Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մանրանկարչության ու գեղանկարչության սինթեզի վարպետը

 

15 | 09 | 2011 | 19:50 | դիմանկար

 

-Ամեն մի նյութականում պիտի փնտրել հոգեւորը, կարեւորն ու մաքուրը,   թռչունների երամը նյութական է, նյութական է նաեւ տիեզերքը, բայց նույնքան սինվոլիկ են ու հոգեւոր:  Ու այդպես էլ ստեղծվում են  մանրանկարչության իսկակական թեմաները,-բացատրում է գյումրեցի գեղանկարիչ Վարդեւառ Շամամյանը:

 

Նա ծնվել է Երեւանում` գյումրեցի քանդակագործի ընտանիքում: Հայրը` Մկրտիչ Շամամյանը, իր մոնումենտալ գործերով ճանաչված է եղել Հյուսիսային Կովկասում, ժամանակին եղել է նաեւ Միջին Ասիայի քանդակագործների միության նախագահ:

 

Մերկուրովի անվան նկարչական դպրոց, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, ապա` Երեւանի գեղարվեստաթատերական ակադեմիա ... եւ ուսման տարիներին նրա բոլոր գեղանկարներում բնությունն է, Շիրակ աշխարհը, ծաղիկները, բնաշխարհի ու իրական կյանքի պատկերները` 90-ականների ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը, մթնոլորտը, մարդկային զգացմունքներն ու ապրումները:

 

Նրա վրձնի թեթեւ քայլը, նուրբ երանգների ու գույների ընտրությունը հիացրել է ողջ Եվրոպան: Եվրոպացիները հետաքրքրվել են տիպիկ հայկական մանրանկարչության արվեստով: 2004-ին Իտալիայում արվեստագետը ցուցահանդես-վաճառքին ներկայացել է 80 աշխատանքով: Այդ աշխատանքներն ամբողջությամբ  գնել է Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչ Հայ Մաշտոցը (նրան այդպես են կոչել):

-Մանրանկարչությունն արվեստ է հոգեւորի, իսկ հոգեւորն հասկանալն ու ըմբռնելը բարդ է ու դժվար, հետեւաբար բարդ է մանրանկարչությունը որպես արվեստ,-ասում է Վարդեվառ Շամամյանը ու պատմում, թե ինչպես է սկսվել նրա մոտ առանձնակի սեր մանրանկարչության հանդեպ:

 

1993-1994 թվերին, երբ Գարեգին երկրորդ կաթողիկոսն Արարատյան Թեմում ստեղծում է մանրանկարչության դպրոց, Վ.Շամամյանն այնտեղ դասավանդում է կերպարվեստ: Կաթողիկոսի այն խոսքը, որ հարկ է մանրանկարչությունը ներկայացնել որպես հայկական ինքնատիպ արվեստ, մեծ ոգեւորություն է առաջացրել ու աստիճանաբար նրա մոտ ծնվել է  հետաքրքրասիրություն այդ արվեստի նկատմամբ:

 

Իսկ առաջին գործում պատկերված են եղել խաչը, խաչի ճանապարհը, Առաքյալները

 

Վարդեւառ Շամամյանի համար մեծ դեր է ունեցել Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) արվեստը, ով մանրանկարչությանն հատուկ տարրեր ու թեմաներ է տեղափոխել  աբստրակտ արվեստի ոլորտ: Նույն սկզբունքով հիմա  նա է աշխատում` գեղանկարչությունն իր խորհրդավորությամբ  տեղափոխել մանրանկարչություն ու ստեղծել ուրույն ոճ:

 

Արվեստի երկու տարբեր ու նման ճյուղերը միաձուլվել են եւ նորովի ներկայացվել  նրա գործերում:

 

Մանրանկարչությունը որպես ժամանակակից արվեստ օգտագործող-այսպես է բնութագրում նա իրեն ու հավելում, որ ճիշտ չէր լինի իրեն միակն համարել այդ բնագավառում: Շատերն իր մոտ սովորում են ու կարող են իրեն փոխարինել:

 

Ներկայումս մանրանկարիչն աշխատում է Ազատան գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս ու Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու որմնանկարների վրա:

 

-Առաջին գործի վրա աշխատում եմ 2009-ից, իսկ երկրորդն այս տարվանից եմ սկսել,-ասում է նա:

 

Իսկ հոգեհարազատ ու կանչող վանքը միշտ միակն է` Մարմաշենից հյուսիս-արեւմուտք  գտնվող Մարմաշենի վանքը

 

-Այն կանչում է միշտ ու նրանում միշտ մի նոր բան եմ գտնում,-խոստովանում է մանրանկարիչը:

 

Այսօր Վ.Շամամյանն ունի մոտ չորս տասնյակ սան, նրանց նկարներում եկեղեցու գմբեթն է, հայկական սափորը, կարասը, խաչը, հայկական ավանդական հարսանիքի արարողությունը եկեղեցու մոտ, նաեւ մատիտով արված դիմանկարներ, գույների նուրբ համադրությամբ բնապատկերներ:

 

-Ինչո՞ւ ես այդպես սրում, քեզ ինչպե՞ս է սովորեցրել ընկեր Վարդեւառը,-զայրանում է սաներից մեկն ու ընկերոջ ձեռքից վերցնում մատիտը` ասելով.

 

-Այ, այսպես, մոռացե՞լ ես, տե՛ս, ինչ լավ է սրել նա իմ մատիտները

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 15-ին, ժամը 20:05:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter