Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՕԵԿ-ն ունի երեք ճանապարհ ու մեկ կիսաճանապարհ

 

15 | 09 | 2011 | 19:55 | մեկնաբանություն

 

Եթե Կոնգրեսին չհաջողվի արտահերթ ընտրություններ պարտադրել իշխանություններին, եւ քաղաքական դաշտը բնականոն հունով գնա հերթական խորհրդարանական ընտրությունների, կուսակցությունները մեկ-երկու ամսվա ընթացքում պետք է հստակեցնեն իրենց մասնակցության ձեւաչափն ու կուսակցական ցուցակները: Սա լուրջ խնդիր է բոլոր քաղաքական ուժերի համար էլ. լուրջ խնդիր է եւ քաղաքական, եւ առեւտրային (խոսքը մեզանում լայն տարածում ունեցող քաղաքական առեւտրի մասին է), եւ հետագայում արեւի տակ իրենց տեղն ունենալու տեսանկյունով:

 

Իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող կուսակցությունները առայժմ չեն շտապում հստակեցնել իրենց մասնակցության ձեւաչափը` առանձի՞ն են մասնակցելու, թե՞ մեկ ընդհանուր դաշինքով: Մտածելու խնդիր է` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եռյակից ում ո՞ր տարբերակն է առավել ձեռնտու եւ, ի վերջո, ի՞նչ որոշում կկայացնի նրանց գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, որովհետեւ հենց վերջինս է կայացնում իշխանությանն ու կոալիցիային վերաբերող բոլոր որոշումները:

 

Չնայած օեկականների այն ճոռոմաբանությանը, թե իրենք` որպես կենսագրություն ու սկզբունքներ ունեցող ուժ, միշտ էլ առանձին են մասնակցել ընտրություններին եւ ստացել ժողովրդի վստահության քվեն, հասկանալի է, որ հատկապես դժվարին վիճակում է հայտնվել հենց այս կուսակցությունը: 2008-ին ժողովրդին քցելու գործողությունից հետո այս կուսակցության վարկանիշը հասել է նվազագույնի: Շատերն ՕԵԿ-ին այժմ առանձին ու ինքնուրույն կուսակցություն չեն էլ ընկալում` նրան իրավացիորեն համարելով ՀՀԿ-ի կցորդը:

 

Հարյուր տոկոս ճշգրտությամբ կարելի է ասել, որ ԱԽՔ-ի կուսակցությունն այսօր եւ առաջիկայում էլ որեւէ հնարավորություն չունի հաղթահարել խորհրդարան մտնելու 5 տոկոսանոց արգելքը, եթե միայն իշխանությունը կեղծիքների միջոցով առաջ չհրի ժողովրդի վստահությունն ի սպառ մսխած ՕԵԿ-ին: Սպառված կուսակցության միակ հույսը մեծ եղբայր Հանրապետականն է ու վերջինիս բարեհաճությունը: Այս առումով ՕԵԿ-ն ունի երեք տարբերակ.

 

1. Ընտրությունների գնալ դաշինքով, ինչը, սակայն իրենից կախված չէ: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է կայացնեն այդ որոշումը: Սա ՕԵԿ-ին ամենաձեռնտու տարբերակն է, քանի որ միայն այս կերպ ԱԽՔ-ի կուսակցությունը հնարավորություն կունենա մի քանի պատգամավորով մուտք գործել խորհրդարան:

 

2. Ընտրությունների գնալ առանձին: Սա ՕԵԿ-ի համար ամենավատ տարբերակն է, քանի որ այս դեպքում փափուկ աթոռների ու պաշտոնների սովոր օեկականները պետք է մոռանան խորհրդարանի ճանապարհը:

 

3. Ընտրությունների գնալ ՀՀԿ-ի ցուցակով: Սա թեեւ կնշանակի կուսակցության փաստացի լուծարում, սակայն միակ ճանապարհն է մի քանի օեկականների, հիմնականում կուսակցության վերնախավից, տեղ ունենալ խորհրդարանում ու ինչ-որ կերպ զգացնել տալ իրենց ներկայությունը քաղաքական դաշտում:

 

Կա նաեւ չորրորդ տարբերակը, որը հասարակական օգտակարության առումով ամենաճիշտն է. ընդհանրապես չմասնակցել ընտրություններին ու որեւէ քաղաքական գործընթացի, այլ զբաղվել որեւէ հանրօգուտ աշխատանքով: Միգուցե այս դեպքու՞մ ժողովուրդը մոռանա ՕԵԿ-ի արածն ու չարածը ...

 

Համլետ Կիրակոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 15-ին, ժամը 20:05:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter