Վերաքննիչ քրեական
դատարանում շարունակվում է Լ.Բարսեղանի բողոքի լսումն ընդդեմ
Շիրակի մարզի
ընդհանուր իրավասության դատարանում դատավոր աշխատող
Հ.Մովսեսյանի որոշման
16 | 09 | 2011 |
13:30 | հաղորդագրություն
Այսօր`
սեպտեմբերի 16-ին, ժամը 16-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական
դատարանում (Երեւան, Նժդեհի փ., 23) շարունակվելու է ԺԱԱ
խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի վերաքննիչ բողոքի լսումն
ընդդեմ
ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՇՄ քննչական
բաժնի քննիչ Հովհաննես
Քաղցրիկյանի`
քրեական գործի հարուցումը մերժելու մասին
15.04.2011թ.
որոշումը վերացնելու
բողոքին ի պատասխան ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի մերժման:
ՀՀ մաքսային օրենսդրությունում կատարված փոփոխությունների դեմ
վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի
բողոքի գործողությունները Շիրակի մարզում ոստիկանության կողմից
ապօրինաբար սահմանափակելու, նրանց տեղաշարժման եւ հավաքների
ազատությունները խոչընդոտող հանցագործությունների դեմ
Լ.Բարսեղյանը 2011 թվի փետրվարին երեք հաղորդում էր ուղարկել
ՀՀ գլխավոր դատախազին: Քննիչ Հ.Քաղցրիկյանը այդ բողոքների
հիման վրա օրենքով նախատեսված 10 օրվա փոխարեն 50 օր նյութեր
նախապատրաստելուց հետո գտել էր, որ հանցակազմ չկա եւ քրեական
գործ չէր հարուցել:
Քննիչի որոշումը Լ.Բարսեղյանը բողոքարկել էր Շիրակի մարզի
ընդհանուր իրավասության դատարան, բողոքում բացատրելով, որ
քննիչը նյութերի բազմակողմանի ուսումնասիրություն չի կատարել,
կողմնակալ է եղել (բացատրություններ է ստացել 28 ոստիկաններից
եւ վրացական պետհամարանիշով ոչ մի վարորդից) եւ խախտել է
նյութերի նախապատրաստման ընթացքին վերաբերվող օրենքով
սահմանված մի շարք նորմեր: Դատավոր Հարություն Մովսեսյանը
(հայտնի է 2008 թվի մարտի 1-ից հետո մարալիկցի ընդդիմադիր
ակտիվիստ Հարություն Ուռուտյանին, 4 ոստիկանի ցուցմունքների
հիման վրա, մեկ ապտակի համար 7 տարի ազատազրկման վճռով) մերժել
էր Լ.Բարսեղյանի բողոքը, եւ վերջինս դիմել էր ՀՀ Վերաքննիչ
քրեական դատարան:
2011 սեպտեմբերի 5-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Ա.Պետրոսյանը առաջին նիստում լսեց բողոք բերած Լ.Բարսեղյանին
եւ հարցեր առաջադրեց քննիչին եւ նրա հետ ներկայացած
դատախազության ներկայացուցչին. Ինչո՞ւ բացատրություններ չի
ստացել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներից,
ինչո՞ւ պատշաճ չի ուսումնասիրել Լ.Բարսեղյանի տրամադրած
տեսագրությունները, ինչո՞ւ չի պարզել, թե ինչ իրավունքով է
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ
Գ.Թադեւոսյանը խլել ԺԱԱ ակումբի նախագահ Ն.Հակոբյանի
ավտոմեքենայի բանալիները եւ այլն: Լսելով նրանցից որոշ
պատասխաններ, դատավորը վերցրեց քննիչի նախապատրաստած բոլոր
նյութերը ուսումնասիրման համար եւ ընդմիջեց դատաքննությունը
մինչեւ սեպտեմբերի 16-ը ժամը 16-ը: Մուտքն ազատ է:
Հարակից նյութեր.
http://asparez.am/news/news2011june/30.06.2011-dat-sakunc.htm
http://asparez.am/news/news2011july/13.07.2011.lb-vs-hq.htm
http://asparez.am/news/news2011july/19.07.2011.barseghyan-qnnich-dat.htm
http://asparez.am/news/news2011july/23.07.2011.vracakan.htm