Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Էլիտար 8 վագոն ցորենը գտնվում է Գյումրիում

 

16 | 09 | 2011 | 21:40 | ռեպորտաժ

 

Ինչպիսի՞ն էր տարին ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության ծրագրից օգտվողների համար: Սեպտեմբերի 16-ին Գյումրու թիվ 20 դպրոցում գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն անդրադառնալով այս ծրագրին, ասաց, որ տարին բարենպաստ էր գյուղատնտեսության համար:

 

Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանի, այս ծրագրից օգտվելու համար կարեւորվում է  հողատարածքների մեծ չափերը` մինչեւ 3 հա եւ ավելի, նաեւ դրանց ոռոգելի լինելը ու երկարաժամկետ վարձակալության մասին վկայականը: Կարեւորվում է նաեւ ագրոտեխնիկական պարտադիր համալիր միջոցառումների, քիմիական եւ սորտային քաղհանի իրականացումը, սերմերի որակը հավաստող փաստաթղթի առկայությունը:

 

Գյուղացուն տրամադրվող աշնանացան ցորենի 1 կգ արժեքը` ներառյալ տեղափոխման եւ այլ ծախսերը, 350 դրամ է կազմում:

 

Սերմնարտադրության եւ սերմնաբուծության 2010-2012 թվականների ծրագիրը, ըստ Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանի, մտնում է երկրորդ փուլ եւ ունի իր շարունակությունը:

 

Ս.Գալստյանի խոսքերով, գյուղացիական տնտեսություններին 24 տոկոսով վարկերի տրամադրումը ծանր կացության առջեւ էր կանգնեցրել գյուղացիներին, ուստի հանրապետության նախագահի հետ հարցի քննարկումից հետո սկսվեց 10 տոկոսով վարկերի տրամադրումը հանրապետության 250 համայնքներին:

 

-Հանրապետությունում արդեն երկրորդ տարին է, ինչ փորձ է արվում ավելացված արժեքի հարկից ազատել թունաքիմիկատների, սերմերի ներկրողներին: Հանրապետության նախագահի կողմից արդեն որոշում է ընդունվել նաեւ ավելացված արժեքի հարկից ազատել գյուղատնտեսության մեխանիզմներ ու տեխնոլոգիական սարքեր ներկրողներին,-նշեց Ս.Գալստյանը:

 

Խոսելով ցորենի սերմանբուծության եւ սերմնարտադրության ծրագրի մասին, գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ հաշվի առնելով 2010 թվականին հացահատիկային ցանքատարածությունների կրճատումը 129.000 հեկտարից մինչեւ 77.000 հա-ի, կառավարությունը ընդունեց 2010-2014 թվականների ցորենի սերմնարտադրության եւ սերմնաբուծության ծրագիրը, որով արտերկրից չորս տարիների ընթացքում պետք է ներկրվի շուրջ 3.000 տոննա բարձր որակի էլիտար սերմացու` սերմնաբուծներին ու սերմնարտադրողներին բաժանվելու համար:

 

-Ծրագիրը սոցիալական չէ եւ մանր գյուղացիական տնտեսությունները չեն կարող օգտվել դրանից: Էլիտար սերմացուն պետք է բաժանվի խոշոր հողատարածքներ ունեցող գյուղացիական տնտեսություններին,-ասաց Ս.Գալստյանը:

 

115 շահառու է ընդգրկվել ծրագում: Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, Լոռու եւ Շիրակի մարզերի համար առաջարկվում է  7 հա հողատարածք ունեցող տնտեսություններին էլիտար սերմացու բաժանել, իսկ Սյունիք եւ Գեղարքունիք մարզերի համար` 35 եւ ավելի հեկտարը:

 

7 տեսակ բարձրորակ սերմերի ներմուծումը, ըստ Ս.Գալստյանի, իրականացվում է Ստավրոպոլի երկրամասից: 18 վագոն ցորեն այս պահին արդեն ներկրվել է Ռուսաստանից եւ այժմ գտնվում է Գյումրիում:

 

2010 թվականին 119.000 տոննա գարու բերք է արտադրվել հանրապետությունում, 2011-ին 7.000 հա-ով ավելացել են գարու ցանքատարածությունները` ինչի արդյունքում ըստ Ս.Գալստյանի, գարու բերքն այս տարի 166.000 հազար տոննա է կազմում:

 

Հանրապետությունում, ըստ գյուղատնտեսության փոխնախարարի, այս տարի սպասվում է կարտոֆիլի բերքի աճ, իսկ Արարատյան դաշտավայրում արդեն բերքահավաքն ավարտվել է: 2011 թվականին կարտոֆիլի բերքը 28.724 տոննա է կազմում: 2010 թվականին կարտոֆիլի գերարտադրության պայմաններում գյուղացիները վնաս կրեցին, քանի որ բերքի իրացման խնդիրներ առաջացան, իսկ մի մասն էլ փչացավ` վերածվելով անասնակերի:

 

Ֆերմերների հետ հանդիպման ժամանակ, սակայն, պարզվեց,  որ ցորենի նոր խմբաքանակ ստանալու համար ներկայացած ոչ բոլոր ֆերմերները կարող են օգտվել ծրագրից: Ըստ փոխնախարարի, հացահատիկի սերմացու աճեցնելու համար հայտունակ են միայն նրանք, ովքեր իրենց հայտերում նշել են, որ նախորդ տարին հողը ծանրաբեռնված չի եղել` մնացել է ցել: Այդպիսով բազմաթիվ հայտատուներ զրկվեցին ծրագրին մասնակցելու հնարավորությունից եւ սա կառավարություն չէ, սա պետություն չէ բացականչություններով դժգոհելով հեռացան դահլիճից: Նրանցից ոմանք ասացին, թե կարծես ծրագիրը հատուկ գյուղապետերի համար հանված լինի:       

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 16-ին, ժամը 22:20:00-ին (GMT = 18:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter