վերջաբանում ասվում էր. «… Հարգելի հյուրեր, զգուշացնում ենք ձեզ, զգոն եւ ուշադիր եղեք Ձեր համայնքներում առկա մշակութային արժեքների նկատմամբ. նկարներ, որմնանկարները, քանդակներ, ամրոցներ, եկեղեցիներ, գտածոներ եւ այլն, գտեք դրանք պահելու եւ պահպանելու ձեւերը, եւ թույլ մի՛ տվեք, որ իշխանությունը թալանի ձեր համայնքների ունեցվածքը, այնպես, ինչպես մեզ թալանեցին. այս կառավարությունն ու իր մշ. նախարարությունը ընդունակ են առանց ձեզ հետ հաշվի նստելու տանելու ձեր եւ սերունդների ունեցվածքն ու ժառանգությունը: Մինասի որմնանկարների մասով մշակութային թալանից հետո ՀՀ տեղական ինքնակառավարման 15-ամյակը Գյումրիում նշելը երեւի իրենց խելքով փոխհատուցման միջոցառում է, որն իրականում ծաղր է կողոպտված գյումրեցոնց նկատմամբ

 

Թռուցիկների բաժանման մի հատվածում ոստիկանության մի մայոր մոտեցավ Լ.Բարսեղյանին եւ սկսեց համոզել, որ դադարեցնեն թռուցիկների բաժանումը, մեկնաբանելով, թե իրեն պաշտոնյաներն են հանձնարարել այդ անել: Մերժում ստանալով հեռացավ: Ավելի ուշ, երբ ժամանեցին փոխվարչապետն ու մյուսները, մշ.նախարարին ուղեկցող տիկնայք Վահան Թումասյանից ստիպված վերցնում էին թռուցիկները միայն այն բանի համար, որ դրանք նախարարին չհանձնվեին: Վարդան Ղուկասյանի թիկապահները ոչ մի կերպ թույլ չտվեցին, որ մի թռուցիկ էլ քաղաքապետին հանձնվեր:

 

-Շատ դրական տպավորություններով եմ լիցաքավորված, որովհետեւ նախ առաջին անգամ է այս ձեւաչափով կազմակերպվում նման միջոցառում, որին կարող են մասնակցել բոլորը, եւ հետո, կարելի է ասել` մշակութային հնարավորությունները կուտակված եմ մեկ տեղ. հնարավորություն ունենք հենց սրանով էլ գնահատել մշակութային կյանքը մեր մարզերում,-լրագրողների հետ հարցազրույցում նշեց Արմեն Գեւորգյանը, չմոռանալով նշել նաեւ, որ 15-ամյա ՏԻՄ համակարգը կայացել է, բայց հեռու է կատարյալ լինելուց:  

 

-Նման միջոցառումները պետք է շատ լինեն, եւ վաղուց պիտի լիներ: Կարելի է ասել` նույնիսկ ուշացած է: Երեւանից ընդհանրապես պետք է միջոցառումները դուրս հանեն: Իսկ սա մշակույթը մարզեր տեղափոխելու լավագույն օրինակն,-միջոցառումն այսպես գնահատեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

 

Մինչ Վարդանանց հրապարակում մշակույթի ամենատարբեր դրսեւորումներն էին ներկայացվում, իսկ ոչ մրցութային համարներով հավաքվածներին էին ներկայանում մարզերից ժամանած գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները, Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Լավագույն պարային խումբ (անհատ կատարող)», «Լավագույն ազգային նվագարանների խումբ (անհատ կատարող)», «Լավագույն ժողովրդական երգի համույթ (անհատ կատարող)» անվանակարգերում իրենց ուժերն էին փորձում հանրապետության տարբեր մարզերից ժամանած 30-ից խմբեր ու անհատ կատարողներ: «Լավագույն տեսաֆիլմ» անվանակարգում ներկայացված գեղարվեստական, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերը  եւս մեծ էկրանի վրա ցուցադրվեցին Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

 

Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի եւ մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 12-ին, իսկ գալա համերգը կկազմակերպվի Երեւանում` օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ էլ տեղի կունենա մրցույթ-փառատոնի միցանակաբաշխությունը:  Հաղթող մասնակցիներին սպասվում են 300.000- 500.000 դրամի չափով մրցանակներ:

«Լավագույն մշակութային մարզ» անվանակարգում հաղթող կճանաչվի այն մարզը, որի համայնքներն առավել առաջադրված կլինեն անվանակարգերի մրցույթին:

 

6-րդ եւ 7-րդ լուսանկարները` www.shirakcentre.org կայքի

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 8-ին, ժամը 22:15:00-ին (GMT = 18:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter