Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Անձնագիր չկա, պետք է սպասեք 10-15 օր.-ասում են անձնագրային բաժանմունքներ դիմած քաղաքացիներին

 

16 | 09 | 2011 | 21:30 | հետազոտություն

 

Արդեն երկու-երեք օր է լրատվամիջոցներում եւ հասարակության շրջանում լուրեր են պտտվում, թե Հայաստանում նոր անձնագրեր չեն տրամադրում եւ  դրանք կլինեն մի քանի օրից:

 

Անձնագրերի հետ կապված խնդիրը լայնորեն քննարկվում է նաեւ Facebook սոցիալական ցանցում: Ահա մի քանի մեջբերումններ այդ քննարկումներից.

 

Տարվա սկզբում էլ չունեին, միշտ էլ այդ խնդիրը եղել է, կոլխոզի հանրապետություն է:

 

Ժողովուրդ, մեկը վերջը էս բարդակի համար պատասխան տալու՞ է, թե  չէ զոնից փաստորեն շատ չի տարբերվում:

 

Իսկ անձնագիր բերելու մենաշնորհը ու՞մն է:

 

Իրականում, եթե անձնագրայիններում ծանոթ ունես, ներքին հրաման կա, որ անհրաժեշտության դեպքում տրամադրվեն: Այնպես որ, իրավիճակն ավելի վատ է, քան պատկերացնում եք:

 

Ես էլ ասում եմ` մորս անձնագրի հարցն ինչի են այսքան ձգձգում:

 

Անձնագրի պրծնելը որն ա՞, պեսոկ ա՞, ինչ ա՞, որ սպեկուլյացիա անեն

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը եւս ահազանգ էր ստացել այն մասին, որ մի քաղաքացի դիմել է Գյումրու անձնագրային եւ վիզաների բաժանմունք` նոր անձնագիր ստանալու: Քաղաքացուն պատասխանել են, որ ինքը պետք է սպասի 10-15 օր: Բնակիչը գնացել էր Երեւան, նույն հարցով դիմել անձնագրային վարչություն, բայց այնտեղ էլ նրան ասել են, որ անձնագիր չկա:

 

Այս խնդրով դիմեցինք Գյումրու անձնագրային եւ վիզաների բաժանմունք: Բաժանմունքի պետ Ա.Խաչատրյանը պատասխանեց, թե իրենք նման խնդիր չունեն եւ որեւէ դեպք չի եղել, որ քաղաքացիները դիմեն եւ իրենք պատասխանեն, թե պետք է սպասեն 15 օր: Երբ նրան ասացինք, որ Երեւանից տեղեկացել ենք, որ նման խնդիր իրոք կա, բայց դա կապված է տեխնիկական եւ ծրագրային խնդիրների հետ, պարոն Խաչատրյանը պատասխանեց.

 

-Հա, մենք էլ ենք դա ասում, նման խնդիրներ կան եւ մոտակա երկու-երեք օրերին կհարթվեն:

 

Իսկ մեր այն հարցին` եթե հենց այսօր քաղաքացիները դիմեն եւ ցանկանան փոխել անձնագիրը, դրանք նորերով կփոխվե՞ն, Ա.Խաչատրյանը պատասխանեց.

 

-Եթե ամբողջ քաղաքը գա, իհարկե, չենք կարող փոխել, բայց եթե մի քանիսը դիմեն ու տեսնենք, որ իրոք անհրաժեշտություն կա, անպայման կփոխենք: Իսկ որ մեզ դիմել են եւ նման պատասխան են ստացել` ես առաջին անգամ եմ լսում:

 

Ի հակադրություն սրա, Վ.Գրիգորյանը, ով ահազանգել էր մեզ, ասաց, թե սեպտեմբերի 13-ին իր երեխայի համար անձնագիր ստանալու նպատակով դիմել էր Ոստիկանության Գյումրու անձնագրային բաժին, բաժնի աշխատակցուհին` Ռուզան անունով, բացատրել էր, թե նոր անձնագրեր չկան եւ դրանք կլինեն 10-15 օրից միայն: Փաստորեն ստացվում է, որ բաժնի պետը ասում է մի բան, որը հակասում է Վարչության աշխատակցուհու եւ իր աշխատակցուհու պատասխաններին: Ուրեմն ստում է կամ բաժնի պետը կամ` մյուս երկու աշխատակիցները:   

 

Նոր անձնագրերի կարիք ունեցող գյումրեցիները համենայն դեպս կարող են դիմել բաժնի պետին: Եվ եթե բաժանմունքի որեւէ աշխատակցուհի կփորձի խաբել իրենց, թե առայժմ նոր անձնագրեր չկան եւ պետք է սպասեն, ապա կարող են դիմել ուղիղ  բաժնի պետին` Ա.Խաչատրյանին:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 16-ին, ժամը 22:20:00-ին (GMT = 18:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter