Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Փրկենք Թռչկանի ջրվեժը

 

15 | 09 | 2011 | 20:00 | ռեպորտաժ

 

Այսօր` սեպտեմբերի 15-ին, ֆեյսբուքյան Պահպանենք Թռչկանի ջրվեժը խմբի որոշ անդամներ, ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ այցելեցին Թռչկանի ջրվեժ` տեսնելու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվում այնտեղ կառուցվող ՀԷԿ-ում: Մեր այցելության ժամանակ ջրվեժում ոչ ոք չկար եւ շինաշխատանքներ չէին ընթանում:

 

Ըստ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի, կառավարությունը ծրագիր է մշակել փոքր համայնքների զարգացման համար ՀԷԿ-եր կառուցելու ուղղությամբ: Սակայն, եթե այստեղ կառուցվող ՀԷԿ-ը չհամապատասխանի բնապահպանական նորմերին եւ չափանիշներին, Թռչկանի ջրվեժը կարող է վերանալ: ՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ է մասնագետների կողմից տեղանքի հետազոտության իրականացում, որ պարզվի, թե ինչ չափանիշներով են իրականացվելու շինաշխատանքները, ինչ  չափի ու ձեւի տուրբիններ պետք է տեղադրվեն տարածքում, որպեսզի ՀԷԿ-ի աշխատանքից չտուժի ջրվեը:

 

Առայժմ տարածքում միայն ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել:  Նշենք, որ անցած շաբաթ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ որոշվել է 10 օրով կասեցնել հիդրոէլեկտրակայանի շիանարարության աշխատանքները` ՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող Ռոբշին կազմակերպությանը հնարավորություն տալու պարզել, թե ինչպես պետք է իրականացվեն  շինաշխատանքները եւ ինչ ծավալներով:

 

-ՀԷԿ-ի շահագործման արդյունքում չի պահպանվի ջրվեժի նախկին տեսքը եւ վնաս կհասցվի բնությանը: Հարց է,  գեներատոր մտած ձուկը կենդանի կմնա, թե չէ,-ասում է Սրբազան Հող ՀԿ ներկայացուցիչ Սուսաննա Էլբակյանը:

 

-Մենք  հարուստ ջրային ռեսուրսներ ու գեղեցիկ տեսարաններ այնքան էլ չունենք: Պետք է մտածել բնության եւ ոչ թե մի անձի մասին, որ նա մի ՀԷԿ կառուցելու միջոցով գերշահույթներ ստանա: Ջրվեժը կարող է արժանանալ Շաքեի ջրվեժի բախտին, երբ գումար ենք վճարում, որ այն բացեն տեսնելու համար: Էլ ինչ ունի Շիրակի մարզը. մի հատ Ախուրյան գետ եւ այս ջրվեժը: Մեր ունեցածը սա է, եւ մենք պետք է կարողանանք տուրիզմը զարգացնելու միջոցով այստեղից գումար աշխատել,-ասում է Աջակից բարեգործական ՀԿ-ի նախագահ Հեղինե Մկրտչյանը:

 

-Ըստ էության դեռ պարզ չէ, թե որտեղ է կառուցվելու ՀԷԿ-ը: Ջրվեժի բարձրությունը 28,7 մետր է,-տեղեկացրեց Ա.Պետրոսյանը:

 

Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է Պահպանենք Թռչկանի ջրվեժը խումբը, որի մեջ ընդգրկված է 3800 անդամ: Նրանցից առավել ակտիվներն իրենց ամենօրյա դժգոհությունն են ներկայացնում հիմնախնդրի վերաբերյալ: Իրենց անհանգստությունն են արտահայտել նաեւ բնապահպաններն ու ՀԿ-ները: Ըստ Գյումրիում գործող 21 ՀԿ-ների հայտարարության, Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիչխան գետի Թռչկան վտակի վրա գտնվող Թռչկանի ջրվեժի մոտ Ռոբշին ՍՊԸ-ի կողմից նախատեսված է իրականացնել շինարարական աշխատանքներ` ՀԷԿ-ի կատուցման նպատակով, ինչն անթույլատրելի է, քանի որ ըստ Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1. կետի` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը.http://www.shirakcentre.org/hy/lurer/1137-shirak-centre-ngo: Այս հարցի կապակցությամբ ՀԿ-ները դիմել են ՀՀ վարչապետին, Շիրակի ու Լոռու մարզպետներին, բնապահպանության նախարարությանը:

 

Ջրվեժը գտնվում է Շիրակի եւ Լոռու մարզերի Սահմանագծին եւ պաշտոնապես համարվում է Լոռու մարզում, Շիրակամուտ (Նալբանդ) գյուղից հյուսիս-արեւմուտք մոտ 8-9 կմ հեռավորությամբ եւ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղից 2 կմ արեւելք: Սակայն ճանապարհային մատույցն ավելի հարմար է Շիրակի մարզի կողմից:        

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 15-ին, ժամը 20:05:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter