Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԱՄՆ-ը նորից հիշեցնում է Հայաստանում կեղծված ընտրությունների մասին

 

08 | 09 | 2011 | 18:30 | մեկնաբանություն

 

Վերջին օրերին Wikileaks կայքի միջոցով շրջանառության մեջ դրված գաղտնի տեղեկությունները Հայաստանի ներքաղաքական իրողությունների վերաբերյալ` չպետք է պատահականություն համարել: Թեեւ կայքը հրապարակել ու հրապարակում է փաստեր, որոնք, այսպես թե այնպես, ծանոթ են հայ հանրությանը, սակայն դրանք իրենց մեջ պարունակում են մի շարք նրբերանգներ ու գնահատականներ, որոնք կարող են ուղղորդիչ դեր խաղալ առաջիկա ներքաղաքական գործընթացներում:

 

Միայն այն, որ հրապարակված փաստաթղթերի գերակշիռ մասը վերաբերում է 2008-2010 թվականների քաղաքական իրադարձություններին, ինչ-որ բան արդեն իսկ ասում է: Դրանք առնչվում են նախագահական ընտրությունների նախընտրական, քվեարկության օրվա ու հետընտրական բուռն շրջաններին, մարտի 1-ին, արտակարգ ռեժիմի հաստատմանը, Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը, քաղաքական ուժերի ու գործիչների փոխհարաբերություններին եւ այլն: Այսինքն, այն ամենին, որոնք ապահովեցին ընտրությունների կեղծմանն ու բռնի ուժով վարչակազմի վերարտադրությանը:

 

Փաստաթղթերում ամփոփված տեղեկատվությունն հիմնականում պտտվում է 3 քաղաքական ֆիգուրի` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջ: Այլ կերպ լինել չէր էլ կարող. այս 3 գործիչների գործունեությամբ է պայմանավորված նորանկախ Հայաստանի կարճ պատմության ողջ շրջապտույտը: Շրջապտույտ, որից երկիրն այդպես էլ չի կարողանում դուրս գալ...

 

Եթե հաշվի առնենք այն, որ Wikileaks-ը ինչ-որ չափով արտահայտում է ԱՄՆ պաշտոնական շրջանակների տրամադրություններն ու մոտեցումները, հասկանալի է դառնում, թե ինչու՞ հենց հիմա եւ հենց այդ բովանդակությամբ  փաստաթղթեր են հրապարակվում: Հայաստանում գործող ԱՄՆ դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչները հրապարակված փաստաթղթերում բավականին բացասական տոնայնությամբ են արտահայտվում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց մերձակա շրջապատի մասին:

 

Ընդհանրապես գաղտնիք չէ, որ ժողովրդավարական գաղափարներ ու մարդու իրավունքներ քարոզող ԱՄՆ-ի համար Ռոբերտ Քոչարյանն իր հակադեմոկրատական հայացքներով ու անհանդուրժողի կերպարով միշտ էլ եղել է անցանկալի եւ հետադիմությունը խորհրդանշող քաղաքական գործիչ: Մի գործիչ, ում անունը սերտորեն առնչվում է պուտինյան Ռուսաստանի դարչնագույն մտածողության ու գույների հետ: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յոհանովիչը գաղտնի փաստաթղթերից մեկում ասում է, որ չպետք է անտեսել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունն ու փորձերը` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Սա ուղղակի մեսիջ է միջազգային հանրությանն ու հայ ժողովրդին:

 

Գաղտնիք չէ նաեւ այն, որ Սերժ Սարգսյանն էլ ԱՄՆ-ի աչքի լույսը չէ: Հիշենք, որ մինչ օրս ԱՄՆ-ը պաշտոնապես այդպես էլ չի ճանաչել ու շնորհավորել Սերժ Սարգսյանի նախագահությունը: Ընդհակառակը, նախագահական ընտրություններից հետո մի շարք հայտարարություններով իր մտահոգությունն ու կասկածանքն էր հայտնել կեղծված ընտրությունների ու ընդդիմության նկատմամբ կիրառված բռնությունների առնչությամբ: Հայ-թուքական գործընթացի ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ակտիվացման համապատկերում հետագայում ԱՄՆ-ը որոշակիորեն մեղմացրեց իր դիրքորոշումը, սակայն չմոռացավ ... Եւ պատահական չէ, որ այսօր նորից հիշել ու ակնարկում է կեղծված ընտրությունների մասին` ձեռի հետ էլ Սերժ Սարգսյանին համարում օլիգարխիկ Հայաստանի գլխավոր ճարտարապետներից մեկը:

 

Հրապարակված փաստաթղթերում մատնանշումներ կան նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Սակայն, ի տարբերություն երկրորդ ու երրորդ նախագահների, այս դեպքում բացասական շեշտադրումները այնքան էլ շատ չեն, եթե չասենք, որ այդպիսիք, մեծ հաշվով, չկան էլ: Դժվար է բացասական հնչերանգ տեսնել, օրինակ, Մ.Յոհանովիչի` Լ.Տեր-Պետրոսյանին տված ծեր աղվես արտահայտության մեջ: Ընդհակառակը, քաղաքականության ու դիվանագիտության մեջ այս արտահայտությունն ունի ընդգծված դրական գունավորում` որպես իմաստության ու լավ իմաստով խորամանկության խորհրդանիշ:

 

Համլետ Կիրակոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 8-ին, ժամը 18:50:00-ին (GMT = 14:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter