Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Աշխատանքի տոնավաճառ-ում աշխատանք է գտնում տոնավաճառ այցելող գործազուրկների 2-4 տոկոսը

 

09 | 09 | 2011 | 21:35 | ռեպորտաժ

 

2008 թվականից Զբաղվածության պետական ծառայությունը Գյումրիում կազմակերպում է  Աշխատանքի տոնավաճառ: Այս տարին եւս բացառություն չէր, պետական բյուջեի ֆինասավորմամբ եւ Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կազմակերպվել էր հերթական Աշխատանքի տոնավաճառ-ը:

                                                                                                                           

Տոնավաճառի նպատակն է Գյումրիում գրանցված գործազրկության բարձր ցուցանիշների փոքր-ինչ նվազեցումը: Ըստ կազմակերպիչների, տոնավաճառը լավագույն միջոցն է Զբաղվածության պետական ծառայության համար աջակցելու ե՛ւ գործատուին ե՛ւ աշխատանք փնտրողին:

 

Աշխատանքի տոնավաճառը գործատուին հնարավորություն է տալիս ոչ միայն համալրել թափուր աշխատատեղերը, այլ նաեւ գովազդել իր արտադրանքը, ստեղծել մասնագետների տվյալների բազա, կապեր հաստատել այլ գործատուների հետ:

 

-Այս տարի տոնավաճառին մասնակցում են երեք տասնյակից ավել գործատուներ, որոնք ներկայացրել են 142 թափուր աշխատատեղ եւ 100 կանխատեսվող աշխատատեղեր: Նպատակը աշխատանք փնտրողին եւ գործատուին իրար հանդիպեցնելն է, որի արդյունքում աշխատանք փնտրողի համար աշխատանքի տեղավորվելու հավանականությունը մեծանում է,-ասում է Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Ալեքսանյանը:

 

Այս տարի կազմակերպված Աշխատանքի տոնավաճառ-ում գործատուների կողմից մեծ պահանջարկ ունեին համակարգչային օպերատորները, գովազդային գործակալները, սեղանի ձեւավորողները, ֆլորիստ դիզայներները, բանվորները, հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի արտադրամասերում աշխատողները:

 

Զբաղվածության պետական ծառայությունն առաջին անգամ Աշխատանքի տոնավաճառ կազմակերպել է 2008 թվականին` միջազգային ծրագրի շրջանակներում, որից հետո այն անցկացվում է պետության կողմից:

 

2009 թվականին հանրապետության տարբեր քաղաքներում` Վանաձոր, Կապան, Արտաշատ, Դիլիջան, Հրազդան, Գյումրի, իրականացվել է 6 տոնավաճառ, որին մասնակցել են 220 գործատու, 10750 աշխատանք փնտրող: Թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 1360, իսկ կանխատեսվելին` 2100: Այդ տոնավաճառների արդյունքում աշխատանքի են տեղավորվել 400 աշխատանք փնտրողներ, շուրջ 50-նն էլ ընդգրկվել են մասնագիտական ուսուցման ծրագրերում: Աշխատանքի է տեղավորվել աշխատանք փնտրողների մոտ 3.3 տոկոսը:

 

2010 թվականին նորից կազմակերպվել է 6 աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են 280 գործատու, 17800 աշխատանք փնտրող: Այդ տարի գործատուների կողմից ներկայացվել է շուրջ 1480 թափուր եւ 825 կանխատեսվող աշխատատեղեր: Այդ տոնավաճառների արդյունքում 460 աշխատանք փնտրողներ տեղավորվել են աշխատանքի: Այսինքն`աշխատանք փնտրողների մոտ 2.5 տոկոսը

 

Տոնավաճառին որոշ գործատուներ առաջին անգամ էին մասնակցում, ոմանք երկրորդ եւ ավելի: Նրանք ներկայացնում էին իրենց աշխատուժի պահանջարկը, իսկ այն հարցին, թե նախորդ տարիներին անցկացված տոնավաճառների արդյունքում քանի աշխատանք փնտրողի են տեղավորել աշխատանքի, դժվարանում էին պատասխանել:

 

-1-ին անգամ ենք մասնակցում տոնավաճառին, տվյալ պահին աշխատուժի պակաս չունենք, պահեստային աշխատողների համար ենք որոշ տվյալներ վերցնում,-ասում է տոնավաճառում Լենտեքս ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

 

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում են տարբեր մասնագիտության, տարբեր տարիքի մարդիկ, ինչպես նրանցից շատերն էին ասում` աշխատում են իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնեն, իսկ աշխատանքային փորձ չունեցողներից շատերն էլ ասում էին, որ համաձայն են ցանկացած աշխատանքի` միայն թե աշխատանքային փորձ ձեռք բերեն:

 

-Արդեն 4-րդ տարին է, ինչ մասնակցում եմ տոնավաճառին, տարբեր կազմակերպությունների իմ տվյալներն եմ ներկայացրել, բայց երկու անգամ են ինձ հրավիրել հարցազրույցի. մի անգամ բանկում, բայց հետո, ինչպես իրենք ասացին, սխալվել էին, այդպիսի թափուր աշխատատեղ չունեին, մյուս անգամ էլ ուրիշ տեղից հրավիրեցին, սակայն ես չգնացի,-ասում է աշխատանք փնտրողներից մեկը:

 

Ինչպես նշում են տոնավաճառին մասնակցող աշխատանք փնտրողները, ակնկալիքները տոնավաճառից մեծ են, միայն թե կարողանան դրա միջոցով տեղավորվեն աշխատանքի:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 9-ին, ժամը 21:45:00-ին (GMT = 17:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter