Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մեկ գիշերվա մեջ հազարավոր դոլարներ մսխող բիրդան աղաները մեծ բանաստեղծի կյանքը փրկելու համար գումար չունեն

 

15 | 09 | 2011 | 12:10 | մեկնաբանություն

 

Մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից Հովհաննես Գրիգորյանը ծանր հիվանդությամբ գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում: Նրա կյանքը փրկելու համար հարկավոր է բուժումն իրականացնել արտասահմանում, որն արժե 50 հազար դոլար: Այժմ հանգանակություն է կատարվում այդ գումարն հավաքելու համար: Չնայած Ֆեյսբուքով, հասարակական այլ խողովակներով, անգամ Հայլուրով բարձրաձայնվում է այդ մասին, սակայն մինչ օրս շատ քիչ գումար է հավաքվել:

 

Սա վիրավորական է, վիրավորական է ե՛ւ պետության, ե՛ւ հասարակության, ե՛ւ բանաստեղծի համար: Ի տես ամբողջ աշխարհի հայտարարվում է, որ հասարակական, մշակութային, գրական, ինչու չէ, նաեւ ազգային արժեք ունեցող հայ բանաստեղծի կյանքը արժե շատերի համար իրենից ոչինչ չներկայացնող մի ինչ-որ 50 հազար դոլար, նրա պեոզիայի սիրահարները ու գրական ընկերները խնդրում են օգնել, սակայն գումար տվող չկա ...

 

Նախ այդ հանգանակության հարցը չպետք է ծագեր էլ. պետությունը ինչ-որ կերպ, առանց ավելորդ աղմուկի, շատ արագ պարտավոր էր կազմակերպել այդ գործը: Դժվար է կարծել, որ ինչ-որ մեկը իրեն թույլ կտար որեւէ դժգոհություն արտահայտել, եթե պետական բյուջեից կամ այլ աղբյուրներից գումար հատկացվեր այդ նպատակի համար:  Ամեն մի չնչին նպատակի համար գումար մսխվում է, սակայն երբ իրոք այդ գումարի նպատակային ու ազգօգուտ օգտագործման անհրաժեշտությունը կա, հատկացնող չկա:

 

Ու՞ր են մեր պոռոտախոս եւ հղփացած մեծահարուստներն ու օլիգարխները, ովքեր կարող են մեկ գիշերվա մեջ ռեստորաններում ու սաունաներում 50 հազար դոլարից ավելի գումար ծախսել, ովքեր տաշիրներում ու այլ անճաշակ մրցանակաբաշխություններում տասնյակ հազարավոր դոլարներով շաբաշ են բաժանում, հարյուր հազար դոլար արժեք ունեցող բնակարաններ ու շքեղ ավտոմեքենաներ նվիրում ոչ պակաս հղփացած ու ժողովրդի համար չնչին արժեք ունեցող մեր աստղերին: Ու՞ր են մեր նախկին ու ներկա իշխանավորները, ովքեր տարիներ շարունակ լլկեցին պետությունն ու ժողովրդին, հարստացան ու օլիգարխվեցին պետական ունեցվածքի հաշվին: Այն պետության, որի կառուցման ակունքներում, գաղափարական ու մտածողության տեսակետից, կանգնած էր իր մտածողությամբ հեղափոխական ու առաջադեմ Հովհաննես Գրիգորյանը, ում համեմատ այդ բոլոր մարդիկ կոպեկի արժեք չունեն:

 

Անկասկած է, որ մեր պետական անկախության համար մենք պարտական ենք նաեւ 1960-ական թվականների վերջերին գրական աշխարհ մուտք գործած այն պոետական սերնդին, որը նոր շունչ հաղորդեց սովետական քարացած մտածողությանը, փոխեց աշխարհայացք ու աշխարհընկալում` նախապատրաստելով 80-ական թվականների ազգային վերազարթոնքի շարժումը: Այդ պոետական սերնդի ամենավառ ներկայացուցիչը Հովհաննես Գրիգորյանն է, ու այսօրվա բիրդան աղաները տասնամյակներ հետո կհիշվեն միայն այն պատճառով, որ եղել են նրա ժամանակակիցը ...

 

Եթե անգամ նրանցից մեկը, այնուամենայնիվ, այս ամենից հետո գումար տրամադրի, էլի այս պատմությունն ու քաշքշուկը չի դադարի ամոթալի լինելուց:  

 

Համլետ Կիրակոսյան

 

Հովհաննես Գրիգորյանի լուսանկարը` www.hy.wikipedia.org կայքէջից


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 15-ին, ժամը 12:55:00-ին (GMT = 08:55:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter