Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խաչի բարձրացման կամ Խաչվերաց տոն

 

12 | 09 | 2011 | 18:20 | լուր

 

Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը նշվում է Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ ՈՒղղափառ եկեղեցիների կողմից:

 

-Խաչվերացը մեր Սուրբ Խաչին նվիրված տոն է,-ասում է Տեր Նշան քահանան:-Խաչը մեր փրկության համար բարձրացնում է եկեղեցին: Եթե մարդը հեռանում է խաչից, հեռանում է իր փրկության հույսից եւ խոցելի ենք դառնում սատանայի համար:

 

Բոլոր ժամանակներում էլ փորձել են խաչը նվաստացնել: Այդպես է եղել նաեւ 7-րդ դարում պարսիկների կողմից, երբ նրանք գրավեցին Երուսաղեմը, որտեղ պահպանվում էր խաչափայտը: Նրանք քարուքանդ արեցին Սուրբ Հարության տաճարը` գերի տանելով խաչափայտը` որպես անարգանք քրիստոնյաներին: Վերջիններս միայն 10 տարի հետո պատերազմների միջոցով կարողացան վերադարձնել խաչափայտը եւ բերեցին Երուսաղեմ: Այն քաղաքում բարձրացվեց Հերակլ կայսեր ձեռամբ, ուստի տոնը կոչվեց Խաչվերաց` Խաչի բարձրացման տոն, որը տոնվում է սեպտեմբերի 14-ին նախորդող կիրակի օրը:  

 

Խաչվերաց տոնին հաջորդող օրը մեռելոց է: Սեպտեմբերի 12-ին Գյումրու Յոթվերք եկեղեցում ննջեցյալների համար պատարագ  մատուցվեց:

 

Տեր Նշան քահանան ասում է, որ եկեղեցին, հավատացյալ ժողովուրդը երկու մասի է բաժանված: Հաղթանակած եկեղեցի, դա նրանք են, ովքեր հավատքը պահեցին, ննջեցին եւ մարտնչող եկեղեցի, այսինքն մենք, որ դեռեւս մարտնչում ենք մեղքի աշխարհի եւ սատանայի դեմ:

 

-Աստծո համար չկան մեռելներ եւ ողջեր, նրանք բոլորը  ողջ են, ուստի եւ եկեղեցական տաղավար տոները տոնելուց հետո հաջորդ օրը մենք աղոթում ենք մեր ննջեցյալների համար, տիրոջից ողորմություն խնդրում, որպեսզի դատաստանը հրաշափառ գալստյան օրը թեթեւ լինի ննջեցյալի համար, քաղցր լինի, ինչպես ժողովուրդն է ասում: Այդ օրը այցելում ենք մեր ննջեցյալների շիրիմներին` ննջեցյալների հետ սերունդների կապը պաշտպանելու համար, նորոգելու ննջեցյալների գերեզմանները: Նրանց համար նաեւ մեռելոց պատարագ է մատուցվում:

 

Աղոթքը ննջեցյալների համար եւս շատ կարեւոր է, ասում է քահանան: Նրա խոսքերով, հնագույն պատարագամատույցների մեջ Տեր Հակոբոսի եղբորը պատկանող աղոթքներ կան, որ ուղղված են ննջեցյալների հոգիների հանգստին:

 

-Բարեգութ աստված պետք է թողություն շնորհի մեր այն ննջեցյալների մեղքերին, ովքեր չհասցրեցին ապաշխարհել, սակայն այն մեղքերը, որ հնարավոր է ներել, աստված պետք է ողորմության արժանացնի, չպետք է հիշի:  

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter