Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մեղադրյալի աթոռին այս անգամ ազատամարտիկ Ժորա Աթոյանն է 

 

08 | 09 | 2011 | 18:45 | ռեպորտաժ

 

Դեռեւս 2010 թվականի մարտից Շիրակի մարզում սկսվել էր Երկրապահ կամավորականների միության հայցն ընդդեմ արցախյան հերոսամարտի 30 մասնակիցների դեմ: Նրանք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր բանեցնելով պետությունից մեծ չափի գումարներ շորթելու մեջ:

 

Սեպտեմբերի 8-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում սկսվեց Երկրապահ կամավորականների միության նախկին անդամ, արցախյան պատերազմի մասնակից Ժորա Աթոյանի գործով դատավարությունը:

 

Ժորա Աթոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 325 հոդվածի առաջին մասով` ՀՀ եւ ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին փաստաթղթերը կեղծելու եւ դրանցով զինվորական կենսաթոշակ ու դրամական աջակցություն  ստանալու մեջ:

 

Ըստ հայցվոր կողմի` Ժորա Աթոյանը 2005-2010 թթ. ընթացքում կեղծված փաստաթղթերով ստացել է 3.347.879 դրամ կենսաթոշակ եւ 5.386.000 անհատույց պետական ֆինանսական աջակցություն, ընդահանուր առմամբ  8.733.879 ՀՀ դրամ:

 

-Իբր ես հիվանդացել եմ, ոչ թե վիրավորվել ու կեղծ փաստաթղթեր եմ ձեռք բերելԾիծաղելի մի փաստ, աբսուրդների աբսուրդ,-վիրավորված ասում է ազատամարտիկն ու ավելացնում: -Այդ օրը վիրավորվել էր 4 հոգի, մեկը մահացավ, երեքս հրաշքով փրկվեցինք: Ըստ իս` այս ամենում կա ե´ւ քաղաքական ենթատեքստ, ե՛ւ անհատական վրեժխնդրություն:

 

Ազատամարտիկն իր անմեղությունն ապացուցող բազմաթիվ փաստեր ունի. դա առաջին հերթին մարտական ընկերների վկայություններն են եւ համապատասխան բժշկական փաստաթղթերը:

 

Ժ.Աթոյանի դեմ երկու հայց (քրեական ու քաղաքացիական) է ներկայացվել` ՀՀ Զինվորական դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանի եւ քաղհայցվորի ներկայացուցիչ Վիգեն Եսայանի կողմից: Դատական առաջին նիստին` որպես վկաներ, ներկա էին Ժորա Աթոյանի մարտական ընկերները:

 

-Ժորան մեզ հետ է եղել մարտի դաշտում, ու ոչ ոք մեզանից լավ չգիտե, թե ինչերի միջով ենք անցել: Նա կոնտուզիա է ստացել, ոչ թե սոսկ հիվանդացել, ինչպես պնդում են: Դա սուտ վկայություն է մարդկանց պախարակելու համար,-նշում է արցախյան հերոսամարտի մասնակից Վաչիկը:

 

2008-ի նախագահական ընտրություններից հետո Երկրապահների մեջ առաջացած պառակտումը նկատելի էր նաեւ դատարանի դահլիճում: Երկրապահ կամավորականների միության կազմից դուրս եկած ազատամարտիկներն ամեն գնով փորձում էին պաշտպանել զինակից ընկերոջը, մինչդեռ իշխանական թեւը ներկայացնողները անգամ դատարանի դահլիճում հեգնանքով էին խոսում նրա մասին:

 

Նախաքննական մարմինը մեղադրյալին նախօրոք չէր տրամադրել նախաքննության նյութերը` պատճառաբանելով, որ Ժ.Աթոյանը ցուցմունք չի տվել: Վերջինս էլ հավաստիացնում է` ցուցմունք կտա միայն դատարանի դահլիճում:

 

Դատական նիստը, որ մեղադրյալի շահերի պաշտպան Աննա Դավթյանի ուշացման պատճառով սկսվեց 25 րոպե ուշացումով,  նիստը վերջինիս` գործի նյութերին ծանոթ չլինելու պատճառով, ընդմիջվեց մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 14-ը:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 8-ին, ժամը 18:50:00-ին (GMT = 14:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter