Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Չօգտվել, թե օգտվելուց շնչահեղձ լինել. Գյումրու հասարակական զուգարանները այցելու գրեթե չունեն

 

10 | 09 | 2011 | 22:20 | ակնարկ

 

Այսօր Գյումրու կենտրոնական հատվածում 5 հասարակական զուգարաններ կան` մեկը Հաղթանակի զբոսայգում, մյուսը Օղակաձեւ այգում, երրորդը Գորկա կամ կենտրոնական զբոսայգում, չորրորդը կենտրոնական շուկայի տարածքում, հինգերորդը` ավտոկայանի տարածքում: Դրանք գործում են վաղ առավոտից մինչ ուշ երեկո, իսկ դրանց` միմյանցից միջեւ ընկած հեռավորությունը, մոտ 700-1000 մետր է: Բայց այդ զուգարաններից օգտվելու համար, ինչպես ասում են մեր համաքաղաքացիները, մարդ առնվազն պետք է զուրկ լինի հոտառությունից, կամ էլ` քիթը փակ օգտվի, հակառակ դեպքում այնտեղ մտնելն անհնար է: Այդ ռիսկին դիմում են միայն ամենահամարձակները...

 

Քաղաքում գործող բոլոր զուգարանների մեկ այցելությունը արժե 50 դրամ: Իսկ օրվա ընթացքում, ըստ հսկիչների տեղեկությունների, այցելողների թիվը չի գերազանցում 15-ը: Զուգարան այցելողների մեծ մասը տղամարդիկ են: Ինչպես դրանց աշխատակիցներն են նշում, հավաքված  գումարը բավականացնում է միայն ջրի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարի համար:

 

Օղակաձեւ այգում (Բոշի սադ)  գործող հասարակական զուգարանում աշխատող տիկին Գեղեցիկը, ով ավարտել է Լենինականի Պոլիտեխնիկական ինստիտուտը, 35 տարի աշխատել է տրիկոտաժի արտադրամասում, արդեն 3 տարի աշխատում է այդ կառույցում: Օրվա մեծ մասը անցկացնում է տարածքի այգում`  իրեն արդեն հարազատ դարձած այգու մշտական այցելուների հետ:

 

-Ամբողջ օրը չեմ կարող ներսը նստեմ, հոտը անտանելի է, ինչքան էլ մաքրում եմ, հոտը, միեւնույնն է, գալիս է: Այցելողները քիչ են, երբեմն ջահել տղերք են գալիս, մի քիչ էլ ավել փող են տալիս, ասում են` մորքուր, էդ էլ քեզի մեր կողմից: Իսկ կանայք հազվադեպ են գալիս, թեեւ նրանց համար առանձին բաժին է հատկացված,-ասում է տիկին Գեղեցիկը:

 

Իմ` այդտեղ ներկա գտնվելու պահին, մոտեցավ մի կին ու տիկին Գեղեցիկին ասաց.

 

-Ձեզ տեսա` դրա համար առաջ եկա, թե չէ` չէի գա, մի անգամ եկա, մի աղջիկ էր նստած ու ինձանից 100 դրամ վերցրեց, պատճառաբանելով, որ այցելուներ չկան` թանկացրել են:

 

Կնոջ հեռանալուց հետո տիկին Գեղեցիկը փոքր-ինչ ջղայնացած ավելացրեց.

 

-50 դրամ է տվել, թե 100, իրա համար ինչ տարբերություն: Հազարից մեկ է օգտվում, բայց էդ կոպեկները ափսոսում է:

 

Իսկ իմ այն հարցին, թե զբոսաշրջիկները օգտվում են զուգարանից, տիկին Գեղեցիկը սկզբում զարմացավ, հետո պատասխանեց.

 

-Օգտվողները պատահական անցորդներն են, մեր քաղաքի բնակիչներ, իսկ զբոսաշրջիկներ չեն գալիս, նրանք անգամ մոտ չեն գա այս զուգարանին, ուր մնաց  մտնեն:

 

Հաղթանակի զբոսայգում գործող հասարակական զուգարանի աշխատակիցն էլ նշեց, որ այցելուները հիմնականում տղամարդիկ են, իսկ եթե կանայք էլ լինեն` նույն տեղից են օգտվելու` նրանց համար առանձնացված բաժին չկա:

 

-Փակել էին, մի քանի ամիս առաջ են նորից բացել: Լինում են օրեր, երբ այցելուների թիվը բավական մեծ է լինում, բայց ինչ օգուտ, նրանց մեծ մասը գումար չի տալիս, ես էլ հո կռիվ չեմ անելու 50 դրամի համար,-ասում է Հաղթանակի զբոսայգու հասարակական զուգարանի աշխատող Արամը:

 

Իսկ այդ պահին զուգարանից դուրս եկող պապիկին Արամի կողմից ուղղված ըբը փողը հարցին, պապիկը անտարբեր պատասխանելով` հեռացավ.

 

-Իյաա, այ քեզի բան, դու չիդես, օր իմս ձրի է, քեզի համար ըդիկ նորությո՞ւն էր:

 

Ի դեպ նշենք, որ Հաղթանակի զբոսայգում գործող հասարակական զուգարանին կից, փոքրիկ մի սենյակում վաճառում են տարբեր տեսակի խմիչքներ, անգամ` բաժակով օղի: Մոտ 10-15 տղամարդ էին հավաքված, խմում էին: Այդ բազմության բարձրացրած աղմուկի միջից լսվում էին մի քանի արտահատություններ` էլի լցեք, խմեմ, ինչ գուզեք ընձնից, թողեք հանգիստ հարփիմ: Ու ինչպես նշեց հասարակական զուգարանի աշխատողը, նրանց մեծ մասն էլ հետո  անվճար օգտվում է հասարակական զուգարանից:

 

Մի փոքրիկ հարցում արեցինք նաեւ Գյումրու փողոցներում մեր համաքաղաքիների շրջանում: Նրանցից շատերը ասում էին, որ չեն օգտվում հասարակական զուգարաններից, քանի որ դրանք այնքան էլ մաքուր չեն, հետո էլ քիչ են ու իրարից հեռու, դրանց հասնելու փոխարեն իրենք տուն կհասնեն:

 

-Ենթադրենք ես գտնվում եմ Գարեգին Նժդեհ փողոցում, անհրաժեշության դեպքում ու՞ր եմ գնալու: Ամենամոտը Բոշի սադի զուգարանն է, բայց մինչեւ այնտեղ հասնեմ.....-, ասաց մի տղամարդ:

 

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 10-ին, ժամը 22:50:00-ին (GMT = 18:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter