Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կումայրի արգելոցի մեջ մտնող շինությունների 50 տոկոսը անմխիթար վիճակում է

 

15 | 09 | 2011 | 12:54 | ակնարկ

 

Կումայրի արգելոցը կազմավորվել է 1980 թվականին կառավարության որոշմամբ, որի նպատակը եղել է Գյումրի քաղաքի տարածքում 19-րդ դարից պահպանված պատմական նշանակություն ունեցող  1800 կառույցների  պահպանումը: Երկրաշարժից հետո այդ շինությունների մեծ մասը դարձել է վթարավտանգ: Դրանց մեծ մասը բնակարանային շինություններ են:

 

2008 թվականին կառավարությունը հանրապետության ութ քաղաքներ ճանաչեց որպես քաղաքաշինության հատուկ կարգավորման ռեժիմի գոտիներ: Դրանց մեջ էր Գյումրին իր պատմական կենտրոնով՝ Կումայրի արգելոցով:

 

Ըստ Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի ղեկավար Լ.Աղեկյանի, քաղաքապետարանի կողմից իրականացվել են աշխատանքներ հասարակական  շինությունների մի մասի փրկության ուղղությամբ`Շիրազի տուն-թանգարան, Իսահակյանի տուն-թանգարան, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան: Քաղաքապետարանի եւ սոցներդրումների հիմնադրամի կողմից վերանորոգվել է Ասլամազյանների տուն-թանգարանը:

 

-Քաղաքապետարանի կողմից Գորկի փողոցի վրա գտնվող բաղնիքը տրվել է մասնավոր անձի, սակայն պահանջը մնում է մեկը, որ  վերականգնման ընթացքում չաղճատվի շենքերի արտաքին տեսքը: Այժմ լայնածավալ աշխատանքներ տարվում են Ալեքսանդրովսկի կամ Աբովյան փողոցում, որտեղ իրականացվում է շինարարություն: Դուք գիտեք, որ մայիսի 4-ից Գյումրիում Կիեւյան նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպվեցին լսումներ, որոնց նպատակն էր փրկել մեր ունեցած պատմական ժառանգությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պատմական ժառանգություն ճանաչված եւ պահպանման ենթակա աշխարհի 100 նշանավոր հուշարձանների մեջ է նաեւ Կումայրի արգելոցը: Սա նշանակում է, որ Գյումրին աշխարհի լավագույն քաղաքների շարքում ճանաչվել է որպես օրինակելի քաղաք, որը կարողացել է պահպանել իր պատմական շինությունները:

 

Արգելոցի շինությունների համար լուրջ խնդիր է գրունտային ջրերի բարձրացումը: Ըստ Լ.Աղեկյանի, գրունտային ջրերի բարձրացման խնդիրը Գյումրու տարբեր թաղամասերում առկա է, եւ այս հարցով քաղաքապետարանը դիմել է կառավարությանը` համապատասխան լուծում գտնելու համար:  

 

Կումայրի արգելոցի մեջ մտնող շինությունների մեծ մասի հիմքերը խարխլված են, քանի որ քաղաքում չկա ստորգետնյա ջրերի ջրահեռացման համակարգ: Ստորգետնյա ջրերի ջրահեռացման համակարգի լինել-չլինելու հարցով դիմեցինք Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին, սակայն վերջինս ասաց, որ խնդրի շուրջ պարզաբանումներ տալն իր լիազորությունների մեջ չի մտնում:

 

Ըստ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանի, այսօր գրունտային ջրերի մակարդակը քաղաքում բավականին բարձր է: Միայն հորատման միջոցով է հնարավոր պարզել դրանց իրական մակարդակը: Այդ նպատակով երկրաշարժից հետո հայաստանյան մասնագետները մոտ 3000 հորատանցք են փորել. այդ տվյալների մի մասն է պահպանվել, ասաց Ս.Նազարեթյանը: Նրա խոսքերով, անցել է 18-20 տարի եւ դրանց հիման վրա այլեւս եզրակացություններ չեն կարող արվել քաղաքում գրունտային ջրերի բարձր կամ ցածր լինելու մասին:

 

Նրա խոսքերով, քաղաքում ստորգետնյա ջրերի ջրահեռացման դրենաժային համակարգ չկա, երկրաշարժի հետեւանքով կոյուղին եւ այլ ստորգետնյա փորվածքներ շարքից դուրս են եկել, ուստի հատկապես կենտրոնական մասերում նկատվում է ստորգետնյա գրունտային ջրերի բարձրացում:

 

Նշենք, որ դեռեւս ցարական ժամանակներից Գյումրիում եղել է  ջրահեռացման համակարգ, որին գյումրեցիները քյահրիզներ են անվանել:

 

Մեզ հետ զրույցում Ս.Նազարեթյանն ասաց, որ ստորգետնյա ամենավերին շերտի ջրերը` գրունտային ջրերը, հիմնականում առաջանում են տեղումներից եւ ներծծվում գետնի մեջ: Գրունտային ջրերի առաջացման պատճառ կարող են դառնալ նաեւ կոյուղագծերի եւ ջրագծերի քայքայումը:

 

Վերջինիս խոսքերով, ջրմուղ-կոյուղու աշխատակիցներն ասում են, որ քաղաք մտնող ջրի մոտ 60-80 տոկոսը հին խողովակներից դուրս գալով` վերածվում է գրունտային ջրերի:

 

Ըստ Ս.Նազարեթյանի, երկրաշարժից հետո մեր ջրահեռացման համակարգը, հետեւաբար` կոյուղագծերը, խիստ վնասվեցին: Գյումրիում գոյություն ունեցող ստորգետնյա ջրահեռացման ուղիները` քյահրիզները, փլուզվեցին եւ ջրահեռացման համակարգի խախտվելու արդյունքում քաղաքի հատկապես կենտրոնական մասերում տեղի ունեցավ գրունտային ջրերի բարձրացում:

 

-Եթե դրանց խորությունը 5 մետրից բարձր է, դա վատ է անդրադառնում սեյսմիկ ցնցումների դեպքում շենքի սեյսմակայունության վրա: Ջրահեռացման համակարգի առկայության կամ հին կոյուղագծերի բացման դեպքում ջրի հոսքը կհանգեցնի ստորգետնյա մակարդակի իջեցման: Գրունտային ջրերի` շենքի հիմնատակին մոտ գտնվելը կառույցի հիմքի քայքայման պատճառ կարող է դառնալ: Որպեսզի խոնավությունը չանցնի շենքի պատերին` բացում են հիմքը եւ դրսից ձյութով հիդրոիզալիացիա են անում: Դա, սակայն, արդյունավետ չէ այն դեպքում, եթե շենքի հիմքն արդեն ներծծված է ջրով, իսկ խոնավությունը երկար ժամանակ պահպանվում է,-ասաց Ս.Նազարեթյանը:

 

Զրուցակցիս խոսքերով, բազալտային հիմք ունեցող շինությունների հիմքերն ավելի կայուն են խոնավության հանդեպ, սակայն միայն դրենաժային համակարգն է ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման ամենաարդյունավետ տարբերակը:

 

-Ինչ մնում է այն հարցին` Կումայրի արգելոցի մեջ մտնող շինությունների պատերին նկատվող մուգ գույնը կապ ունի՞ խոնավության հետ, թե ոչ, ապա յուրաքանչյուր դեպքի համար պետք է տեսնել ու պարզել: Արգելոցի շինությունների վերգետնյա մասերի քայքայումը պայմանավորված չէ գրունտային ջրերի ազդեցությամբ,-ասում է Ս.Նազարեթյանը:      

 

Ճարտարապետ Աշոտ Միրզոյանն էլ ասում է, որ դեռեւս 2002 թվականին ինքը Կումայրի արգելոցի մեջ մտնող շինությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ուսումնասիրել է դրանք, լուսանկարել, փորձել է պարզել` քանի՞ շինություն է վտանգված, քանի՞սն են այդ պահին կործանման եզրին գնտվում:

 

Ա.Միրզոյանի խոսքերով, արգելոցի մեջ մտնող շինությունների մոտ 50 տոկոսը  խարխլված է, այդ շինությունների մեծ մասի` երբեմն 2 մետրի հասնող խոնավության պատճառը, ամենայն հավանականությամբ, գրունտային ջրերի բալանսի խախտման արդյունք է. այսինքն գրունտային ջրերը բարձրացել են: Բացի այդ, իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ բնակիչները, ովքեր անփութորեն են վերաբերվում մշակութային մեծ արժեք ունեցող կառույցներին:

 

Զրուցակցիս խոսքերով, մինչեւ 19-րդ դարի վերջը Ալեքսանդրապոլի շինությունների մեծ մասը, այդ թվում` հիմքերը, տուֆից են կառուցվել, օգտագործվել է նաեւ տուֆի տեսակներից ֆելզիտը, իսկ 20-րդ դարի սկզբին հիմնաքարերի համար օգտագործել են բազալտ, որն ավելի ամուր է:

 

Նրա խոսքերով, այսօր լավ պահպանվել են  Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանը (Ձիթողցոնց տուն), Մերկուրովի թանգարանը եւ այն շինությունները, որոնց հանդեպ հատուկ խնամք է իրականացվում:

 

Նշենք, որ քայքայվում են  արգելոցի մեջ մտնող տների ոչ միայն հիմնաքարերը, այլեւ վերգետնյա մասերը` ստեղծելով վթարային իրավիճակ եւ վերածվելով բնակության համար ոչ պիտանի տարածքի:

Օրինակ, Աբովյան փողոցի առաջին դեղատան կողքին գտնվող շինության պատուհանների ներքեւի փայտյա քանդակներով մասերի որոշ հատվածներ պոկված են, իսկ պատուհանները երկար ժամանակ խնամված չեն: Նման վիճակում են գտնվում նաեւ Գորկի, Գայի փողոցներում գտնվող մի շարք շինություններ:

 

Գյումրիում Կիեւյան նախաձեռնությունների կողմից անցկացված լսումների ժամանակ տեղի էր ունեցել Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում թեմայով եռօրյա քննարկում, որի նպատակը պատմամշակութային ժառանգության պահպանումն է: Այդ ծագրին մասնակցու են նաեւ Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Մոլդովան:

 

Վերը նշված երկրներում իրականացվելու է Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական ժամանակներում նախագիծը: Եթե հինգ երկրներից Եվրախորհրդարանը ընտրի մեր երկիրը, ապա ծրագիրը կիրականացվի եւ դրանից մեծապես կշահի Գյումրին, քանի որ Կումայրի արգելոցի վերականգնման հարցը եւս օրակարգում էր ներառնված:

 

Անահիտ Սիմոնյան

 

 

 

 

 

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 15-ին, ժամը 12:55:00-ին (GMT = 08:55:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter