Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու շատ դպրոցներ հոգեբաններ չունեն

 

15 | 09 | 2011 | 12:05 | ակնարկ

 

-Պայմանավորված դպրոցի ֆինանսական վիճակով, դպրոցի տնօրենի հայեցողությամբ` հանրակրթական հաստատություններում կարող է գործել կամ չգործել հոգեբանի հաստիքը,-ինձ հետ զրույցում ասում է Շիրակի մարզի կրթության վարչության առաջատար մասնագետ Ջեմմա Ավետիսյանը:

 

Գյումրու թվով 13 դպրոցներում հոգեբանների հաստիքների լինել-չլինելու մասին հարցում կատարելուց հետո պարզ դարձավ, որ նշված դպրոցներից  միայն 5-ում են ներկայումս աշխատում  հոգեբաններ (յուրաքանչյուրում` 1-ական, բացառությամբ ներառական կրթություն իրականացնողների, որտեղ կարող են լինել 2-3 հոգեբաններ):

 

Թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Սայաթ Մինասյանն բարձր է գնահատում հոգեբանի դերը դպրոցում ու ասում, որ շատ ավելի լավ կլիներ, եթե մեզ մոտ եւս աշխատեին: Հիշյալ դպրոցն այս տարվանից դարձել է ավագ, իսկ ֆինանսական հարցեր շատ ունի:

-Չունենք հոգեբաններ, բայց զգում ենք կարիքը,-հաստատում են մյուս դպրոցներում: Հոգեբանի դերն ու նշանակությունը դպրոցում ի սկզբանե մեծ է եղել, հիմա եւս: Նրանք կարող են օգնել թե´ ուսուցիչներին, թե´ աշակերտներին, միաժամանակ մանկավարժն ինքը եւս պիտի լինի հոգեբան:

 

Իսկ ո՞վքեր են այսօր հանրակրթական հաստատության հոգեբանները: Հոգեբան հասկացությունն այստեղ բոլորովին այլ նշանակություն ունի, շատերի բացատրմամբ` մասնագիտությամբ չէ, որ որոշվում է` հոգեբան ե՞ս, թե՞ ոչ, այլ անձի ներաշխարհով, աշխարհայացքով ու մտածելակերպով:

 

Այս հարցում համոզված է Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լարիսա Հակոբյանը:

 

Հանրակրթական հաստատություններում շատ հոգեբանների հետ զրուցել հաջողվեց: Իսկ թիվ 2 ավագ դպրոցի հոգեբան Նվարդ Հարությունյանի հետ չկարողացա կապ հաստատել: Տնօրեն Հովհաննես Պողոսյանի բացատրությամբ` վերջինս դպրոցում չէ ու հոգեբանի վերաբերյալ անձամբ իրեն կարող եմ հարցեր ուղղել:

 

-Ներկայություն ծնողական ժողովներին, բաց, մտերմիկ զրույցներ աշակերտության հետ,-իր գործի մասին պատմում է թիվ 18 միջնակարգ դպրոցի հոգեբան Մարինե Առաքելյանը (հայոց լեզվի ու գրականության մասնագետ) ու ասում, որ իր երեքամյա աշխատանքային գործունեություն ընթացքում չի հանդիպել արտառոց, լուրջ դեպքի:

Նման արտառոց դեպքերի  չեն  հանդիպել նաեւ թիվ 40 հիմնական դպրոցում: Ի տարբերություն մյուս դպրոցների, այստեղ աշխատում է 2 հոգեբան: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի բացատրմամբ` հոգեբաների նշված թվաքանակը պայմանավորված է դպրոցում իրականացվող ներառական կրթությամբ:

 

-Անգամ մի ժամանակ դպրոցներում կար հատուկ դասագիրք հոգեբանության մասին,-հիշում է մոտ 20 տարվա մանկավարժական փորձ ունեցող, մասնագիտությամբ լեզվի ու գրականության մասնագետ Վարդիթեր Սուքիասյանը: Նա որպես հոգեբան ներկայումս աշխատում է թիվ 27 միջնակարգ  դպրոցում:

 

-Ինձ դպրոցականներն անգամ դիմել են անձնական, ընտանեկան հարցերի մասին, նրանք շատ ավելի անմիջական են դառնում, երբ խոսքի ու խորհրդի միջոցով տեսնում են, որ ուզում ես օգնել,-ավելացնում է հոգեբանը:

 

Իսկ մեկ ուրիշ դպրոցում շտապող ծնողը պատմում է, որ իր դեռահաս երեխայի խնդիրներով ցանկացել է դիմել դպրոցի համապատասխան մասնագետին, սակայն այդպիսին չի գտել ու դիմել է մեկ ուրիշին:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 15-ին, ժամը 12:20:00-ին (GMT = 08:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter