Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայտարարություն գրագողության մասին

 

12 | 09 | 2011 | 18:55 | վերլուծություն

 

Շիրակի մարզպետարանի կայքէջում. http://shirak.gov.am/news/

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ասպարեզ ակումբի կայքէջում. http://asparez.am/news/news2011sep/09.09.2011.tonavachar.htm

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շիրակի մարզպետարանի պաշտոնական նոր կայքում ներկայումս տեղադրված են նյութեր, որոնցից մի քանիսը վերցված են Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի կայքից եւ, որոնց հեղինակներն են ակումբի լրագրողները: Այդ նյութերը մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված են որոշակի, երբեմն էլ աննշան տեխնիկական փոփոխություններով, սակայն լրագրողական շարադրանքը, նյութի կառուցվածքը, հղումներն ու մեջբերումները հիմնականում Ասպարեզ ակումբի կայքի հրապարակումների հետ համընկնում են: Հիմնականում փոխված են նյութերի վերնագրերը, ավելացված են տվյալ իրադարձության պաշտոնական մասին վերաբերող մեկ-երկու նախադասություն, մի քանի խաղցր խոսքով ջոջերի հիշատակումներ: Հաճախ նյութերում եղած ֆոտոներն էլ, որոնք արել են Ասպարեզ ակումբի լրագրողները, նույնությամբ տեղադրված են մարզպետարանի կայքում:

 

Այսպես: Աննշան փոփոխություններով մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրվել են Սոնա Առաքելյանի երկու (Աշխատանքի տոնավաճառ-ում աշխատանք է գտնում տոնավաճառ այցելող գործազուրկների 2-4 տոկոսը, Գյուղացիաական կոոպերացիաները կոլխոզ չեն,-ասում է գյուղնախարարը), իսկ Լիլիթ Թովմասյանի (2013-ին Գյումրին առաջադրվելու է որպես նախկին ԽՍՀՄմշակութային քաղաք, մայրաքաղաք, առանց Մինասի որմնանկարների...) եւ Մարինե Պետրոսյանի (Բոլոր փոփոխությունները չէ, որ բարեփոխումներ են) մեկական նյութեր:

 

Վերը նշված նյութերը մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրվել են Աշխատանքի տոնավաճառ, Հիմնվեց կոոպերատիվ, Միջհամայնքային Մշակութային ցուցահանդես, Փոխտնօրենների խորհրդակցություն վերնագրերով:

 

Աշխատանքի տոնավաճառ-ում աշխատանք է գտնում տոնավաճառ այցելող գործազուրկների 2-4 տոկոսը նյութն ամբողջությամբ Ասպարեզի հրապարակումն է, միայն ավելացվել է  երկու փոքրիկ հատված, իսկ վերջում ուրիշի ուղղակի խոսքով գրված պարբերությունը, որը գրված է լրագրողի կողմից արված հարցազրույցի հիման վրա, փոխել են` դարձնելով  անուղղակի խոսք եւ ստացվել է անհեթեթ մի նախադասություն:

 

Ահա www.asparez.am կայքում տեղադրված հոդվածի այդ հատվածը.

 

-Արդեն 4-րդ տարին է, ինչ մասնակցում եմ տոնավաճառին, տարբեր կազմակերպությունների իմ տվյալներն եմ ներկայացրել, բայց երկու անգամ են ինձ հրավիրել հարցազրույցի. մի անգամ բանկում, բայց հետո, ինչպես իրենք ասացին, սխալվել էին, այդպիսի թափուր աշխատատեղեր չունեին, մյուս անգամ էլ ուրիշ տեղից հրավիրեցին, սակայն ես չգնացի,-ասում է աշխատանք փնտրողներից մեկը: http://www.asparez.am/news/news2011sep/09.09.2011.tonavachar.htm

 

Ահա եւ մարզպետարանի կայքում տեղադրված նյութի նույն հատվածը.

 

Կան մարդիկ, որ արդեն 4-րդ տարին են մասնակցում տոնավաճառին, տարբեր կազմակերպությունների տվյալներ են ներկայացրել, բայց կամ հրավիրել են հարցազրույցի. մի անգամ բանկում, բայց հետո, չգիտես ինչպես բանկում են ասել, սխալվել էին, այդպիսի թափուր աշխատատեղ չեն ունեցել, մյուս անգամ էլ ուրիշ տեղից հրավիրեցին, սակայն ես չգնացի,-ասում է աշխատանք փնտրողներից մեկը: http://shirak.gov.am/news/item/2011/09/09/tonavacar/

 

Իսկ Գյուղացիական կոոպերացիանները կոլխոզ չեն,-ասում է գյուղ նախարարը նյութը (http://www.asparez.am/news/news2011aug/24.08.2011.minister.htm),  որը գրվել  եւ Ասպարեզի կայքում տեղադրվել է 24.08.2011-21:25-ին, քանի որ այդ օրն է գյուղնախարարը այցով եղել Շիրակի մարզի Այգաբաց համայնքում, չգիտես ինչու մարզպետարանի պաշտոնական կայքում Հիմնվեց կոոպերատիվ վերնագրով (http://shirak.gov.am/news/item/2011/08/23/cooperation/) տեղադրվել է 23 08 2011: Սա  անհեթեթություն է. ստացվում է, որ գյուղնախարարի այցի նախօրեին նյութն արդեն պատրաստվել եւ տեղադրվել է մարզպետարանի կայքում: Այս նյութը եւս բառացի (ամբողջ նյութում փոխված է ընդամենը մեկ-երկու բառ եւ հանված է 2-3 նախադասություն) կրկնում է Ասպարեզի հրապարակումը:

 

Լիլիթ Թովմասյանի 2013-ին Գյումրին առաջադրվելու է որպես նախկին ԽՍՀՄ մշակութային մայրաքաղաք, առանց Մինասի որմնանկարների ռեպորտաժը (http://www.asparez.am/news/news2011sep/08.09.2011.hraparak.htm), վերնագրվելով Միջհամայնքային մշակութային ցուցահանդես (http://shirak.gov.am/news/item/2011/09/08/exspo/), գրեթե նույնությամբ տեղադրվել է մարզպետարանի պաշտոնական կայքում: Նյութից հանվել  է երկու պարբերություն, որտեղ նշվում էր, որ մարզերից ժամանած ավելի քան 500 հյուրերին եւ գյումրեցիներին մոտ մեկ ժամ թռուցիկներ են բաժանել Մինաս Ավետիսյանի 4 որմնանկարներ Գյումրի վերադարձնելու նախաձեռնող խմբի անդամներ Հասմիկ Մելքոնյանը, Վահան Թումասյանը եւ Լեւոն Բարսեղյանը: Բնականաբար այս հատվածը մարզպետարանի կայքում չէր կարող լինել:

 

Ակումբի լրագրող Մարինե Պետրոսյանի Բոլոր փոփոխությունները չէ, որ բարեփոխումներ են հոդվածը (http://www.asparez.am/news/news2011aug/25.08.2011.seminar.htm), վերնագրված տնօրենների խորհրդակցություն (http://shirak.gov.am/news/item/2011/08/25/vicedirector/), որոշակի կրճատումներով, բայց հենց հեղինակ արած լուսանկարով տեղադրված է մարզպետարանի կայքում:

 

Այս ամենը արվել է առանց Ասպարեզ ակումբի իմացության եւ համաձայնության, առանց որեւէ հղման: Իսկ առանց այդ ամենի, այս երեւույթը մեկ անուն ունի` գրագողություն: Տեղին է հիշել, որ Ակումբը արդեն մեկուկես տարուց ավելի է դատական խաշքշուկի մեջ է մարզպետարանից պետական բյուջեի միջոցներից նպաստառու անձանց մասին տեղեկություններ ստանալու համար, ու չի կարողանում ստանալ, անգամ ԴԱՀԿ միջոցով, իսկ մարզպետարանը կամ դրա աշխատակիցներից մեկը, կամ մեր վճարած հարկերից աշխատավարձ ստացող մեկ ուրիշը յուրացնում եւ սեփականի պես օգտագործում է ակումբի լրագրողական թիմի չարչարանքը: Հաշվի առնելով, որ մարզպետարանի կայքէջում հրապարակված նյութերը անստորագիր են դրված այնտեղ, հեղինակային իրավունքի խախտման եւ այս աննախադեպ կողոպուտի պատասխանատվությունն ընկնում է ոստիկանության այն գեներալի վրա, ով հիմա մարզպետ է աշխատում Շիրակի մարզպետարանում:    

 

Ինչպես նշեց կայքի խմբագիր Լեւոն Բարսեղյանը.-ես կասկածում եմ, թե մարզպետարանից որեւէ մեկը կհամարձակվի բացատրություն տալ այսօրինակ գողության համար, բայց եթե համարձակվի` կարող է եւ լսենք: Դատական հայցեր չենք ներկայացնելու եւ ոստիկանություն չենք դիմելու ավելի քան հասկանալի պատճառներով:-Նա չբացառեց, որ այլ մարզպետարանների կայքերում էլ կարող են հայտնվել համապատասխան թխվածքներ տեղական մամուլից:     

 

Սոնա Առաքելյան

 

Հ.Գ. Հաշվի առնելով իշխանության բնույթը, Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքէջի մեջբերված էջերը` համապատասխան գրագողություններով, հատուկ պահպանել ենք մեր համակարգիչների մեջ, համենայն դեպս:  


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter