Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Այս թռուցիկը տարածվել է Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաբաժնի բացման ժամանակ հյուրերին 

 

16 | 09 | 2011 | 22:10 | թռուցիկ                             in English

Հարգելի հյուրեր,

Օդանավակայանի շենքում դուք տեսնելու եք հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող Թել են մանում (մեկնման սրահ) եւ Երկանք որմնանկարները (նախագահական սրահ), որը 70-ականների սկզբին ստեղծվել է գյումրեցի բանվորների եւ աշխատավորների վճարած գումարներով. տասնյակ հազարավոր մարդիկ իրենց աշխատավարձերից մասհանումներ եւ նվիրատվություններ են կատարել, որպեսզի Մինասն ստեղծի այդ եւ այլ որմնանկարները: Դրանք տարիներ շարունակ զարդարել են Գյումրին:  

Հայաստանի իշխանությունները հայտարարել են այդ որմնանկարները պետության սեփականություն, 2 տասնյակ տարի ոչինչ չեն արել այդ եւ այլ որմնանկարների պահպանման համար, ապա մեղադրել են գյումրեցիներին` այդ որմնանկարները, իբր չպահպանելու համար, եւ դրանով հող նախապատրաստելով իրենց մշակութային թալանի համար, կառավարության որոշումներով արդեն 4 որմնանկար տեղափոխել են Երեւան, երկուսը կախել են Կառավարության տան պատերից, երկուսը` հանձնել են Զվարթնոց օդանավակայանին անհատույց եւ անժամկետ տնօրինման:

Գյումրեցիներն արդեն հինգ ամիս է պահանջում են քաղաքին վերադարձնել տարված 4 որմնանկարները, կառավարությանն ուղղված բողոքագրերի տակ ստորագրել են ավելի քան 8.000 գյումրեցի, այդ թվում 500-ից ավելի մշակույթի գործիչներ եւ աշխատողներ: Հայաստանի կառավարությունը մինչ օրս ըստ էության չի պատասխանում այդ բողոք-պահանջագրին, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու պետությունը կարող էր 20 մլն դրամ հատկացնել նկարները վերականգնելու, Երեւան տանելու եւ Կառավարական տան պատերից կախելու համար, ու չէր կարող նույն գումարը հատկացնել` վերականգնելու եւ որմնանկարները Գյումրիում թողնելու համար:

Է.Էռնեկյանը չի պատասխանում Գյումրու 35 հասարակական կազմակերպությունների հունիսի 29-ի նամակ-դիմումին. երեւի, իրեն միայն որմնանկարներն էին հետաքրքրում: Նա պետք է իմանա, որ օդանավակայանում կախված որմնանկարները գյումրեցոնց ունեցվածքն է եւ նրանք պահանջատեր են: Նա պետք է կռահեր, որ իրեն պատիվ կբերեր այն, որ այդ որմնանկարները իր բարեգործության շնորհիվ վերականգնվեին ու թողնվեին Գյումրիում: Կառավարությունը սա չի կարողացել հասկանալ, Էռնեկյանը, գուցե կհասկանա: Թող իմանա նաեւ, որ գյումրեցիք այս ամենը որակում են որպես մշակութային թալան: Գյումրուց որմնանկարները տանելն ու Զվարթնոցում տեղադրելը անարգանք է քաղաքացիների եւ որմնանկարների իսկական տերերի հանդեպ: Այս ամոթալի թալանի պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է: Նման բան կարող էին միայն ֆաշիստական իշխանություններն անել:

 

Հարգելի հյուրեր, Հայաստանը միայն Երեւանը չէ, Հայաստանը Զվարթնոց օդանավակայանը չէ եւ ոչ էլ Կառավարական տունը: Սերունդների ունեցվածքը համայնքներից Երեւան տանելով մշակութային կյանք չեն խթանում, այլ սպանում են` կշտացնելով իրենց եսը:

 

Այն որմնանկարները, որ դուք կտեսնեք օդանավակայանի սրահներում, մենք վերադարձնելու ենք Գյումրի քաղաք` երբ էլ լինի, ինչպես էլ լինի:

 

Շնորհավոր ձեր օդանավակայանի բացումը:

 

Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման խմբի անունից`

Հասմիկ Մելքոնյան, Վահան Թումասյան, Լեւոն Բարսեղյան

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 16-ին, ժամը 22:20:00-ին (GMT = 18:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter