Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ինչու՞ հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը

 

10 | 09 | 2011 | 17:20 | մեկնաբանություն                                             Համլետ Կիրակոսյան

 

Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը ինչքան էլ պաշտոնապես ներկայացվի սեփական դիմումի համաձայն, այնուամենայինիվ դա չի կարող չունենալ ներիշխանական ու ներքաղաքական ինչ-որ դրդապատճառ կամ ենթատեքստ: Նման բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականը հենց այնպես չի լինում: Մանավանդ Հայաստանում:

 

Այս պաշտոնը զբաղեցնողը Հայաստանում միշտ էլ հանգուցային ֆիգուր է եղել: Նախագահի աշխատակազմի ղեկավարը, թեեւ արտաքուստ հրապարակային քաղաքականության մեջ շատ չի երեւում, սակայն ստվերային դաշտում էական դերակատարություն ունի: Նախագահական պալատի կապն ու փոխհարաբերությունները քաղաքական մյուս միավորների հետ իրականացվում են  հենց աշխատակազմի ղեկավարի միջոցով: Իսկ եթե վերջինս օժտված է ինչ-ինչ անձնական հատկանիշներով, ապա կարող է դառնալ հարցեր լուծող ֆիգուր:

 

Ժամանակին, օրինակ, նման ֆիգուր էր Սերժ Սարգսյանը: Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք լինելով նախագահի աշխատակազմի ղեկավար` Սերժ Սարգսյանն ստացել էր նաեւ գորշ կարդինալ անունը: Ի պաշտոնե չգտնվելով իշխանական աստիճանակարգի ամենավերեւներում, նա փաստացի ավելի մեծ իշխանությամբ էր օժտված, քան խորհրդարանի նախագահն ու վարչապետը: Էլ չասած մյուս ազգային ջոջերի մասին: Հիմա եկեք պատկերացնենք, այդ տարիների ինչ-որ մի պահի Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս. դա ռումբի պայթյունի նման բան կլիներ Հայաստանում:

 

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի քաղաքական կշռին, ապա նրա աստիճանակարգի բարձրացումն ու ընտանեկան կապիտալի բարգավաճումը սկսվել է նորից Ռոբերտ Քոչարյանի օրօք: 2000-ականների սկզբին նա Ազգային Ժողովի Կայունություն խմբի ղեկավարներից էր: Եղավ մի պահ, երբ այդ խումբը վճռորոշ դերակատարություն ձեռք բերեց ներքաղաքական դաշտում`դառնալով Ռ.Քոչարյանի իշխանությունը ամրապնդող ուժերից մեկը: Թերեւս հենց այստեղից էլ սկսվեց Կարապետյանների բիզնեսի ծաղկումը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի (Տաշիրի Սամո) ավագ եղբայրն է, ով վերջին տարիներին դարձավ Հայաստանի օլիգարխներից մեկը: Դա, թերեւս, տեղի ունեցավ ոչ առանց Կարեն Կարապետյանի գործուն աջակցության:

 

Հետո Կարեն Կարապետյանն անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը, 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո դարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար, 2008-ի աշնանը` նախագահի աշխատակազմի ղեկավար: 2009 թվականից սկսած մինչ օրս պարբերաբար շրջանառություն մեջ էին դրվում տեղեկություններ, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ է արվելու եւ նրա փոխարեն նշանակվելու է Կ.Կարապետյանը: Ճիշտ է, այդ տեղեկությունները իրականություն չէին դառնում, բայց որոշակի նստվածք տալիս էին:

 

Ընդհանրապես վերջին 1-2 տարում բավականին հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի երեք առանցքային պաշտոնյաների`ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի շուրջ: Այդ հետաքրքրությունը վերաբերում է ոչ միայն վարչապետի աթոռի շուրջ վերջիններիս մասին պտտվող խոսակցություններին, ունեցած տարաձայնություններին, այլեւ ՀՀԿ-ի ներսում նրանց գրաված դիրքին: Խոսքն այն մասին է, թե այս երեքից առաջիկա խորհրդարանական ընտրություններում ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը: Հասկանալի, որ այդ ցուցակը գլխավորողն էլ լինելու է Սերժ Սարգսյանի հիմնական վստահորդը:

 

Ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանի հրաժարականը ինչ-որ կերպ կապված է այս թնջուկի հետ: Իսկ թե ինչ է թաքնված այդ թնջուկի մեջ, պարզ կդառնա մոտ ապագայում: Համենայն դեպս, քիչ ժամանակ է մնացել թնջուկի քանդմանը...

 

Համլետ Կիրակոսյան

 

Լուսանկարը` www.parliament.am կայքի 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 10-ին, ժամը 22:50:00-ին (GMT = 18:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter