Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բայց դե դժվար են հասկանում էլի, դժվար. գողության հետքերը մնում են դեռ

 

13 | 09 | 2011 | 21:25 | մեկնաբանություն

 

Շիրակի մարզպետարանի կայքէջը լռելյայն արձագանքեց գրագողության մասին հայտարարությանը: Սեպտեմբերի 12-ին ժուռնալիստների Ասպարեզ ակումբի կայքէջում տեղադրված Հայտարարություն գրագողության մասին նյութից հետո, որում նշվում էր այն մասին, որ մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված մի քանի նյութեր վերցված են Ասպարեզ ակումբի կայքից, մարզպետարանի կայքէջի համապատասխան նյութերը փոփոխության են ենթարկվել:

 

Հիշեցնենք, որ Հայտարարությունգրագողության մասին հրապարակման մեջ նշված էր, որ աննշան տեխնիկական փոփոխությունների ենթարկվելուց հետո Ասպարեզ ակումբի լրագրողների նյութերը տեղադրվել էին մարզպետարանի նոր պաշտոնական կայքում: Տեղադրված նյութերում առկա էին նաեւ Ասպարեզի լրագրողների արած լուսանկարները:

 

Հաջորդ օրը` սեպտեմբերի 13-ի առավոտյան, մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված հոդվածները արդեն որոշակի փոփոխությունների էին ենթարկվել` փոխվել է շարադրանքը, կատարվել կրճատումներ: Այնուամենայնիվ նյութերի մեջ թողնվել են Ասպարեզի լրագրողների կատարած մի քանի ֆոտոներ:

 

Թերեւս մեր բարձրաձայնելուց հետո մարզպետարանի պաշտոնական կայքում նյութեր տեղադրողները հասկացել են, որ գրագողությունը եւ ուրիշների աշխատանքը յուրացնելը լավ բան չէ, լռելյայն ընդունել են լրագրողական վարքին անհարիր իրենց սխալը եւ ուղղել այն:

 

Կամ ինչ-որ ուրվականներ են ֆռֆռում մարզպետարանի պաշտոնական կայքէջի կողքուբոլորը, նրանք տեսել են, թե ինչպես են աշխատակիցները հավաքում կայքէջի թարմացման մուտքի ծածկագրերը, մտապահել են դրանք, եւ, երբ մարզպետարանի աշխատողները ծանրագույն աշխատանքային օրվանից հետո փակում, գնում են տուն, ուրվականները գործի են անցում. մտնում են Ասպարեզ ակումբի կայքէջը, թխում այնտեղից իրենց պետք եկած հոդվածները, մի քիչ փոփոխում` գովում իշխանավորներին, դուրս թափում իշխանություններին քննադատողների մասին պարբերությունները կամ տողերը, ու այդ ամբողջը դնում են մարզպետարանի կայքէջում: Մի հասարակ նենգ նպատակով. որ Ակումբի լրագրողներն ու մյուս աշխատակիցները մտածեն, թե մարզպետարանի էն տանջված աշխատողներն են ցրել իրենց նյութերը, որ վատ-վատ բաներ մտածեն մարզպետարանի եւ գեներալի մասին:

 

Գեներալը օրվա ընթացքում ծպտուն չհանեց, մի ներողություն չասաց կատարված գողության համար, ասես հեչ ոստիկանական անցյալ չի ունեցել տնաշենը: Գեներալը կարող է վարկածներ ունենալ այդ գողության, հետո ի՞նչ, որ ոստիկան չի աշխատում հիմա, այլ պարզապես մարզպետ, կարող է մի բերան խնդրել ոստիկաններին, որ հետաքննեն դեպքն այս, մեկ էլ տեսար կպարզվի, որ Ակումբի լրագրողները մի-մի հակեր են դառել, այսինքն` կայքահեն, մտել, կոտրել են մարզպետարանի կայքի դարպասներն ու այնտեղ զետեղել ակումբի կայքում եղած իրենց հոդվածները, որ հետո մեղադրեն հալալ քրտինքով աշխատող մարզպետարանցոնց մեկ էլ տեսար :

 

Գեներալից բացի էլ մեկը չգտնվեց մարզպետարանում, որ պաշտոնապես զանգեր` ներողություն խնդրեր կատարվածի համար: Բայց դե գիտեն, Ակումբն իրենց ներողությանը չի մնացել, ներողություն ասել կարողանային, փետրվարին միլիցոնցը չէին թողնի փակել Սայաթ-Նովա փողոցը .

 

Հիմա, ինչքան էլ ուզում է փոփոխեն իրենց գողոնը, երեկվա հրապարակման մեջ արդեն հաղորդել էինք, որ մեր համակարգիչներում պահպանել ենք իրենց կիսագողական կայքի նյութերը կուսական վիճակում. Փոփոխեք դալշե. բալքի գրել սովորեք:    

 

Սոնա Առաքելյան, Լեւոն Բարսեղյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 13-ին, ժամը 21:30:00-ին (GMT = 17:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter