Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Արցախի լրատվական դաշտի պերճանքն ու թշվառությունը...

 

15 | 09 | 2011 | 19:45 | վերլուծություն

 

Արցախում այլընտրանքային մամուլ գրեթե չկա: Անկախացումից հետո արցախյան մամուլում նման լուսավոր կետերն են եղել` 1999 թ. լույս տեսնող 10-րդ նահանգը, 2004-2008 թթ. հրատարակվող Դեմո շաբաթերթը եւ 2005-2008 թթ. գործող Karabakh Open էլեկտրոնային թերթը: Այս պարբերականներից առաջինը փակվել է ԼՂՀ նախկին նախագահի ճնշումների պատճառով, իսկ երկրորդը եւ երրորդը, ըստ այդ լրատվամիջոցների խմբագիրների` հետաքրքրության պակասի պատճառով:

 

Ազնվության համար նշենք, որ Դեմո շաբաթերթի փակումից հետո Արցախի լրատվական դաշտում որոշակի վակուում է առաջացել: Այդ վակուումը որոշակի չափով լրացնում են Դեմո-ի ստեղծագործական խմբի ջանքերով ստեղծված Անալիտիկոն վերլուծական ամսագիրն ու 2009  թվականից հրատարակվող Նոր էջ ամսաթերթը: Ասում եմ` որոշակի, որովհետեւ այս պարբերականները տպագրվում են ամիսը մեկ անգամ։

 

Նոր էջի խմբագիր Վարդգես Օվյանին ոչ այնքան հետաքրքրության պակասն է հուզում, որքան շարքային արցախցու հավատի կորուստը, որն այլեւս ոչ մի բանի չի հավատում, առաջին հերթին` իշխանություններին:  Մեծ անջրպետ է առաջացել ժողովրդի եւ իշխանական բուրգի միջեւ։ Իմ նպատակն է, որքան հնարավոր է, վերականգնել մարդու հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Նա ոչ թե պետք է թքի ու հեռանա իր հայրենիքից, այլ սեփական երկրում ապրի ու պայքարի իր իրավունքների համար։ Նոր Էջ-ում պարբերաբար հնչող քննադատական խոսքը նպատակ ունի ոչ միայն ցուցանելու թագավորների մերկությունը, այլեւ ընթերցողի մեջ աստիճանաբար սպանելու ստրուկին, ստրկամտությունը,-ասում է Վարդգես Օվյանը։ Սակայն  ֆինանսական խնդիրերի պատճառով Նոր Էջ-ը ամիսը մեկ անգամ է լույս տեսնում, երբեմն էլ` ուշացումներով:

 

Արցախի լրատվական դաշտի չկայացածության մասին շատ ու շատերն են խոսում: Բայց այդպես էլ սայլը տեղից չի սարժվում: Այստեղ գործում է միակ հեռուստատեսությունը` Արցախի Հանրային հեռուստատեսությունը, որը հիմնականում առաջնորդվում է խորհրդային ժամանակների հին ու բարի ավանդույթներով։

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր  նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր լուծել հեռուստատեսության խնդիրները: Այդ օրերին Արցախի Հանրային հեռուստատեսության տնօրենի տեղակալ Նորեկ Գասպարյանը, չգիտես ինչու, որոշեց բոլորին հայտարարել, որ նախագահն իր դասընկերն է: Դրանից հետո Նորեկ Գասպարյանը ջիպ քշող նախարար դարձավ, իսկ նախարարի պաշտոնը թողնելուց հետո դարձավ Հանրայինի տնօրենը, սակայն ջիպ քշողի կարգավիճակից չհրաժարվեց: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

 

Արցախում, կոռուպցիայի առումով, ամենացավալի երեւույթը միջնորդություններն են: Այստեղ այնքան շատ են սիրում իրենց ԽԾԲ-ներին, որ երբեմն նրանց համար նոր հաստիք են ստեղծում: Եթե բարձրագույն ղեկավարների մեջ ծանոթ ու բարեկամ չունես կամ, այլ կերպ ասած, նրանց յուրայինը չես, ինչպես ասում են, առաջ գնալու շանս չունես: Արցախում երեւի թե չկա այնպիսի բարձրաստիճան պաշտոնյա, որ իրենց կրուգից չլինի:  

 

Անցան տարիներ, սակայն հեռուստատեսության հարցն այդպես էլ չլուծվեց։ Դեռ ավելին` 2011 թ. ապրիլի 11-ին ԼՂ Հանրային ծառայությոնները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը հեռուստածրագրերի հեռարձակման մրցույթում արտոնագիր չի տրամադրել Մաքս Մեդիա եւ S TV մասնավոր հեռուստաընկերություններին, պատճառաբանելով, որ նրանք չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

Եվ զարմանալի չէ, որ Արցախում այլախոհության խիստ դեֆիցիտ կա: Երեւի թե բացառությամբ դաշնակցականների, բոլոր կուսակցությունները լոկ անուններով են իրարից տարբերվում: Արցախում քաղաքական դաշտը հիշեցնում է Բրեժնեւյան լճացման ժամանակները: Այսօր շատ բան է հիշեցնում 70-ականները: Իսկ Արցախի Հանրային հեռուստատեսությունն այդ ժամանակների դրոշակակիրն է:

 

Նոստալգիան Արցախի Հանրայինին ստիպում է հաճախակի անդրադառնալ ու ձոներգեր հնչեցնել ի պատիվ նախկին սովխոզի ու կոլխոզի նախագահների: Ընդհանապես Արցախի հանրայինն ունի իր մշտական հաճախորդները, որոնց հաճախակի հրավիրում է իր մոտ եւ ձանձրալի հարցազրույցներ սարքում նրանց հետ։ Այստեղ, ինչպես Ազատ Արցախ պաշտոնաթերթում, քննադատության չես հանդիպի, իսկ եթե ինչ-որ բան փորձում են մատուցել որպես քննադատություն, ապա խնամքով կոկիկ կտրում են խորդուբորդ տեղերը, որպեսզի հանկարծ չվնասի մեկին։

 

Իսկ այժմ լրագրության դարբնոցի մասին: Արցախի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի վերջին կուրսում ուղիղ մի կիսամյակ, շաբաթական երեք անգամ մի առարկա են անցնում, որը կոչվում է  Արցախի ԶԼՄ-ներ Դեռ հասկանալի է, որ մինչեւ խորհրդային տարիները Շուշիում, ցարական գրաքննության ճնշման ժամանակ, ստեղծվում էին բավականին հետաքրքիր պարբերականներ  (Գործ, Հայոց աշխարհ եւ այլն), բայց երբ ուսանողի գլուխը լցնում են , Աշխատավոր եւ նման այլ պարբերականների մասին թելադրություններով, ապա թվում է, թե այստեղ ժամանակը վաղուց կանգ է առել Հետո էլ տետրում ստիպում են ընգծված տառերով գրել` Արցախի կուսակցական թերթերն ու սկսում թելադրել նախորդի պես անհետաքրքիր ու ոչ մի արժեք չունեցող պատմությունները...

 

Իհարկե, մարդիկ թող իմանան իրենց պատմությունը, բայց երբ ապագա լրագրողն այդ ամենի մասին լսում է շաբաթական երեք անգամ, վերջում էլ քննություն հանձնում, դա հիշեցնում է ավագ տարիքի մարդկանց դպրոցական տարիները, երբ ստիպված սովորում էին Հասարակագիտություն, Խորհրդային իրավունք ու նման առարկաներ: Չմոռանամ ասել, որ այսօր Արցախի բուհերում հիմնականում լրագրություն են դասավանդում մարդիկ, ովքեր կյանքում մի ինֆորմացիա գրած չկան։

  

Հայկ Ղազարյան

Ստեփանակերտ 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 15-ին, ժամը 20:05:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter