Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բյուջեն ճեղքվածք է տվել. օգնություն չկա

 

12 | 09 | 2011 | 18:25 | ակնարկ

 

Գրիգորյանների 9 անձից բաղկացած ընտանիքը 2002-ից  ապրում է այս պայմաններում: Նրանք տարբերվում են կից ապրող հարեւաններից. անօթեւանի կարգավիճակ չունեն, չունեն նաեւ հույս այլ բնակարան ստանալու:

 

1988-ի երկրաշարժի հետեւանքով կորցրել են բնակարան, իսկ 1991-ին  ստացել նորը քաղաքի Անի թաղամասում: Ու այստեղ են ապրել Գրիգորյաններն իրենց երեք որդիների հետ: 1993-ին, երբ մահանում է ընտանիքի հայրը` Պետրոս Գրիգորյանը, որդիներն ու կինն ընկնում են պարտքերի մեջ ու ստիպված վաճառում բնակարանը: 2002-ին գնում են նշված տնակն ու բնակվում այստեղ մինչ օրս: Որդիներից մեկն այսօր ապրում է Ռուսաստանում:

 

-Նրանից տեղեկություն էլ չունենք,-հաստատում է 52-ամյա տիկին Սվետլաննան:

 

Իսկ մյուս երկու որդիներն ամուսնացել են, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել: 22-ամյա որդին` Վանիկը, աշխատում է Երեւանում որպես սայլապան. երեբեմն-երբեմն գումար է ուղարկում, իսկ մյուս որդին` 25-ամյա Հովհաննեսը, Գյումրիում օրը մեջ մի գործ է գտնում: Տիկին Սվետլաննայի հինգ թոռներն էլ ծնվել ու մեծացել են այս պայմաններում. մեծը հինգ տարեկան է, իսկ փոքրը` մեկ ամսական:

 

Նեղ, անձուկ սենյակներում նրանք հազիվ են շարժվում, շնչում են տնակի ծանր օդը, խաղում ու վիճում կիսախարխուլ տնակում: Առաստաղն կամաց-կամաց իջնում է ներքեւ, իսկ կոշիկի կրունկների տակ շարժվող հատակն էլ հուշում հյուրերին նուրբ ու թեթեւ քայլելու մասին: Տնակի չուլանում փողոցից քաշ տված արկղերն են, կեղտոտ տոպրակները, փափուկ խաղալիքները:

 

-Ձմռան վառելիքն է,- շտապում է բացատրել տիկին Սվետլաննան ու մատնանշում բակի անկյունում տոպրակների մեջ ամբարված թեփը,- քիչ է, բայց էս է, փեչկ դնելուց էլ կվախենանք էս էրեխեքի պառճառով, հանկարծ ընկնին վրեն,-ասում է նա

 

Կարտոֆիլի տաք պյուրեն արդեն պատրաստ է, իսկ սեղանի շուրջ հավաքված քաղցած երեխաներն անհամբեր սպասում են մատուցվող ճաշին: Տոպրակի մեջ արեւի ճառագայթներից պաշտպանվող հացն էլ չի բավականացնի, ընդամենը մեկն է ու պետք է նորից գնել: 23-ամյա Ամալյան` տիկին Սվետլաննայի հարսը, ինձ ուղեկցում է փողոց ու բացատրում, որ հաց պիտի գնի` ավելի ճիշտ վերասյա առնի խանութից:

 

-Նպաստին` կուտանք,- խոստովանում է նա:

 

Իսկ նպաստը կազմում է 32.000 դրամ: Այլ օգնություն պետական մարմիններից` մարզպետարան, քաղաքապետարան, նրանք խնդրում են, սակայն պատասխանն անփոփոխ է.-Բյուջեն ճեղքվածք է տվել. օգնություն չկա

 

Ամալյային խնդրագին հայացքով ուղեկցող երեխան պաղպաղակ է ուզում, բայց միայն ուզում է Այն խանութում կդառնա հաց, որովհետեւ հացն ավելի կարեւոր է

 

Անի Մկրտչյան

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter