Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Արմատականությունը որպես ուղիղ ճանապարհ

 

13 | 09 | 2011 | 21:20 | մեկնաբանություն

 

Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 9-ի հանրահավաքը տալու էր մեկ հարցի պատասխան. ինչպիսի՞ն են լինելու ՀԱԿ-ի քայլերը առկախված երկխոսության պայմաններում: Եւ ընդհանրապես, Կոնգրեսն ինչպե՞ս է դիմավորելու, անցկացնելու ու ճանապարհելու քաղաքական աշունը, որն ավանդաբար համարվում է ակտիվացման ու իր մեջ հեղափոխության նախադրյալներ պարունակող շրջան:

 

Առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանն իր ծավալուն ելույթում ոչ պակաս ծավալուն անդրադարձ կատարեց 2008 թվականի նախագահական ընտրություններում գրանցված ընտրակեղծիքներին` մեկ անգամ եւս հիշեցնելով իշխանության ոչ լեգիտիմության մասին: Այս թեման վերջին օրերին լայնորեն շրջանառվում է նաեւ վիքիլիքսյան հայտնի փաստաթղթերում, որտեղ մատնանշվող փաստերը ներկայացնում են Ռ.Քոչարյանի, Ս.Սարգսյանի եւ նրանց կամակատարների կողմից իշխանության բռնազավթման գործընթացի ողջ մանրամասները, ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարանի անդամների վրա այդ օրերին եղած ճնշումները:

 

Այս ամենը նշանակում է, որ առաջիկա ներքաղաքական գործընթացներում լեյտմոտիվի դերում կարող է հանդես գալ կեղծված ընտրությունների թեման, ինչն իր հերթին նշանակում է դարձ ի շրջանս յուր, այսինքն` 2008-2009 թթ. իրավիճակ: Սպասվող հանրահավաքային ակտիվացման համապատկերում, ինչի մասին հայտարարել է Կոնգրեսը, դիրքորոշման այս կոշտացումը կոնգրեսական որոշակի շրջանակների եւ արմատական տրամադրված երիտասարդության տրամադրություններն արտահայտող մարտավարություն է:

 

Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսի մյուս ղեկավարները իշխանության հետ երկխոսությունը համարում էին ճիշտ քայլ պետության շահերի տեսակետից, այնուամենայնիվ ընդդիմության ներսում շատերը դեմ էին դրան`գտնելով, որ այս իշխանության հետ անիմաստ է որեւէ հարցի շուրջ երկխոսել: Այդ իշխանությունը հասկանում է միայն կոշտության լեզուն եւ նրան պետք է պատասխանել միայն այդ լեզվով:

 

Չնայած սրան` Լեւոն Տեր-Պետրոսյանն հասկացնել է տվել, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում Կոնգրեսը պատրաստակամ է շարունակել առկախված երկխոսությունը: Սա կարելի է համարել երկխոսության տապալման պատասխանատվությունը իր վրա չվերցնելու փորձ, կամ էլ ընդամենը քաղաքավարական ժեստ, մանավանդ Լ.Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ անկախ ամեն ինչից, իրենք որեւէ ակնկալիք չունեին, թե երկխոսության միջոցով հնարավոր է հասնել արտահերթ ընտրությունների: Չնայած նա բացառել էր հեղափոխական կամ ապստամբության ճանապարհը, սակայն մատնանշել էր պայքարի միակ ուղենիշը` բարձրացնել ժողովրդի ակտիվությունը եւ դրա միջոցով ճնշում գործադրել իշխանությունների վրա: Նիկոլ Փաշինյանն էլ տվել էր առաջիկա պայքարի քաղաքագիտական ձեւակերպումը` սահմանադրական հեղափոխություն:

 

Ըստ ամենայնի, Կոնգրեսի առաջիկա գործողությունները հիմքում ընկած է լինելու արմատականությունը: Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, ամենատարբեր խնդիրների առթիվ դժգոհությունների աճը, հասարակական բողոքի մեծ ալիքը բանակում տիրող իրավիճակից, իշխանությունների անգրագետ գործունեությունը եւ բոլոր ոլորտներում տապալումները իրական հիմքեր  են ստեղծել այդ արմատականությունը շոշափելի դարձնելու համար:

 

Համլետ Կիրակոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 13-ին, ժամը 21:30:00-ին (GMT = 17:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter