Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վրացական պետհամարանիշ ունեցող 302 վարորդի` շուրջ 195 միլիոն դրամ վարկ

 

15 | 09 | 2011 | 12:15 | վերլուծություն

 

Շիրակի մարզում 302 վրացական պետհամարանիշով տրանսպորտային միջոցների վարորդներին մեքենաների մաքսազերծման համար պետական բյուջեից, վարկերի տեսքով,  տրամադրվել է շուրջ 195 մլն դրամ, միջին հաշվով` 645.690 դրամ կազմում է մեկ վարկը:

 

Հիշեցնենք, որ վրացական պետհամարանիշով մեքենաների հետ կապված խնդիրը բացվեց 2011 թվականի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած մաքսային օրենսգրքի փոփոխություններով, որոնք էլ առաջացրեցին լուրջ դժգոհություններ այդ մեքենաների տերերի եւ նրանց հարազատների շրջանում: Ըստ այս փոփոխությունների` Վրաստանից Ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով ներմուծված մեքենաները Հայաստանում կարող են մնալ 15 օր, բացի այդ, վարորդներն իրավունք ունեն ընդամենը 2 անգամ իրականացնել տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծում, այսինքն` սահմանափակվեցին վրացական պետհամարանիշով մեքենաների շահագործման հնարավորությունները, ինչը բողոքի ալիք բարձրացրեց վարորդների շրջանում: Վարորդների բացասական վերաբերմունքը նաեւ պայմանավորված էր նրանով, որ Վրաստանում մեքենաների մաքսազերծման, գրանցման, պետհամարանիշի ստացման համար վճարն անհամեմատ ավելի էժան է, քան մեզ մոտ:

 

Օրենսդրական այս փոփոխությունների հետ կապված բողոքի ալիքը հատկապես լայն ծավալում ստացավ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում` պայմանավորված նրանով, որ այս մարզերում վրացական պետհամարանիշով մեքենաները զգալի թիվ են կազմում:

 

Շիրակի մարզի վարորդները կազմակերպեցին բողոքի ակցիաներ, երթեր, որոնք հանդիպեցին ոստիկանների ոչ բարյացակամ վերաբերմունքին եւ նրանց կողմից առաջացրած զանազան խոչընդոտների, իրենց իրավունքների կոպիտ եւ լկտի սահմանափակումների: Վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդները  անգամ դիմում-բողոքով դիմեցին ՀՀ կառավարությանը:

 

Լարված իրավիճակը որոշակիորեն թուլացավ միայն այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին կառավարությունն որոշում ընդունեց Ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցների շահագործման առնչվող խնդիրները լուծելու նպատակով պետական բյուջեից արտոնյալ` անտոկոս, 6-ամսյա ժամկետով նպատակային վարկեր տրամադրել վարորդներին` մեքենաները մաքսազերծելու համար, վարկի դիմաց, իհարկե, գրավ վերցնելով հենց ավտոմեքենաները:

 

Եւ այսպես` մարտի 1-ից սկսվեց մեքենաների հաշվառման գործընթացը, իսկ մարտի 3-ից մինչեւ մարտի 25-ը վարորդներին վարկեր տրամադրվեցին: Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Տիգրան Ղարիբյանը, մարզի վրացական պետհամարանիշով մեքենաների մաքսազերծման համար տրամադրվել է շուրջ 195 միլիոն դրամ վարկային գումար: Վարկ ստացած 302 վարորդներից 124-ը արդեն հետ են վճարել ստացած գումարը եւ բանկային կտրոններ ներկայացրել մարզպետարան: Սակայն այս թիվը ճշգրիտ չէ: Այս պահին հնարավոր չէ ասել նաեւ, թե ընդհանուր առմամբ ինչքան գումար է վերադարձվել:

 

-Վարորդները վճարումները կատարում են բանկերում, նրանցից ոմանք դեռ կտրոնները չեն ներկայացրել, որովհետեւ շատերի համար վարկի վերադարձման ժամկետը դեռ չի լրացել-ասաց Տ.Ղարիբյանը,-այդ պատճառով այդ թիվն ավելին է, քան գրանցված է ներկա դրությամբ:

 

Վարկի մարման վերջնաժամկետը վարորդների համար տարբեր է, պայմանավորված այն բանով, որ վարկի վերադարձման ժամկետը լրանում է վարկի տրամադրման օրվանից ուղիղ 6 ամիս հետո, այսինքն`սեպտեմբերի 3-ից 25-ը:

 

Չնայած Շիրակի մարզում 302 վարորդ է վարկ վերցրել, սակայն նման մեքենաներ ունեցողների թիվը ավելի մեծ է: Ուղղակի վարորդներից շատերը գտնում էին, որ մաքսազերծման գումարը մեծ է եւ տրամադրված վարկը գրեթե ոչինչ չի փոխում` ինչ տարբերություն, թե երբ են մուծելու, միեւնույն է` իրենց գրպանից է դուրս գալու: Վերջին հաշվով, այս վարկերը միայն որոշակի ժամանակ տվեցին համապատասխան գումարը հայթայթելու եւ բորբոքված կրքերը հանդարտեցնելու համար: Մեկ ամբողջ շարք մեքենատերեր էլ նախընտեցին հեռու մնալ վարկային կախումներից, եւ մեքենաները տարան Վրաստան, ով` վաճառեց շատ էժան, որովհետեւ գնորդները գիտեին, որ այդ մեքնաներով տերերն այլեւս Հայաստան վերադառնալ չէին կարող, ով թողեց մեքենան իր ազգականի մոտ, ով էլ որոշեց, որ ավելի լավ է Վրաստանի քաղաքացիություն ստանալ, որովհետեւ Վրաստանի քաղաքացիները, ի տարբերություն ՀՀ քաղաքացիների վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներով Հայաստանում կարող են երթեւեկել ոչ թե 15 այլ 180 օր:

 

Վարկերի փակման թեմային կանդրադառնանք նաեւ մարտի 25-ից հետո:

 

Ալիսա Հակոբյան

 

 

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 15-ին, ժամը 12:20:00-ին (GMT = 08:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter