Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Լ.Բարսեղյան. «Արման Ավետիսյանի մասին ասածս «թռավ իր պայմանավորվածությունից» արտահայտությունը բոլորովին այլ պայմանավորվածության մասին է»

 

10 | 09 | 2011 | 22:30 | ռեպորտաժ

 

Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 9-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի հայցով նախնական լսումն ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի:

 

Նշենք, որ Արման Ավետիսյանը Լեւոն Բարսեղյանին ներկայացրած «Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի հատուցման պահանջների մասին» հայցով 3 պահանջ է ներկայացրել` Լ.Բարսեղյանին պարտավորեցնելով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից եւ հօգուտ իրեն բռնագանձել 2,2 մլն դրամ:

 

Լ.Բարսեղյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարանին եւ հայցվորի ներկայացուցիչ Անի Խլղաթյանին ներկայացրեց հայացադիմումի պատասխանը, որի նախնական` համառոտ տարբերակը ավելի վաղ ուղարկվել էր նաեւ հայցվոր կողմին: Վերջինիս ներկայացուցիչը ընդմիջում խնդրեց պատասխանին ծանոթամալու համար:

 

40 րոպե անց նիստը վերսկսվեց: Հայցվոր կողմը հայցադիմումին կից ներկայացրած ապացույցներից զատ` որպես Լ.Բարսեղյանի հոդվածում ասված` «թռավ իր պայմանավորվածությունից» արտահայտության զրպարտություն լինելու հանգամանք դատարանին ներկայացրեց քաղաքապետ Վ.Ղուկասյանի եւ «Մ.Ավետիսյան» հիմնադրամի միջեւ կնքված 2011 թվի փետրվարյան համաձայնագրի պատճենը, որի համաձայն կողմերը պիտի լրացուցիչ հանդիպեին եւ որմնանկարները վերականգնելու մասին պայմանագիր կնքեին մինչեւ մարտի մեկը.

 

-Լ.Բարսեղյանը կայքում տեղադրել է այդ համաձայնագիրը` դրանով հիմնավորելով, որ հայցվոր կողմը «թռել է իր պայմանավորվածությունից»: Բայց հանդիպում չի եղել եւ պայմանագիր չի կնքվել, ուստի որեւէ պայմանավորվածություն չի խախտվել, որովհետեւ պամանագիրն ուժի մեջ մտած չի եղել: Արտահայտությունը վերացական առումով է արված,-նշեց Ա.Ավետիսյանի ներկայացուցիչ Անի Խլղաթյանը:

 

Ի պատասխան հայցվորի պնդումների` Լ.Բարսեղյանը բացատրեց.

 

-Հոդվածում ես Ա.Ավետիսյանի, հիմնադրամի եւ քաղաքապետի հետ ունեցած որեւէ պայմանավորվածության խախտում ի նկատի չեմ ունեցել եւ չեմ հիշատակել: Այդ հոդվածը («Կան բաներ, որ չեն ներվում») գրելիս, ես ի նկատի ունեմ այլ կոնկրետ դեպքեր, որոնց մեջ այս պայմանագիրը չկա: Ես գործում առկա հոդվածներում որեւէ կերպ քաղաքապետի որեւէ համաձայնագիր չեմ հիշատակել եւ այդ համաձայնագիրը կապ չունի «թռավ իր պայմանավորվածությունից» արտահայտության հետ: Այս գնահատականը վերաբերում է բոլորովին այլ պայմանավորվածության, որի ամբողջ նկարագրությունը բերված է «Կան բաներ, որ չեն ներվում հոդվածում»: Այդ մասին գրված է մեր պատասխանի մեջ:

 

Անի Խլղաթյանը ամեն կերպ փորձում էր դատարանին համոզել, որ քանի որ Արման Ավետիսյանը քաղաքապետա-րանի հետ այդպես էլ պայմանագիր չի կնքել ուրեմն չի էլ խախտել իր պայմանավորվածությունը, եւ այդպիսով Լ.Բարսեղյանի «թռավ իր պայմանավոր-վածությունից» արտահայտությունը վերագրելով այդ բացակա հանգամանքին, կամենում էր հիմնավորել, թե Լ.Բարսեղյանը այդպիսով զրպարտել է Արման Ավետիսյանին, եւ հարկավոր է այդ համաձայնագրի պատճենը կցել գործին: Հայցվորի ներկայացուցիչը սկսեց նաեւ հիշատակել ավելի ուշ` հուլիսի 04-ին հրապարակված Լ.Բարսեղյանի «Չունենամ քեզ պես մշակույթի նախարարությունը» հոդվածը, ասելով թե այնտեղ հիշատակված է «Մ.Ավետիսյան» հիմնադրամ-Գյումրու քաղաքապետ համաձայնագիրը:

 

Լ.Բարսեղյանի ներկայացուցիչներից Արտակ Զեյնալյանը առարկելով ասաց, թե հայցին կցված ապացույցների շարքում այդ հոդվածը չի եղել, իսկ հիշատակված արտահայտությունները «Չունենամ քեզ նման մշակույթի նախարարությունը» հոդվածից որեւէ արտահայտություն հայցվորը չի վիճարկում դատարանում, հետեւաբար, դրանում ասվածները հաստատելու կամ հերքելու համար ներկայացված ապացույցները սույն գործի համար որեւէ էական նշանակություն չունեն: Վահե Գրիգորյանը ստիպված սկսեց բացատրել, որ պատասխանողը չի գրել, թե Արման Ավետիսյանը որեւէ  տաքսու վարորդի հետ ունեցած պայմանավորվածություն է խախտել, այլ գրվել է կոնկրետ եւ այլ պայմանավորվածության մասին եւ առարկեց հիշյալ համաձայնագիրը գործին կցելու միջնորդությա դեմ:

 

Վերջապես, դատարանը հայցվոր կողմի ներկայացրած համաձայնագիրը ետ վերադարձրեց` հիմնավորելով, որ ներկայացվող ապացույցները պետք է լինեն այն շրջանակներում, որ նշված է հայցադիմումի մեջ եւ հավելեց, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունները կրում է պատասխանողը:

 

Մեջբերում ենք հայցադիմումի պատասխանը այս հարցի առնչությամբ. «08/06/2011թ.-ին Գյումրու մի շարք քաղաքացիների ջանքով խոչընդոտվում է Մինաս Ավետիսյանի նկարների տեղափոխումը Գյումրիից, որտեղ ներկա է գտնվել նաեւ հայցվորը` Արման Ավետիսյանը: Վերջինս լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում, մասնավորապես եւ բառացիորեն ասել է. «Մենք որոշում կայացնող չենք, … ես իմ կողմից, որպես «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ, առաջարկ արեցի որպեսզի Երեւանից գա ներկայացուցիչ, մշակույթի նախարարության ներկայացուցիչ, որը լիազորված լինի իրավաբանական հարցեր լուծելու: Մենք ունենք, կոնկրետ այս պահով, կոնկրետ պարտավորություններ «Հայկական ավիաընկերություններ» կազմակերպության հետ, ի դեմս պարոն Էռնեկյանի: Կա պայմանագիր եւ արվել է նյութական բավականին մեծ ներդրում: Մենք ունենք պարտավորություն պատվիրատուի նկատմամբ, եւ արվել է մեծ նյութական ներդրում: Հասկանալի ա՞: Եւ էդ նյութական ներդրման հարցը որոշում է կայացվում` (եթե) մնա Գյումրիում, էդ ծախսերը պիտի վերադարձվեն պատվիրատուին»: Ռեպորտաժի վերջում «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը կողպում է նկարի պահեստը իր կողպեքով: Փաստը հաստատվում է «Press.am», «Ազատություն» ռադիոկայանի, «Շանթ», «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների համապատասխան տեսանյութերով[1]:

 

Նույն օրը Գյումրու «Գալվանոմետր» գործարանի բակում Մինաս Ավետիսյանի պատերից անջատված որմնանկարները պահեստում են տեղավորվել, պահեստի դռանը գյումրեցիների կողմից առանձին կողպեք է կախվել եւ հայցվորի հետ պայմանավորվել են, որ առանց գյումրեցիների իմացության որմնանկարները Գյումրուց չեն տարվի: Նույն օրը, ժամը 06:50-ի սահմաններում, առաջին որմնանկարը հանելուց անմիջապես հետ հայցվորը հեռախոսով խոսում է Երեւանում մշակույթի նախարարության պաշտոնատար անձի հետ, բացատրում, որ ինքը չի կարող որմնանկարը տեղափոխել Երեւան: Արման Ավետիսյանը պաշտոնատար անձին ասում է, թե` թող գան որոշեն անելիքը, ինքը չի կարող նկարները բերել Երեւան, թող գան տանեն թեկուզ ինքնաթիռով: Խոսակցությանը ներկա են գտնվել գյումրեցի արվեստագետները եւ հասարակական գործիչներ: Որմնանկարը պահեստում տեղավորելուց հետո, պահեստի դուռը գյումրեցի հասարակական գործիչներից մեկը` «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը կողպել է գյումրեցիներին պատկանող կողպեքով, դա եղել է Արման Ավետիսյանի իմացությամբ: Բանալին պահում են իրենց մոտ` որպես երաշխիք, որ չի խախտվի ձեռք բերված պայմանավորվածությունը եւ որեւէ մեկն առանց իրենց գիտության եւ մասնակցության որմնանկարները չի տեղափոխի Երեւան: Հայցվորը զանգվածային լրատվության միջոցներին տված հարցազրույցում, մասնավորապես նշում է. «Առաջին հենց պարտավորությունը, նախ եւ առաջ, Զվարթնոց օդանավակայանի հետ է, քանի որ վճարող կողմը որմնանկարների հենց այդ կազմակերպությունն է: Այսինքն, մենք պարտավոր ենք կատարել նրանց տված առաջադրանքը տվյալ դեպքում»[2]:

 

Դատական գործընթացն արագացնելու նպատակով պատասխանող կողմը նաեւ միջնորդեց, որպեսզի հայցվոր կողմը արտահայտվի, թե պատասխանի որ դրվագներն է, որ համարում է ընդունելի ու ապացույցման կարիք չունեցող, եւ` որ դրվագներն են, որ անհրաժեշտ է համարում, որ պատասխանողն ապացուցի:

 

Հայցվոր կողմը պնդում էր, որ վեճը ծագել է Ա.Ավետիսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելուց եւ նրան նյութական վնասներ պատճառելուց, իսկ այս գործով կիրառելի իրավական նորմերի շրջանակը հստակեցնելիս, նշեց, թե սույն խնդիրը պիտի կարգավորվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 7-րդ (1-ին, 2-րդ կետերով) եւ 8-րդ մասերով, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով, ՀՀ Սահմանադրությամբ: Թեեւ ըստ Ա.Խլղաթյանի, պատասխանող կողմի այս պարզաբանումը գործի քննության առումով այնքան էլ կարեւոր չէ եւ գործի ձգձգման պատճառ կարող է հանդիսանալ:

 

Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց նաեւ զրպարտություն եւ վիրավորանքի իրավական շրջանակները: Զրպարտության առումով, հայցորը միջնորդեց, որ պատասխանող կողմն ապացուցի հետեւյալը.

  • 1.       Հայցվոր կողմը որմնանկարների տեղափախման համար ֆինանսական եկամուտներ է ստացել;

  • 2.       Որմնանկարները քաղաքից տեղափոխվել են գաղտնի:

  • 3.       Ինչ պայմանավորվածությունից է «թռել» հայցվոր կողմը:

  • 4.       Հայցվոր կողմը գործել է Էռնեկյանի պատվերով:

Վիրավորանքի առումով պիտի ապացուցի, որ

  • 1.       Տղամարդու հետ չի գործ ունեցել,

  • 2.       Ա.Ավետիսյանը լարախաղաց է,

  • 3.       «Այդօրինակ կերպարների վզից գդալ-չանգյալ կախելը» վիրավորանք չէ,

  • 4.       Հայցվոր կողմը գործել է Էռնեկյանի պատվերով:

Հայցադիմումում նշված փաստերի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացուցիչները ցանկացան հարցերի միջոցով ճշգրտումներ կատարել փաստերի ամբողջական շարադրանքի վերաբերյալ: Հայցվորի ներկայացուցիչը դատարանին միջնորդեց պատասխանում ներկայացված ԶԼՄ հրապարակումներին համացանցից ծանոթանալու համար նիստը մեկ ժամով ընդմիջել: Միջնորդությունը բավարարվեց: Ընդմիջումից հետո Ա.Խլղաթյանը հայտարարեց, որ տեխնիկական միջոցները բավարար չէին, եւ ինքը չի կարողացել համացանցից օգտվել: Հայցադիմումի պատասխանի մեջ հիշատակված հրապարակումներին հիմնավոր ծանոթանալու համար նա դատարանին նորից միջնորդեց  նիստը ընդմիջել:

 

Դատական այս գործով նախնական լսման հերթական նիստը նշանակեց 2011 թվականի սեպտեմբերի 22-ը, ժամը 14:30-ը:

 

Կից կարող եք ծանոթանալ Լեւոն Բարսեղյանի պատասխանին եւ Արման Ավետիսյանի հայցին:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 10-ին, ժամը 22:50:00-ին (GMT = 18:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter