Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մինչեւ ե՞րբ պիտի լռենք. նորից բանակի մասին

 

15 | 09 | 2011 | 12:15 | ակնարկ

 

Պետությունը հզոր է իր բանակով, Հզոր բանակը պետության հիմքն է. այս եւ նմանատպ կաղապարային արտահայտությունները շատերը շահարկում են` կոծկելու ու թաքցնելու բանակում տիրող կեղտն ու աղտեղությունը; Արտաքուստ ամեն ինչ լավ ու հրաշալի թվացող հայկական զորամասերում կատարվում են անհասկանալի ու տարօրինակ, ոչ մի կերպ չբացատրվող ու չմեկնվող երեւույթներ: Վկան են օրեցօր ավելացող սպանություններն ու զորակոչվելուց հետո զանազան հոգեկան խեղումներ ստացած երիտասարդների թվի աճը: Նաեւ զանազան վեճերի ու ռազբորկաների համար ստիպված նախասահմանաված 2 տարին անորոշ ժամանակով երկարելն ու ամեն տեսակ չաստ նայողների չգրված, բայց հաստատուն ու անհասկանալի օրենքներով առաջնորդվելը:

 

Միայն պաշտոնական տվյալներով` 2008-2011թթ ընթացքում 187 ժամկետային զինծառայող է ապանվել, որից միայն 25-ը` թշնամու գնդակից, իսկ 1994-ից ցայսօր հայոց բանակում հայրենիքի մոտ 1500 պաշտպան է զոհվելայն դեպքում, երբ Արցախյան հերոսամարտը 6000 մարդու կյանք է խլել

 

Բանակում կատարված վերջին դեպքերը իրարանցում են առաջացրել, թե հասարակության շրջանում, թե սոցիալական ցանցերում: Հասարակությանը ցնցեց օգոստոսի 26-ին Եղնիկներ զորամասում դաժանաբար սպանված Աղասի Աբրահամայանի մահը, որ, ըստ զորամասի տրամադրած տեղեկությունների, մահացել էր թունավորումից, այնինչ հարազատները դիահերձելիս բռնության բազմաթիվ հետքեր էին գտել տղայի ոտքերին, ձեռքերին ու կրծքավանդակի շրջանում: Նաեւ սեպտեմբերի 7-ին Ասկերանի մարտական հենակետում հերթապահության ժամանակ զոհված Հայկ Մկրտչյանի եւ ավելի քան մեկ ամիս Երեւանի Նորքի հոգեբուժարանում հոգեկան խանգարումով տառապող 20-ամյա Հովհաննես Վարդանյանի հետ կատարված դեպքերը:

 

Օսմանյան թուրքերի կողմից 1,5 մլն հայերր սպանությունը աղաղակում ու դատապարտում են բոլորը: Ամբողջ աշխարհը, այդ թվում մեր կառավարությունն էր դատապարտում Հրանտ Դինքի սպանությունը, մինչդեռ սեփական երկրի ներսում կատարվող ոճիրներն անտեսվում ու քողարկվում են հենց այդ նույն պետության կողմիցՈւրիշի աչքի փուշը տեսնում են, սեփական գերանը` ոչ տարբերակը այս դեպքում շատ ձեռնտու է

 

Բանակում կատարվող նման սահմռկեցուցիչ դեպքերը հին պատմություն ունեն: Այսօր գյումրեցիներից շատերն են հիշում տարիներ առաջ`1999 հոկտեմբերի 11-ին, համաքաղաքացի ժամկետային զինծառայող Կարեն Մալխասյանի սպանության դեպքը Մատաղիսում: Բատաբժշկական փորձաքննությունն այն որակել էր որպես անզգուշությամբ կատարված սպանություն: Ու մինչ սպանվածի հայրը` Հենրիկ Մալխասյանը, 4 երկարուձիգ տարիների դատավարության ընթացքում փորձում էր բացահայտել որդու սպանութան իրական հանգամանքները, եվրոպական դատարանը մերժել էր գործի քննությունը` պատճառաբանելով, որ այն չի համապատասխանում եվրոպական դատարանի չափանիշներին:

 

Հենրիկ Մալխասյանն համոզված է` ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական դատարանում երկրի նախագահի կողմից նշանակված ներկայացուցիչները նույն այդ նախագահի հրամանով վերահսկում են, որ ոչ մի զինվորի սպանության գործ չմտնի եվրոդատարան. դա իրենց շահերից չի բխում:

 

Նա ասում է, որ երբ մեր զավակները թշնամու գնդակից են զոհվում, ինչ-որ տեղ հասկանալի է, իսկ երբ յուրայինների ձեռքով են սպանվում, ոչ մի կերպ չես կարող ընկալել:

 

-Ոչ միայն վերջին դեպքերի կապակցութամբ, այլեւ սպանված բոլոր զինվորների ծնողների կոչ եմ անում համախմբվել, միավորվել եւ հակահարված տալ էդ անասուն զինվորներին ու սպաներին, որոնց կողմից կատարվել ու կատարվում են մեր հայ զինվորների սպանությունները,-արցունքներն աչքերում ասում է զրուցակիցս:-Բայց որդեկորույս ծնողները չեն պարտադրում, չեն պահանջում չեն դատապարտում այն զինվորներին ու սպաներին, որոնք սպանության իրական մեղավորներն են:

 

Սպանության դեպքերի բացահայտման մեխանիզմն էլ սեփական փորձից շատ հստակ է պատկերացնում.

 

-Կձերբակալեն մի քանի սպաների, հետո նրանց կատարած հրեշավոր գործողությունների մեղքը կբարդեն ամեն ինչից անտեղյակ զինվորների վրա եւ իրենք կազատվեն: Եթե դատապարտվեն էլ, ապա 2-3 տարի ժամկետով, բայց 4-5 ամիս հետո ազատության մեջ կլինեն:

 

Սպանությունների դեպքերի բացահայտման օբյեկտիվությանը թերահավատությամբ է վերաբերվում նաեւ Վանաձորի Հելսինկյան ասամբլեայի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա` հանցագործության իրական մեղավորները չեն պատժվում: Նա չի հիշում մի դեպք, երբ կատարվածի համար պատասխանատվություն կրեն բարձրաստիճան սպայական կազմի ներկայցուցիչները: Ըստ նրա` ամեն ինչ ավարտվել է նկատողությամբ, զգուշացմամբ, լավագույն դեպքում` պաշտոնազրկմամբ:

 

-Այսօր մեր երկրում չի աշխատում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, վերահսկողությունը զինված ուժերի հրամանատարության կողմից թույլ է ու խախտված է զինվորի կյանքի իրավունքը,- մեզ հետ զրույցում նշում է նա:

 

Ըստ իրավապաշտպանի, այսօր ոչ իրավական մեխանիզմներն ավելի ազդեցիկ են, իրավական մեխանիզմներն էլ չեն գործում: Ա.Սաքունցն համոզված է` սպանությունների դեմ կարելի է պայքարել միայն այն ժամանակ, երբ  կգործի իրավունքների գերիշխանության սկզբունքը, երբ զինվորը չի դիտվի որպես մարդաքանակ լրացնելու միջոց ու արմատախիլ կարվեն կոռուպցիայի բոլոր դրսեւորումները:

 

-Զինված ուժերը սկսվում է զորակոչից: Փոխանակ ապահովեն պոտենցիալ մարտունակ զինվորներ, հիվանդներին են բանակ տանում: Ուսումնասիրությունը ցույց է տվել` պաշտոնատար անձանց զավակները գրեթե չեն ծառայում, ծառայության մեջ եղածների պաշտոնական ցուցակն էլ չեն տրամադրում,-ավելացնում է նա:

 

Ինչու՞ է հասարակությունն այսօր աչք փակում այս անօրինականությունների վրա, ինչու՞ դեպքի ազդեցությունից տարված` իրենք իրենց զայրանում, միմյանց մեջ քննարկում ու  քննադատում են իշխանության թերությունները ու դրանով բավարարվում: Իսկ գուցե ավելի նախաձեռնող ու հետեւողական պիտի լինեն հենց այն երիտասարդները, որոնց կյանքն է բանակ գնալով նժարին դրվում:

 

Մինչեւ ե՞րբ հանցագործության իրական մեղավորները պիտի խուսափեն պատժից, մինչեւ ե՞րբ իշխանությունը, ի դեմս զինվորականների ու բարձրաստիճան պաշտոնյաների, պիտի ծիծաղեն` թե տեսեք-տեսեք, այս անգամ էլ լավ պրծանք: Իսկ ո՞վ է պատասխան տալու խեղված ճակատագրերի ու կորսված կյանքերի համար: Մինչեւ ե՞րբ պիտի լռենք.

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 15-ին, ժամը 12:20:00-ին (GMT = 08:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter