Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Զգոն եւ ուշադիր եղեք Ձեր համայնքներում առկա մշակութային արժեքների նկատմամբ...

 

08 | 09 | 2011 | 18:20 | զգուշացում

 

Այսօր` սեպտեմբերի 8-ին Գյումրու կենտրոնական` Վարդանանց հրապարակում ընթացող Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդես, մրցույթ-փառատոնի ընթացքում   Հայաստանի 10 մարզերից եկած հյուրերին եւ գյումրեցիներին Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման խմբի անունից` Հասմիկ Մելքոնյանը, Վահան Թումասյանը և Լեւոն Բարսեղյանը տարածեցին հայտարարություն:
 

Ստորև ներկայացվում է հայտարարությունն ամբողջությամբ.


Հարգելի հայրենակիցնե՛ր, Գյումրի քաղաքի հյուրեր,

Մեր պարտքն է ձեզ տեղեկացնել, որ

 

ՀՀ կառավարությունը եւ այսպես կոչված մշակույթի նախարարությունը համատեղ ջանքերով Գյումրի քաղաքից անցած մեկ տարվա ընթացքում տարել են մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծած 4 որմնանկարներ, այդ մասին որեւէ կերպ չհարցնելով գյումրեցիների կարծիքը: Այդ որմնանկարները ստեղծվել են 70-ականների սկզբին լինինականցի բանվորների եւ աշխատավորների վճարած փողերով` յուրաքանչյուր որմնանկարի համար 4-5 հազար սովետական ռուբլի:

 

Իշխանությունները նախ 2 տասնյակ տարի ոչինչ չեն արել նկարների պահպանման համար, ապա հայտարարել են այդ որմնանկարները պետության սեփականություն եւ իրենց կարծիքով դա բավարար է եղել մշակութային թալանի հիմնավորման համար: 4 որմնանկարների վերդարձման մասին կառավարությանն ուղղված բողոքագրի տակ ստորագրել են ավելի քան 8 հազար գյումրեցի, այդ թվում 500-ից ավելի մշակույթի գործիչներ եւ աշխատողներ: Հայաստանի կառավարությունը մինչ օրս ըստ էության չի պատասխանում այդ բողոք-պահանջագրին, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու պետությունը կարող էր 20 մլն դրամ հատկացնել նկարները վերականգնելու, Երեւան տանելու եւ Կառավարական տան պատերից կախելու համար, եւ չէր կարող նույն գումարը հատկացնել` վերականգնելու եւ որմնանկարները Գյումրիում թողնելու համար: Մյուս զույգ նկարները Կառավարությունը անհատույց եւ անժամկետ տվել է Զվարթնոց օդանավակայանին, կարծես Գյումրին օդանավակայան կամ կայարան չուներ:

 

Սա մշակութային թալան է, սա անարգանք է գյումրեցիների եւ որմնանկարների պատվիրատուների հանդեպ: Սրա պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է:

 

Հարգելի հյուրեր, զգուշացնում ենք ձեզ, զգոն եւ ուշադիր եղեք Ձեր համայնքներում առկա մշակութային արժեքների նկատմամբ. նկարներ, որմնանկարները, քանդակներ, ամրոցներ, եկեղեցիներ, գտածոներ եւ այլն, գտեք դրանք պահելու եւ պահպանելու ձեւերը, եւ թույլ մի՛ տվեք, որ իշխանությունը թալանի ձեր համայնքների ունեցվածքը, այնպես, ինչպես մեզ թալանեցին. այս կառավարությունն ու իր մշ. նախարարությունը ընդունակ են առանց ձեզ հետ հաշվի նստելու տանելու ձեր եւ սերունդների ունեցվածքն ու ժառանգությունը:

 

Մինասի որմնանկարների մասով մշակութային թալանից հետո ՀՀ տեղական ինքնակառավարման 15-ամյակը Գյումրիում նշելը երեւի իրենց խելքով փոխհատուցման միջոցառում է, որն իրականում ծաղր է կողոպտված գյումրեցոնց նկատմամբ:


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 8-ին, ժամը 18:30:00-ին (GMT = 14:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter