Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Չարանենգորեն լափում ու հարստահարում են, ու իբր թե հոգ են տանում...

 

09 | 09 | 2011 | 11:40 | մեկնաբանություն

 

Հայկական բանակում վերջին շրջանում կատարվող իրադարձություններին այսօր արդեն հասարակությունը մանկասպանություն անվանումն է տալիս: Մինչ պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածաշրջանում ամենահզոր ու կայացած բանակը ունենալու հորջորջումները, հայկական բանակում խաղաղ պայմաններում շարունակում են զոհվել ժամկետային զինծառայության մեկնած հայորդիները:

 

Սեպտեմբերի 7-ի առավոտյան, ժամը 07:00-ի սահմաններում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. Ասկերանի մարտական հենակետերում հերթապահություն իրականացնելու ժամանակ  սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա Հայկ Վասիլի Մկրտչյանը: Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության, ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից` հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետեվանքով: 

 

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ`  քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ): Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նրա զինակիցը՝ շարքային Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանը: Նրան սեպտեմբերի 9-ին մեղադրանք կառաջադրվի դիտավորյալ սպանության համար: Նախատեսվում է պատիժ երեքից յոթ տարի ազատազրկմամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 

Հայկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 10 ամիս առաջ: Ինչպես youtub-ում տեղադրված տեսանյութում (http://www.youtube.com/watch?v=TU3BobNVAzs&feature=player_embedded) պատմում է Հայկ Մկրտչյանի քույրը` Գոհար Մկրտչյանը, եղբոր հետ խոսել է մահվանից մեկ օր առաջ. Հայկը հարցրել է ընտանիքի անդամների որպիսությունը, մորը խնդրել է աղոթել իր համար: Քրոջ խոսքերով, Հայկ Մկրտչյանն իր 10 ամիսների ծառայության ընթացքում չի դժգոհել ոչ ընկերներից, ոչ էլ սպայական անձնակազմից: Տեսանյութում նույնն է հավաստում նաեւ եղբայրը: Վերջին անգամ զինծառայողին ընտանիքի անդամները տեսել են օգոստոսի 14-ին, բացառությամբ հոր, ով որդուն բանակ ճանապարհելիս էլ արտագնա աշխատանքի մեջ է եղել. Զինվոր ենք ուղարկել ծառայության, ոչ թե ուղարկել ենք որ գլուխը ուտեն հետ բերեն տուն: Ի՞նչը բերեն տուն: Հայրս գա ի՞նչը տեսնի,-ասում է Գոհար Մկրտչյանը:

 

Հատկանշական է նաեւ մեր ժողովրդի ցասումն այս ամենի հանդեպ, ինչը սակայն չի սթափեցնում բանակի պատասխանատուներին: Հատկապես facebook սոցիալական ցանցում ըմբոստացումներն ու ամենասուր քննադատություններն այս առումով գնալով ավելի մեծ ծավալներ են ընդունում: Ստորեւ բերված են մի քանի գրառումներ` facebook սոցիալական ցանցում տեղադրված մեր հայրենակիցների կողմից:  

 

Հայաստանում հարուստ օլիգարխների վրա ոչ մի օրենք չի ազդում: Եթե որեւէ մեկը մեքենան վարելիս օրենքը խախտի, չեն տուգանի, որովհետեւ հարուստ են, ո՞վ կարող է տուգանել հարուստին: Նույնն էլ երեւի տիրում է բանակում:

 

Այս ի՞նչ է կատարվում: Ամեն օր զինվոր են սպանում մեր բանակում: Այս հարցը հրատապ, օրախնդրական հարց է: Չարագործաբար, չարանենգորեն լափում ու հարստահարում են, ու իբր թե հոգ են տանում, ինչ-որ բան են անում: Ձեւացնում են եւ կարծում են այս ամենը հանդուրժվելու՞ է ժողովրդի կողմից:

 

Եթե հրամանատարը, հրամանատարիկները չեն կառավարում իրավիճակը, պետք է հեռանան ասպարեզից, կառավարումից: Զբաղված են ինքնահարստացմամբ: Սերժի կառավարությունը կորչի, այդ չարագույժ թշնամին, որ կամաց-կամաց մաշում ու ոչնչացնում է հայոց հարստությունը: 

 

Չարժե այսպիսի անվստահելի բանակում հայրենիքի համար ծառայել, քանի որ հայրենիքի պաշտպանը պաշտպանված չէ: Ով տղա ունի` պետք է արտագաղթի, առանց այն էլ միլիոնի է հասնում արտագաղթը. թող երկրում մնան միայն օլիգարխները, որոնք վայելում են այսօրվա Հայաստանը: Հարստահարություն, կաշառակերություն, անօրինականություն. ցավալի է տեսնել Հայաստանն այսօր այս վիճակում:

 

Անխիղճ մարդակեր են` չգիտես ինչ ասես: Վրեժ, հատուցում. ոտքի ելեք ժողովուրդ, անկուշտ մարդակերներին զարկեք, դրանք ղեկավար չեն: Ախր ժողովուրդը այնպես պիտի դուրս գա դրանց դեմ, ինչպես ելավ թուրքի դեմ. մեկը բոլորի, բոլորը մեկի սկզբունքով: Բա գեներալներն ու ամբողջ կառավարությունը, որ բիզնեսով զբաղվեն, վիճակը միշտ այսպես կլինի:

 

Մեր հասարակությունը քաղցկեղով հիվանդ է, որովհետեւ նման առօրեական խնդիրները թողած` ինչեր են քննարկում։ Մեկը կանգնում ու հայտարարում է՝ մեր երկիրը այս օրին է,  որովհետեւ անորակ սերիալներ են ցույց տալիս ու երեխաները որդեգրում են դրանց արժեքները, մյուսը կանգնում, ասում է` մեր երկիրը այս օրին է ԱՄՆ-ի վարած քաղաքականության պատճառով, մյուսը՝ այս ամեն ինչի մեղավորը աղանդներն են, հաջորդն էլ թե` այդ Եվրոպաներն են մեզ այս օրը գցել: Ա՞յ, քանի նման դատարկ թեմաների հետեւից ենք ընկած,այսպես էլ շարունակվելու է:

 

Սկզբնաղբյուրը` NEWS.am-ի

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:45:00-ին (GMT = 07:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter