Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սեփական կարծիքն արտահայտելու դեմ արշավը շարունակվում է

 

09 | 09 | 2011 | 21:40 | մեկնաբանություն

 

Լրատվամիջոցների ու լրագրողների դեմ իշխանությունների եւ իշխանության սպասարկուների կողմից սանձազերծված դատական հայցերն արդեն անցնում են չափն ու սահմանը` նմանվելով իսկական աբսուրդի թատրոնի:

 

Հերթական զավեշտը Հրապարակ օրաթերթի դեմ սկսված դատական գործն է: Այստեղ զավեշտալին ոչ միայն այն է, որ օրաթերթը հարկադիր կատարողի այցելությունից է միայն տեղեկացել ինչ-որ դատական գործի մեջ ներքաշվելու մասին, այլեւ այն, որ արգելվել է Հրապարակին այդ գործով որեւէ մեկնաբանություն ու տեղեկատվություն հրապարակել` մինչեւ գործով վերջնական վճիռ կայացնելը: Այս վերջինն արդեն աբսուրդների աբսուրդն է, չտեսնված ու չլսված բան: Ինչու՞, ո՞ր օրենքով... այս հարցերին պատասխան չկա ու չի էլ կարելի ինչ-որ հոդաբաշխ բացատրություն գտնել: Այսինքն`քիչ է, որ լրատվամիջոցին ներքաշում են դատական քաշքշուկների մեջ, ինչը կարող է ավարտվել մեծ չափի գումարներ կորզելով, այլեւ նրան զրկում են խոսքի ազատությունից:

 

Լրատվամիջոցների նկատմամբ իշխանական մարմինների կողմից իրականացվող տարատեսակ ճնշումներ միշտ էլ եղել են, բայց խաչակրաց արշավանք սկսվեց Ռոբերտ Քոչարյանի հայտնի ձեռնարկներից հետո, երբ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն դատի տվեց մի քանի լրատվամիջոցների եւ տուգանքի տեսքով նրանցից յուրացրեց բավականին մեծ գումարներ: Միտումն ու ենթատեքստը պարզ էր. վախեցնել լրագրողներին ու ֆինանսապես խեղճացնել լրատվամիջոցներին:

 

Ընդդեմ լրատվամիջոցների օպերացիան շարունակեցին մի քանի օլիգարխներ` տարբեր թերթերի, հիմնականում ընդդիմադիր կամ անկախ, դատի տալով իբր իրենց արժանապատվությունը ոտնահարելու, զրպարտելու կամ վիրավորելու համար: Բնականաբար Հայաստանի անկախ դատարանները գրեթե բոլոր դեպքերում վճիռներ կայացրեցին հօգուտ ամենազոր օլիգարխների:

 

Եւ այսպես լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, կազմակերպություններին ու անհատներին դատի տալը դարձավ մոդա: Դրան լծվեցին նաեւ մեծ ու փոքր այլ իշխանիկներ, այս կամ այն իշխանավորին սպասարկողներ: Գրեթե բոլոր դեպքերում էլ բովանդակային առումով այդ գործերի կոնֆլիկտն ու առարկան նույնն է. հայցվորները փորձում են լրատվամիջոցներում արտահայտված դատողությունները, կարծիքները, մեկնաբանությունները ներկայացնել որպես փաստեր ու հաշիվ պահանջել իրենց վիրավորելու ու զրպարտելու համար:

 

Այս շարքից է սեպտեմբերի 9-ին Գյումրու ընդհանուր իրավասության դատարանում սկսված Մինաս Ավետիսյան հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի հայցն ընդդեմ Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի: Նույն մոտիվացիան, իշխանական կոնկրետ կենտրոնից եկող նույն հրահանգները, դրդապատճառներն ու սցենարը...

 

...Սակայն հարկ է նկատել, որ հաճախ ոչ բոլոր սցենարներն են իրականություն դառնում:

 

Համլետ Կիրակոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 9-ին, ժամը 21:45:00-ին (GMT = 17:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter