Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու որոշ դպրոցներում շախմատի առաջին դասը դեռ չի կայացել. դասասենյակները պատրաստ չեն 

   

09 | 09 | 2011 | 13:30 | լուր

 

Ինչպես արդեն հայտնել ենք (http://www.asparez.am/news/news2011may/29.05.2011-shakhmat.htm), 2011-2012 ուստարում  հանրակրթական դպրոցներում շախմատը դասավանդվելու է որպես պարտադիր առարկա: Մինչ սեպտեմբերի 1-ը Գյումրի է տեղափոխվել շախմատի համապատասխան սեղաններ, աթոռներ: Այս գույքի պատրաստման, տեղափոխման հարցերով զբաղվել է Բելիս ՍՊԸ-ն: Դպրոցներում գույքի բաշխումը պայմանավորված է եղել դասարանում աշակերտների թվով: Դպրոցի տնօրեններից մեկի հավաստմամբ` 12 սեղանի եւ 24 աթոռի համար կառավարությունն հատկացրել է մոտ 299.000 դրամ:  Իսկ սեպտեմբերի առաջին օրերին արդեն դպրոցներին են հանձնվել Հայաստանի շախմատի ակադեմիայի հրատարակությամբ դասագրքեր, աշխատանքային տետրեր, ուսուցչի ձեռնարկներ, գործնական վարժությունների ժողովածուներ, հոգեբանական ձեռնարկներ, շախմատի ժամացույցներ:

 

Շախմատ կդասավանդեն նրանք, ովքեր ունեն հավաստագրեր: Հավաստագրերն ուսուցիչներին տալիս են երկու կամ երեք տարի դասավանդման իրավունք` կախված մրցույթում նրանց հավաքած միավորներից. 8-16 միավորը` երկու տարի ժամկետով, 17-20` երեք :

 

-Հիմք ընդունելով ստացած բարձր միավորները, նաեւ հավաստագիր ձեռք բերողի ցանկությունը, ընտրվել են ուսուցիչները,-հայտնում է Շիրակի մարզի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն ու բացատրում.-ասենք, շաբաթական երկու դասաժամով աշխատելու համար կգնա՞ նա  գյուղում աշխատելու, նրանց կամքը եւս հաշվի ենք առել:

 

Շախմատի առաջին դասը ոգեշնչվածությամբ է անցել Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում` թվով 141 երկրորդ դասարանցիների շրջանում,-հավաստիացնում է շախմատի ուսուցիչ Վահան Խաչատրյանը:

 

Իսկ թիվ 23 հիմնական ու թիվ 1 ավագ դպրոցներում`համապատասխանաբար 20 ու 32 աշակերտ  այդպիսի ոգեշնչվածությամբ դեռ սպասում է: Սեղանների ու աթոռների ամրակներն այս դպրոցներում չեն բավականացրել ու դասասենյակները պատրաստ չեն: Բելիս ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Թովմասյանի հավաստմամբ` այդ հարցն այսօր կլուծվի ու մարզեր կառաքվեն մնացած ամրակներն ու պտուտակները:

 

Թիվ 23 դպրոցի շախմատի ուսուցիչ Կարեն Ստեփանյանն արդեն պատկերացնում է, թե ինչպես պետք է վարի շախմատի առաջին դասը:

 

-Նախ կպատմեմ Հայաստանի շախմատիստների մասին, նրանց կյանքի պատմությունը, կտամ տեսական գիտելիքներ շախմատի ծագման մասին, աշակերտներին կծանոթացնեմ խաղաքարերի ու խաղադաշտի հետ ու  կիմանամ, թե կան արդյո՞ք նրանց մեջ շախմատային կարգ ունեցողներ, որպեսզի նրանց համար էլ հետաքրքիր լինի դասը:

 

Օլյան սովորում է թիվ 23 դպրոցում, նա իմացել է շախմատի մասին ու անհամբերությամբ է սպասում դասասենյակի պատրաստ լինելուն, իսկ Արկադին որոշել է արդեն` շախմատիստ է դառնալու:

 

Այն դպրոցները, որոնք ունեն ռուսական դասարաններ, դպրոցների տնօրենների խոսքերով` աշակերտների մեծ մասը հայերենին տիրապետում է, այնուամենայնիվ  ուսուցիչը շախմատային տերմինները կթարգմանի:

 

Շախմատ առարկան խաղային բնույթի է լինելու, սակայն խաղի մասին դեռ ուսուցիչները լռում են:- Դեռ վաղ է,-ասում են,- տեսական շատ բան ունենք պատմելու:

 

Ուսուցչի կողմից դասի պլանավորման համար մեծ նշանակություն պիտի ունենա գործնական աշխատանքների կազմակերպումը; Ամեն դասից հետո 10-15 րոպե ուսուցիչը պետք է հատկացնի գործնական աշխատանքների կատարմանը:

 

Երկրորդ դասարանից շախմատի ուսուցում սկսելը կլինի արդյունավետ,-հաստատում են զրուցակիցներս ու փաստում, որ իրենք  հենց այդ տարիքից են սկսել խաղալ սովորել:

 

Տրամաբանական ու վերլուծական մտքի զարգացում, սուր հիշողության ձեռք բերում. այսպես են գնահատում դպրոցներում նոր առարկայի հնարավորությունները, իսկ հոգեբանական ձեռնարկը, որում տրված է կրտսեր դպրոցականի հոգեբանական դիմանկարը` հոգեկան ու տարիքային առանձնահատկությունները, նրանց խնդիրները, այդ խնդիրների առաջացման հոգեբանական պատճառները, պարտադիր լինելու է շախմատի ուսուցչի հիմնական ուղեկիցը:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 10-ին, ժամը 22:50:00-ին (GMT = 18:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter